Ջոն Գրեյ (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գրեյ
Ծնվել էմարտի 2, 1866(1866-03-02)[1][2][3], մարտի 9, 1866(1866-03-09)[4] կամ մարտի 10, 1866(1866-03-10)[5][6]
ԾննդավայրBethnal Green, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էհունիսի 14, 1934(1934-06-14)[7][1][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ, Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, վիպասան, կաթոլիկ քահանա, գրող, թարգմանիչ, հոգևորական, վանական և գրադարանավար
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[8][2][4][…]
ԿրթությունThe Scots College?
ԱշխատավայրՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[9]
 John Gray (poet) Վիքիպահեստում

Ջոն Հենրի Գրեյ (անգլ.՝ John Henry Gray, մարտի 2, 1866(1866-03-02)[1][2][3], մարտի 9, 1866(1866-03-09)[4] կամ մարտի 10, 1866(1866-03-10)[5][6], Bethnal Green, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունիսի 14, 1934(1934-06-14)[7][1][2][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի բանաստեղծ, Silverpoints, The Long Road և Park: A Fantastic Story ստեղծագործությունների հեղինակ։ Հաճախ համարվում է Դորիան Գրեյի՝ Օսկար Ուայլդի վեպի գլխավոր կերպարի նախատիպը[10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրեյը ծնվել է Բեթնալ Գրին մարզի Իսթ Էնդ շրջանում։ Ջոն Գրեյի և Հաննա Ուիլյամսի ինը երեխաներից առաջինն է։ Չնայած դպրոցում նրա լավ գնահատականներին՝ նրան չի հաջողվել ավարտել միջնակարգ դպրոցը և 13 տարեկանում որպես խառատ աշխատանքի է անցել Վուլվիչի զինանոցում, որտեղ աշխատել էր նրա հայրը։ Պատճառները, թե ինչու է Ջոնը թողել կրթությունը, հանելուկ են մնացել[12]։ Այնուամենայնիվ, նա շուտով շարունակել է իր կրթությունը՝ ինքնուրույն ուսումնասիրելով մաթեմատիկա, ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, երաժշտություն և արվեստ։ 1882 թվականին նա հանձնել է անհրաժեշտ քննությունները և աշխատանքի տեղավորվել Լոնդոնի գլխավոր դատախազության բաժիններից մեկում։ Հինգ տարի անց Գրեյը դարձել է Լոնդոնի համալսարանի անդամ՝ հանձնելով համապատասխան քննությունը, իսկ մեկ տարի անց՝ 1888 թվականին, աշխատանք է ստացել արտաքին գործերի նախարարությունում[13]։

Հանդիպում Ուայլդի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրեյի և Օսկար Ուայլդի հանդիպման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն Ռիչարդ Էլմանի կարծիքով նրանց հարաբերություններն սկսվել են 1889 թվականից ոչ ուշ[14]: Շուտով նրանց կապը քննարկման առարկա է դարձել Լոնդոնի հասարակությունում, նրանց համարում էին սիրեցյալներ[14]։ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հայտնի վեպի լույսընծայումից հետո շատերն սկսել են Ջոն Գրեյին անվանել հերոսի անունով[10]։ Այնուամենայնիվ, Էլմանը կարծում էր, որ ազգանունը ոչ թե նախատիպի վկայություն է, այլ պարզապես շողոքորթություն իր ընկերոջը։

Մինչև 1892 թվականը Գրեյն Ուայլդի մշտական ընկերակիցներից մեկն էր, որը նաև խոստացել էր հրատարակել նրա առաջին գիրքը՝ «Արծաթե մատիտով նկարները»։ Բայց աստիճանաբար նրանց հարաբերությունները լարվել են։ Այսպես, 1892 թվականի վերջին Ջոնն ընկերներից մեկին հայտնել է, որ մտածում է ինքնասպանության մասին[15]։ Իրավիճակը և լուրերը չեն բարելավել, որոնք շարունակում էին Գրեյին անվանել Ուայլդի խնամարկյալ, ինչպես նաև վեպի հերոսի՝ Դորիանի ամբողջական նախատիպը, որոնք նույն տարում հրատարակել է Star թերթը, և Գրեյի պնդմամբ Ուայլդը ստիպված է եղել հերքող նամակ ուղարկել Daily Telegraph-ին[10]։ Հենց այդ ժամանակ էլ բանաստեղծի կյանքում հայտնվել է Անդրե Ռաֆալովիչը։

Կաթոլիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրեյն առաջին անգամ կաթոլիկության է անցել 1890 թվականին, բայց շուտով թողել է այն՝ վերադառնալով միայն Ուայլդի դատավարությունից հետո։ Դրանից հետո նա դուրս է եկել արտգործնախարարությունից, իսկ 1898 թվականի նոյեմբերի 28-ին՝ 32 տարեկան հասակում, ընդունվել Է Հռոմի The Scots քոլեջ։ 1901 թվականի դեկտեմբերի 21-ին Լաթերանյան բազիլիկում ձեռնադրվել է կարդինալ Պիետրո Ռեսպիգիի կողմից, որից հետո ծառայել է Էդինբուրգում։

Մինչ այդ մտերիմ ընկեր դարձած Անդրե Ռաֆալովիչը նույնպես 1896 թվականին կաթոլիկություն է ընդունել՝ դառնալով Դոմինիկյան միաբանության աշխարհիկ երրորդականը։ Հռոմից Էդինբուրգ վերադառնալուց հետո Գրեյը բնակություն է հաստատել Մորնինգսայդի Սուրբ Պետրոսի եկեղեցու մոտ, որտեղ այդ ժամանակ ծառայել է բանաստեղծը[16]։

Բանաստեղծը մահացել է 1934 թվականի հունիսի 14-ին ծերանոցում՝ Ռաֆալովիչի հետ ապրելով ընդամենը չորս ամիս։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Silverpoints (1893)
  • The Blue Calendar (1895–1897)
  • Spiritual Poems, chiefly done out of several languages (1896)
  • Ad Matrem: Fourteen Scenes in the Life of the Blessed Virgin Mary (1903)
  • Vivis (1922).
  • The Long Road (1926)
  • Poems (1931)
  • Park: A Fantastic Story (1932)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. 6,0 6,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Record #39421155 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  9. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  10. 10,0 10,1 10,2 Fiona MacCarthy. «Falling out with Oscar» (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  11. The Man Who Was Dorian Gray. — St. Martin's Press, 2000. — 353 с. — ISBN 0312232780
  12. Neil McKenna, 2005, էջ 119
  13. Neil McKenna, 2005, էջ 120
  14. 14,0 14,1 Ричард Эллман, 2000, էջ 375
  15. Ричард Эллман, 2000, էջ 475
  16. «Raffalovich, Marc André (1864-1934)» (անգլերեն). glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրեյ (բանաստեղծ)» հոդվածին։