Ջոն Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գևորգյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1937(1937-12-27) (86 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ, թավջութակահար և մանկավարժ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ջոն Անդրանիկի Գևորգյան (դեկտեմբերի 27, 1937(1937-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, թավջութակահար, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գևորգյանը ծնվել է Երևանում, 1937 թվականի դեկտեմբերի 27-ին[1]։

1955 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Ալեքսանդր Չաուշյան)[2], 1960 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1964 թվականին՝ ասպիրանտուրան (1964, ղեկ.՝ Լ. Գրիգորյան)։

1961-1968 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եռյակի, 1971-1978 թվականներին՝ քառյակի թավջութակահար, 1969-1974 թվականներին՝ ՀԽՍՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1976-1991 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի կոնցերտմայստեր։ 1965-1969 թվականներին աշխատել է Սիրիայում, 1974–76 թվականին՝ Կուբայում։ 1964-1991 թվականին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Ջոն Գևորգյանը 1991 թվականից ապրում է ԱՄՆ-ի Բյորկ քաղաքում, դասավանդում իր ստուդիայում[3]։ 1995-2010 թվականին (տարբեր տարիների) եղել է Վաշինգտոնի, Ֆերֆաքսի, Առլինգտոնի, Ալեքսանդրիայի սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմայստեր, միաժամանակ՝ Վիրջինիայի և Ֆերֆաքսի երաժշտական ստուդիաների դասատու։

2008 թվականից հանդիսանում է Ֆերֆաքսի «Ջոն Գևորգյան» երաժշտական ստուդիայի ղեկավար (նաև հիմադիրը)։

Կազմել և խմբագրել է «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոների ժողովածուն» (ռուսերեն, 1987)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կատարողների այսրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակակիր է (1960, Բաքու), պարգևատրվել է բազմաթիվ պատվավոր նշաններով ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։