Ջոն Քաչոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քաչոյան
Ծնվել էսեպտեմբեր 1982 (41 տարեկան)
ԾննդավայրՕթլի
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՆյուինգթոն քոլեջ
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և դրամատուրգ

Ջոն Քաչոյան (անգլ.՝ John Kachoyan, սեպտեմբեր 1982, Օթլի), ավստրալահայ ռեժիսոր, գրող և թատերագիր։ Միջազգային գործունեություն է ծավալում թատրոնում, կինոյում և օպերայում[1]։ Լոնդոնում Iron Bark թատերական ընկերության համահիմնադիրն է, որը մասնագիտացած է ավստրալիական նոր պիեսների վրա, և Մելբուռնում MKA: Theatre of New Writing թատրոնի նախկին ստեղծարար տնօրենը[2][3][4]։ Այդ կազմակերպությունն արժանացել է «Կանաչ սենյակ» բազմաթիվ մրցանակների[1]։ Քաչոյանը եղել է ավստրալիական «Բել Շեքսպիր» թատերական ընկերության գլխավոր տնօրենը[5]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քաչոյանի հայրը ծնվել է Եգիպտոսում, վեց տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա։ Հոր հայրը՝ Արամ Քաչոյանը, շարունակել է կապը հայկական արմատների հետ՝ ընտանիքի անդամներին մշտապես պատմելով Հայոց ցեղասպանության մասին։ Ջոնը, բացի հայկականից, ունի նաև եգիպտական, իռլանդական և հունական արմատներ։ Հայերեն շատ քիչ է խոսում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաչոյանը ծնվել և մեծացել է Նոր Հարավային Ուելս նահանգի Օթլի քաղաքում։ Նա սովորել է Նյուինգթոն քոլեջում (1995-2000) և ավարտել է Սիդնեյի համալսարանը բակալավրի կոչումով (մեդիա և հաղորդակցություն), մեկ տարի էլ սովորել է Տորոնտոյի համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտի թատերագիրների ստուդիան և ստացել է արվեստի մագիստրոսի կոչում (խորացված թատերական պրակտիկա) Խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցից (RCSSD)[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2011 թվականները Քաչոյանն անցկացրել է Լոնդոնում՝ Ավստրալիայի մշակութային հիմնադրամի դրամաշնորհով, որտեղ նա համահիմնել է IronBark թատերական ընկերությունը[6]. նրա աշխատանքը IronBark-ում ներառում էր բեմադրություններ և մշակումներ ավստրալիացի առաջատար դրամատուրգների հետ՝ ներառյալ Բեն Էլիսը, Թոմ Հոլոուեյը, Ջեք Հիբերդը, Վիվիեն Ուոլշը և Մելիսա Բուբնիկը, և եղել է Ֆինբորո թատրոնի ռեժիսորի մշտական օգնական[7]։

Վերադառնալով Ավստրալիա՝ նա 2012 թվականին նշանակվել է «Բել Շեքսպիր» թատերական ընկերության գլխավոր տնօրեն[8]։ Շատ է աշխատել Mind's Eye ընկերության մշակման բաժնի հետ, ներառյալ՝ 2014 թվականին Ջոն Բելի «Ձմեռային հեքիաթի» հարմարեցումը Սիդնեյի օպերային թատրոնում[9]։

2013 թվականին Քաչոյանը եղել է «Սեյմուր» կենտրոնի քննադատական դրվագների ռեզիդենտ[10], եղել է ռեժիսոր Սայմոն Ֆիլիպսի օգնականը Ջոաննա Մյուրեյ-Սմիթի «Փենսիլվանիա պողոտա» նոր պիեսում (Մելբուռնի թատերական ընկերություն, 2014)[11][12]։

Ջոն Քաչոյանն «Ավստրալիական թատերախաղեր» կազմակերպության, Վիկտորիա նահանգի կինոյի տաղանդների գրանցման և ավստրալիացի գրողների գիլդիայի «Փաթուեյզ» ծրագրի գրական տնօրենն է[1]։

Ջոն Քաչոյանի ստեղծագործությունները տպագրվել են Ավստրալիայի հեղինակավոր պարբերականներում։ Նա դասախոսել է Խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցում, Սիդնեյի համալսարանում, Վիկտորիական արվեստի քոլեջում, դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, ինչպես նաև Մոնաշի համալսարանում[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղ Ավստրալիայի համար» (2016/17), ռեժիսոր, Vessel թատրոն[13][14]
  • Ջեզ Բաթերվորթի «Գետը» (2016), ռեժիսոր, Red Stitch Actors թատրոն[15]
  • «Էլեգիա» (2016), ռեժիսոր, Lab Kelpie[16]
  • «Հաջողակ» (2015), ռեժիսոր և դրամատուրգիա, MKA: Theatre of New Writing թատրոն[15]
  • HYPRTXT փառատոն (2014), փառատոնի համատնօրեն, MKA: Theatre of New Writing թատրոն[17][18]
  • Tender Lands (2014), ռեժիսոր, լիրիկական օպերա, Մելբուռն[19]
  • Dogmeat (2014), ռեժիսոր, MKA: Theatre of New Writing թատրոն[20][21]
  • The Winters Tale (2014), դրամատուրգ, «Բել Շեքսպիր»[22]
  • Sweet Nothings (2013), ռեժիսոր, Ավստրալիայի երիտասարդների թատրոն + PantsGuys[23][24]
  • Կեսամառ (2012), ռեժիսոր, Red Stitch Actors Theatre[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բախչինյան, Արծվի (2021 թ․ փետրվարի 18). «ՋՈՆ ՔԱՉՈՅԱՆ. «ԻՄ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՅ ԵՄ ԶԳՈՒՄ»». Ազգ. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Theatre of New Writing». MKA. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  3. «co-creative director». MKA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Kimberley Thomson. «MKA Theatre announce new line up». ArtsHub Australia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Crative Artists Programme – Bell Shakespeare». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին.
  6. «IRONBARK». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Finborogh Theatre Archives 2010».
  8. Bell Shakespeare. «ISSUU – Bell Shakespeare 2013 Media Kit by Bell Shakespeare». Issuu.
  9. «awinterstale». Bell Shakespeare. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «2013 Critical Stages Residents». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  11. «Theatre Alive – Live Theatre in Melbourne, Victoria». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին.
  12. «Pennsylvania Avenue». Melbourne Theatre Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Play for Australia | Arts Review». artsreview.com.au.
  14. «VESSEL | Arts Centre Melbourne».
  15. 15,0 15,1 «The River | Red Stitch». Redstitch.net.
  16. «Elegy».
  17. Bonnie Leigh-Dodds. «HYPRTXT 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  18. «HYPRTXT 2014-2». MKA.org.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  19. «Copland opera gets Aussie outing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  20. «dogmeat». MKA.org.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  21. «A savage beauty in MKA s Dogmeat – The West Australian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  23. «Sweet Nothings». pantsguys Productions. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Australia Dispatch: Kachoyan's Star Ascends Down Under». Asbarez News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  25. Andrew Fuhrmann. «Midsummer». Time Out Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]