Ջոն Գարանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գարանդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1888(1888-01-01)[1][2]
ԾննդավայրSaint-Rémi, Les Jardins-de-Napierville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա
Մահացել էփետրվարի 16, 1974(1974-02-16)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրՍփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
 John C. Garand Վիքիպահեստում

Ջոն Գարանդ (անգլ.՝ Jean Cantius Garand, հունվարի 1, 1888(1888-01-01)[1][2], Saint-Rémi, Les Jardins-de-Napierville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - փետրվարի 16, 1974(1974-02-16)[1][2], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկա-կանադացի զինագործ կոնստրուկտոր, որը երկար ժամանակ աշխատել է Մասաչուսեթսի Սփրինգֆիլդի զինանոցում։

Առաջին հերթին հայտնի է որպես M1 Garand ինքնալից հրացանի գյուտարար՝ ամերիկյան բանակի կողմից ընդունված առաջին ինքնալից հրացաններից մեկը։ Այս հրացանը լայնորեն օգտագործվել է ԱՄՆ-ի բանակում և ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսում Երկրորդ համաշխարհային և կորեական պատերազմների ժամանակ։ Հատկանշական է, որ Գարանդը նախագծել և արտադրել է ոչ միայն ինքնալիցը, այլ նաև դրա մասսայական արտադրության մեքենաներն ու սարքավորումները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայում ( Քվեբեկ նահանգ), Սան Ռեմիի մոտ գտնվող ագարակում[5]։ Մոր մահից հետո, 1899 թվականին, հայրը տեղափոխվել է Ջևեթ Սիթի (Կոնեկտիկուտ նահանգ)։ Մինչև 11 տարեկան դպրոց է հաճախել, հետո սկսել է աշխատել տեքստիլ գործարանում։ Հետաքրքրվելով զենքով՝ Ջոնը սովորել է կրակել[6], իսկ ազատ ժամանակ մարզվել է հրաձգարանում և մտածել հրաձգային զենք ստեղծելու մասին։ Աշխատելով տեքստիլ ֆաբրիկայում՝ Գարանդը ստացել է մեխանիկի որակավորում և 1909 թվականին տեղավորվել «Բրաուն և Շարպ» գործիքների արտադրության ընկերությունում, որը գտնվում էր Փրովիդենսում՝ Ռոդ Այլենդում։ 1916 թվականին նա աշխատանք է գտել Նյու Յորքի գործիքներ արտադրող ընկերությունում՝ միաժամանակ շարունակելով հրաձգություն սովորել Բրոդվեյում[7]։ 1920 թվականին Գարանտը ստացել է ամերիկայի քաղաքացիություն[8]։

Զենքի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարանդը պրոֆեսիոնալ զենք սկսեց մշակել 1917 թվականին։ Այդ տարում ԱՄՆ-ի բանակը մրցույթ էր հայտարարել թեթև գնդացիր ստեղծելու համար, և հենց Գարանդի կոնստրուկցիան է ընտրվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից։ Գարանդը աշխատանքի է ընդունվել Վաշինգտոնի ստանդարտների բյուրոյում։ Նրան էր հանձնարարված զենքի կատարելագործումը։ Առաջին մոդելը ներկայացվել է միայն 1919 թվականին, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, սակայն կառավարությունը Գարանդին թողել է Սփրինգֆիլդի զինանոցում՝ Մասաչուսեթսում, որպես ինժեներ, որտեղ նա աշխատել է 1919 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1953 թվական թոշակի անցնելը[9]։

Սփրինգֆիլդում Գարանդը առաջադրանք է ստացել ստեղծել ինքնալից հրացանի և կարաբինի նախատիպը, որտեղ պարկուճը նետելը և հաջորդ փամփուշտի լրացնելը պետք է կատարվեին վառոդ գազերի միջոցով, որոնք դուրս են գալիս փողից։ ԱՄՆ-ի բանակի բոլոր դիտողությունները հաշվի առնելով՝ հրացանի մշակման գործում արդյունավետ, հուսալի և հեշտ մշակումը տևել է 15 տարի[10][11]։ Արդյունքում ստացվեց  M1 30 տրամաչափի ինքնալից հրացան, որը արտոնագրվել է 1932 թվականին[12] և ԱՄՆ բանակի կողմից ընդունվել է 1936 թվականի հունվարի 9-ին։ Նրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1940 թվականին։ Այն փոխարինեց M1903 Springfield հրացանը և դարձավ առաջնային հետևակային զենք, որը կոչվում էր Գարանդա հրացան[13]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան չորս միլիոն M1 հրացան է արձակվել[14]։ Գարանդի հրացաններն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու հուսալիությունը և ստացել գեներալ Մակարթուրի բարձր գնահատականը[15]։ Գեներալ Փաթոնը M1 Garand հրացանը անվանել է «երբևէ ստեղծված հզորագույն միջոցը պատերազմ վարելու համար»[16]։

1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին Գարանդը մշակել և կառուցել է «Բուլլ-պապ» սխեմայով ավտոմատ հրացանի նախատիպը։ Այն օգտագործում է փամփուշտը նույն ձև, ինչպես M1-ը, բայց խանութը, ավտոմատացումը և ձևը բոլորովին այլ են[17]։ Այս հրացանը հնարավորություն է ունեցել փոխհրաձգության անցնել, իսկ հրաձգության տեմպը մոտ 600 կրակոց է եղել մեկ րոպեում[18]։ 1953 թվականին Գարանդի թոշակի անցնելուց հետո հրացանի երկրորդ տարբերակի վրա աշխատանքը դադարեցվել էր։ Նախագիծը փակվել է, իսկ հրացանը 1961 թվականինին ուղարկվել է Սփրինգֆիլդի զինանոցի թանգարան։ Գարանտը Սփրինգֆիլդի զինանոցում խորհրդատուի պաշտոնում մնացել է 1953 թվականին պաշտոնաթող լինելուց հետո։

Գարանտը ոչ մի ռոյալթի չի ստացել իր հրացանի համար, չնայած այն բանին, որ 1936 թվականի հունվարի 20-ից դրանք թողարկվել են ավելի քան վեց ու կես միլիոն հատ։ Այդ գյուտի բոլոր իրավունքները պատկանում էին ԱՄՆ կառավարությանը[9][19][20]։ Կոնգրես էր ուղարկվել 100,000 դոլար արժողությամբ Գարանդի պարգևատրման մասին օրինագիծը, սակայն այն չի ընդունվել։

Ջոն Գարանդը մահացել է Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում 1974 թվականին։ Թաղված է Սփրինգֆիլդի Գիլքերսթ պարկ գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի սեպտեմբերի 6-ին Օլբանիում Գարանդն ամուսնացավ Կանադայից ժամանած ֆրանսիացի մի այրի կնոջ՝ Նելլի Բրյուս Շեփարդի հետ (1900 թվականի օգոստոսի 3-ից մինչև 1986 թվականի փետրվարի 25-ը)։ Նա ուներ երկու դուստր նախորդ ամուսնությունից, ինչպես նաև դուստր և որդի Գարանդից[21][22][23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.asme.org/about-asme/honors-awards/achievement-awards/holley-medal
  4. https://www.science.org/doi/10.1126/science.99.2571.276
  5. Общим предком всех Гарандов в Северной Америке является Пьер Гаран (~1643 — 1700) из Руана, Франция.
  6. Hoffman, Jon T. A History of Innovation: U.S. Army Adaptation in War and Peace.
  7. McCarten, John The Man Behind the Gun (und) // Reader's Digest. — The Reader's Digest Association, 1943. — Т. 42. — № 253. — С. 51—54.
  8. «John C. Garand». Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  9. 9,0 9,1 Genius of Springfield, Springfield Armory National Historic Site, NPS
  10. Bruce N. Canfield. The Unknown M1 Garand, American Rifleman, 142 (January 1994): 46-49.
  11. Hindsight: A Critique Of The M1 Garand, December 14, 2014.
  12. U.S. Patent #1892141
  13. He Invented the World’s Deadliest Rifle, Popular Science, December 1940, p. 68.
  14. Bruce N. Canfield. The Winchester Garand, American Rifleman, Volume 153 (April 2005), pp. 46-49.
  15. The Garand Rifle, Chicago Tribune, February 26, 1942.
  16. Rose, Alexander. American Rifle: A Biography. New York: Bantam Dell, 2008, p. 319.
  17. Garand T31 aka Bullpup .30
  18. Springfield Armory Museum: U.S. RIFLE GARAND T31 «BULLPUP» .30 (T65E1) SN# 1
  19. Garand Gave Rifle to U.S., The New York Times, March 4, 1942.
  20. Постановление суда о том, что права на винтовку Гаранда M1 принадлежат США: Burke v. United States, Court of Claims, 827 °F.Supp 827, October 7, 1946.
  21. 1930 US Census, 7 April 1930, Springfield, MA, Sheet 5B, line 98
  22. 1940 US Census, 16 April 1940, Springfield, MA, Sheet 13B, line 72
  23. Объявление о свадьбе, The Springfield Republican, 5 October 1930, p. 6.
  24. John C. Garand obituary, The Springfield Republican, 17 February 1974, p. 62.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գարանդ» հոդվածին։