Ջոյս Վինսենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոյս Քարոլ Վինսենթ
Joyce Vincent.jpg
Ծնվել է հոկտեմբերի 19, 1965(1965-10-19)
Ծննդավայր Լոնդոն Անգլիա
Մահացել է դեկտեմբեր 2003 (38 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Աշխատավայր Ernst & Young

Ջոյս Վինսենթ (հոկտեմբերի 19, 1965(1965-10-19), Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբեր 2003, Վուդ Գրին, Հարինգի, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին, ում մահը անցել է աննկատ։ Նրա դիակը հայտնաբերվել է մահվանից երկու տարի անց Լոնդոնի իր տանը։ Նախքան մահը Վինսենթը համարյա խզել էր իր ունեցած բոլոր կապերը։ 2001 թվականին հրաժարվել էր աշխատանքից, գնացել բռնությունից տուժածների համար ապաստան որոնելու։ Այդ ընթացքում նա նվազեցրել էր շփումները ընկերների և ընտանիքի հետ։

Վինսենթը 2003 թվականին մահացավ այնպես, որ դա չնկատեցին ո՛չ ընտանիքը, ո՛չ ընկերները, աշխատակիցներն ու հարևանները։ Նրա աճյունը հայտնաբերվեց 2006 թվականի հունվարի 25-ին, բացահայտվեցին նաև մահվան պատճառները՝ ասթմա, խոցային հիվանդություն։ Նրա կյանքն ու մահը նյութ դարձան 2011 թվականին նկարահանված դրամատիկական ֆիլմի համար։ Ֆիլմը և Վինսենթի կյանքը ոգեշնչեցին Ստեֆան Վիլսոնին՝ ստեղծելու «Ձեռքը չի կարող ջնջել» ալբոմը[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոյս Վինսենթը ծնվել է Համմերսմիթում 1965 թվականի հոկտեմբերի 19-ին և մեծացել Ֆուլհեմ Փելես Ռոուդում։ Նրա ծնողները վտարանդիներ են եղել. եկել են Գրենադայից։ Հայրը՝ Լավրենսը, աֆրիկական ծագում ուներ, ատաղձագործ էր, իսկ մայրը՝ հնդկական[1][1][2]։ Երբ վիրահատության ժամանակ մահացավ մայրը, Վինսենթը ընդամենը տասնմեկ տարեկան էր։ Նրան դաստիարակելու պատասխանատվությունն ընկավ ավագ քույրերի վրա։ Վինսենթն ունեցել է անբնական հարաբերություներ իր էմոցիոնալ հոր հետ[3][4]։ Հաճախել է Մելքոմբ հիմնական դպրոցը, Ֆուլհեմի Գիլլիաթթ իգական դպրոցը, բայց 16 տարեկանում թողել է այն[5]։

1985 թվականին աշխատել է որպես քարտուղարուհի, ապա շարունակել է աշխատել Էռնստ & Յոնգ հիմնադրամում[1][2]։ Չորս տարի աշխատելուց հետո հեռացել է այնտեղից անհայտ պատճառով։ Որոշ ժամանակ անց Վինսենթը իրեն հանձնել է ընտանեկան բռնությունների զոհերի ապաստանին Հարինգեյում, միաժամանակ հյուրանոցում աշխատել է որպես հավաքարար։ Այս ընթացքում նա օտարված էր ընտանիքից[1][6]։ Հետաքննության արդյունքում նշվում է. «Նա իրեն կտրել է ր ընտանիքից, թեև ուներ գեղեցիկ ընտանիք։ Մենք հասկանում ենք, որ դա եղել է ընտանեկան բռնության հետևանք»[7]։ Այդ ենթադրել է տալիս, որ նա ամաչել է, որ շահարկվի բռնության փաստը, և ինքը տեսանելի լինի բռնակալին։ Դրա համար գնացել է ապրելու Վուդ Գրին Շոփինգ Սիթիում գտնվող բնակարանում, որը նախատեսված էր որպես սեփականություն ընտանեկան բռնության զոհ դարձածների համար[8]։

2003 թվականին նա հոսպիտալացվում է, քանի որ մարսողական համակարգում խոց ուներ և արյուն էր փսխում[9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթը մահացել է անհայտ պատճառներով 2003 թվականին[8]։ Պատճառը կարող էր լինել նրա հիվանդությունը ասթմայով և խոցային հիվանդությունը, որը ավելի հնարավոր պատճառ էր նրա մահվան համար։ Նրա աճյունի մնացորդների վերլուծությունը համապատասխանում է պաթալոգիստների եզրակացությանը։ Մնացել էր նաև պայուսակը՝ ամանորյա նվերներով, որոնք այդպես էլ չհանձնվեցին։ Հայտնի չէր նաև, թե ում էին հասցեագրված այդ նվերները[10]։

Հարևանները մտածում էին, որ սենյակը զբաղեցրած չէ, և նեխված մարմնի հոտը վերագրվում էր աղբարկղին։ Բնակարանի պատուհանները նույնպես ներսը դիտելու հնարավորություն չէին տալիս[11]։Թմրամոլները հաճախակի էին այցելել այդ տարածքը, այդ պատճառով կասկածի տակ չէր առնվել հեռուստացույցի անընդհատ խշշոցը։ Տան վարձավճարի մի մասը ավտոմատ փոխանցվել էր Մետրոպոլիտան Հոուսթինգ Թրաստի կողմից գործակալության միջոցով, դրա համար ենթադրվել էր, որ նա կենդանի է։

Այսպես երկու տարի ի վեր կուտակվել էր չվճարված վարձավճարը[12][13]։ Նրա դիակը հայտնաբերվել է 2006 թվականին։ Մահվան ժամանակ նա ունեցել է ընկեր, բայց ոստիկանությունը անկարող է եղել գտնել նրան[14]։ Նրա քույրերը հետախույզ են վարձել գտնելու համար նրա կապերը, բայց դա անհաջողության է մատնվել։ Հետախուզությունը գտել է այն տունը, որտեղ ապրել է նա, ընտանիքից նամակներ ստացել։ Բայց երբ ընտանիքի անդամները այլևս իրենց նամակների պատասխաները չեն ստացել Վինսենթից, ենթադրել են, որ նա չի ուզում իրենց հետ կապեր ունենալ[4][15]։ Նրա ընկերները նշել են, որ նա անհանգիստ է եղել, դուրս է եկել աշխատանքից, հակասության մեջ է մտել աշխատակիցների հետ և Լոնդոնում տեղափոխվել է մի բնակարանից մյուսը։ Նա չէր պատասխանում քրոջ հեռախոսազանգին և չէր լինում սեփական ընկերների շրջանում, փոխարենը վստահում էր կողմնակի մարդու, ով նրա մոտ գալիս էր փաթեթով։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Ջոյսի դրամատիկական կյանքի մասին՝ Կարոլ Մորլեյի ղեկավարությամբ, Ջոյսի դերում՝ Զավե Աշթոնը, թողարկվել է 2011 թվականին։ Մորլեյը զրուցել է Ջոյսին ծանոթ մարդկանց հետ։ Նրանք նկարագրել են գեղեցիկ, կիրթ հասարակական կյանքում ակտիվ կնոջը, որը եղել է ձգտող, շարժուն, զգույշ։ նրան տեսել են ամենուր։ Մարդկանց կարծիքով՝ նա ավելի լավ կյանքով է ապրել, քան իրենք[1][1]։ Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք էին Նելսոն Մանդելան և Բեն Քինգը, Ջիլ Սքոթ Հերոնը և Բեթթի Ռայթը, նախաճաշել է Սթիվի Ուանդերի հետ։

Սթեֆան Վիլսոնի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 4-ին երաժիշտ Ստեփան Վիլսոնը թողարկեց «Ձեռքը չի կարող ջնջել» ալբոմը։ Վիլսոնի կարծիքով՝ իր ստեղծած համերգային ալբոմի հիմքում Վինսենթի դրամատիկական կյանքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Morley Carol (9 October 2011)։ «Joyce Carol Vincent: How could this young woman lie dead and undiscovered for almost three years?»։ The Guardian։ Վերցված է 26 February 2014 
  2. 2,0 2,1 «Joyce Vincent»։ Bizarre Globe։ Վերցված է 4 March 2014 
  3. Holden Stephen (2 August 2012)։ «Lost to Her Friends, but There All the Time»։ New York Times։ Վերցված է 26 February 2014 
  4. 4,0 4,1 Macdonald Kevin։ «Carol Morley vs Kevin Macdonald: video interview exclusive»։ Time Out London։ Վերցված է 4 March 2014 
  5. Dreams Of A Life - Interview with the Director Carol Morley on BYOD at SXSW Film Fest ՅուԹյուբում 25-05-2012
  6. Dawar Anil (14 April 2006)։ «Body of woman left to rot in her flat for two years»։ Daily Telegraph (London)։ Վերցված է 26 February 2014 
  7. Knight India (16 April 2006)։ «The dark side of Bridget»։ Sunday Times 
  8. 8,0 8,1 Edwards Richard (13 April 2006)։ «Body in flat for 2 years: TV was still on»։ Evening Standard 
  9. Rosenbaum Martin։ «Freedom of Information request»։ BBC։ Վերցված է 4 March 2014 
  10. Sheffield Doc/Fest 2012: Carol Morley in Conversation with Guardian Critic Peter Bradshaw ՅուԹյուբում
  11. Gillan Audrey (14 April 2006)։ «Body of woman, 40, lay unmissed in flat for more than two years»։ The Guardian։ Վերցված է 26 February 2014 
  12. Duff Oliver (14 April 2006)։ «Woman lay dead in her flat for more than two years»։ The Independent 
  13. Dreams of a Life: A Glimpse into a Golden Apple, Dialect Magazine
  14. Dreams of a Life | Filmmaker Carol Morley
  15. DocHouse 'Dreams of A Life' Q&A with Carol Morley 24 January 2012 ՅուԹյուբում