Ջոյ Բեհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյ Բեհար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1942(1942-10-07)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՍթոնի Բրուքի համալսարան, Քուինս քոլեջ, Washington Irving High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, լրագրող, մանկագիր, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, ուսուցչուհի, սցենարիստ, գրող և հաղորդավար
ԸնտրանիThe View?
Ամուսին(ներ)Joseph Behar?
Պարգևներ և մրցանակներ

Ջոզեֆինա «Ջոյ» Վկտորիա Բեհար (անգլ.՝ Josephina «Joy» Victoria Behar, հոկտեմբերի 7, 1942(1942-10-07)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմիկ, սցենարիստ, դերասանուհի և «The View» զրույց-հանդեսի համախոհուհի։ 2009 թվականի աշնանը մեկնարկել է սեփական «Ջոյ Բեհարի շոուն» զրույց-հանդեսը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհարը, իտալական ծագմամբ ամերիկուհի է[4], ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 7-ին Ուիլիամսբուրգում (Բրուկլին)։ Նրա ընտանիքը ծագումով Իտալիայի մարզ Կալաբրիայից է[5]։ Նրա մայր Ռոուզը՝ դերձակուհի է, իսկ հայրը՝ Ջինոն, Կոկա-Կոլա ընկերության բեռնատարի վարորդ[6][7]։

1965 թվականին Ջոյը ամուսնացել է Ջո Բեհարի հետ, 1981 թվականին նրանք բաժանվել են։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են մի դուստր՝ Եվան (ծնվել է 1970 թվականին)։ 1982 թվականի հուլիսի 12-ից ապրում է Սթիվ Յանովիցի հետ՝ կնքելով քաղաքացիական ամուսնություն։ 2009 թվականի մարտի 17-ին Բեհարը Բարբարա Ուոլթերսին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ Սթիվի հետ[8]։ Սակայն երեք ամիս անց նա մտափոխվել է[9]։

1964 թվականին Բեհարն ավարտել է Քուինսի քոլեջը արվեստի բակալավրի աստիճանով և Սթոունի Բրուքի համալսարանը գիտության և արվեստի մագիստրոսի աստիճանով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Բեհարը մասնակցել է «The View» զրույց-հանդեսին։ Սկզբում նա փոխարինել է Բարբարա Ուոլթերսին, բայց ավելի ուշ Վուփի Գոլդբերգի հետ սկսել է հայտնվել մեկ այլ՝ «Զավեշտալի օգնություն» հումորային առաջատար շոուում[10]։ 2006 թվականի մարտի 27-ին Սթար Ջոնսը, որը «The View»-ի նախկին հաղորդավարն էր, իր վերջին գործողությունների մասին Բեհարի հարցին, կտրուկ պատասխանել է․

Նույնիսկ այսօր դուք (Բեհար) նույն անպիտանն եք։

2009 թվականի օգոստոսին Բեհարը, Վուփի Գոլդբերգի, Շերի Շեֆերդի, Բարբարա Ուոլթերսի և Էլիզաբեթ Հեսելբեկի հետ միասին ստացել է Էմմիի մրցանակը «Լավագույն շոու» անվանակարգում[11]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

GLAAD Media Awards

  • 2010՝ «Լավագույնը մեդիա ոլորտում»

«էմմի» ցերեկային մրցանակ

  • 1998՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 1999՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2000՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2001՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2002՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2003՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2003՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2004՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2005՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2006՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2007՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2008՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2009՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)
  • 2010՝ Առաջադրված «Բացառիկ շոու»-ի համար (The View)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «Joy Behar Gets a TV Show All Her Own — TV News, Joy Behar : People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Q&A with Joy Behar Արխիվացված 2011-06-05 Wayback Machine abc.go.com. Retrieved 25/02/08.
  5. «Joy Behar | Joy Behar The View Host | Talk Show The View On ABC». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Smith, Dinitia Joy Shtick(անգլ.) // New York : magazine. — New York Media, 1992. — С. 50—51.
  7. Zukerman, Eugenia (2003). In My Mother's Closet: An Invitation to Remember. Sorin Books. էջեր 192–193. ISBN1893732479.
  8. Joy Behar May Marry Boyfriend Արխիվացված 2016-01-10 Wayback Machine People, March 17, 2009
  9. Joy Behar Marriage Can Wait OK!, July 31, 2009
  10. Star, Joy Bleeped, Cut Off in On-Air Fight on 'View'
  11. Bold wins at Daytime Emmy Awards, Los Angeles Times(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Բեհար» հոդվածին։