Լուսանկարչական ժապավեն
Լուսանկարչական ժապավեն (կամ պարզապես ժապավեն), լուսազգայուն նյութով ծածկված ժապավեն, որ տեղադրվում է լուսանկարող կամ տեսանկարող սարքի մեջ։ Լույսն ընկնելով ժապավենի վրա փոփոխում է դրա քիմիական կազմը և ստեղծում քողարկված (լատենտ) պատկեր, որը երևակումից հետո դառնում է տեսանելի և կարող է արտատպվել թղթի վրա կամ տեսածրվել։ Թվային ֆոտոխցիկների ի հայտ գալուց հետո, լուսանկարչական ժապավենների գործածումը զգալիորեն նվազել է։
Բովանդակություն
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժապավենի մի երեսը ծածկված է գելատինային էմուլսիայով, որը պարունակում է մանրադիտակային չափի լուսազգայուն արծաթահալիդային բյուրեղներ։ Ժապավենի լուսազգայունությունը և ցայտունությունը պայմանավորված են այս բյուրեղների չափով և այլ հատկանիշներով։
Լուսազգայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժապավենի լուսազգայնությունը չափվում է հատուկ միավորով (հիմնականում ԻՍՕ ստանդարտի)․ որքան ավելի բարձր է թիվը, այնքան ավելի զգայուն է ժապավենը։ Ամենից հաճախ գործածվում են ԻՍՕ 100, ԻՍՕ 200 և ԻՍՕ 400 ժապավեններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուսանկարչություն
- Լուսանկարչական լուսազգայուն նյութեր
- Լուսանկարչական հայտածիչներ
- Լուսանկարչական հայտածում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուսանկարչական ժապավեն կատեգորիայում։ |
|