Յոլե Սանտելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոլե Սանտելլիից)
Յոլե Սանտելլի
իտալ.՝ Jole Santelli
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1968(1968-12-28)
ԾննդավայրԿոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 15, 2020(2020-10-15)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԿոզենցա, Կալաբրիա, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և president of Calabria?
ԿուսակցությունԱռա՜ջ, Իտալիա, Իտալիայի սոցիալիստական կուսակցություն[2], Առաջ, Իտալիա և Ազատության ժողովուրդ
Կայքjolesantelli2020.it
 Jole Santelli Վիքիպահեստում

Յոլե Սանտելլի (իտալ.՝ Jole Santelli, դեկտեմբերի 28, 1968(1968-12-28), Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - հոկտեմբերի 15, 2020(2020-10-15)[1], Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա[1]), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, Կալաբրիայի նահանգապետ (2020 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 28-ին, Կոզենցայում, նա ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանը, որտեղ մասնագիտացել է քրեական իրավունքի և ընթացակարգերի մեջ[3]։

Գործնականում աշխատում է Թինա Լագոստեն-Բասսիի և Չեզարե Պրևիտի իրավաբանական գրասենյակներում[4]։

Քաղաքական գործունեությունն սկսել է Սոցիալիստական կուսակցության շարքերում, 1994 թվականին միացել է Սիլվիո Բերլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությանը[5]։

2001-2006 թվականներին եղել է Բերլուսկոնիի երկրորդ և երրորդ կառավարություններում արդարադատության նախարարության կրտսեր պետքարտուղար, ինչպես նաև` Լետտի կառավարությունում աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության կրտսեր պետքարտուղար։

2014 թվականին Բեռլուսկոնին Սանտիլիին նշանակել է Կալաբրիայում կուսակցության տարածաշրջանային համակարգող, 2016 թվականի հունիսի 28-ից նա զբաղեցրել է Կոզենցայի փոխքաղաքապետի և կոմունայի ասեսորի պաշտոնը մշակութային քաղաքականության հարցերով[6]։

2020 թվականի տարածաշրջանային ընտրությունների նախաշեմին, Կալաբրիայում Բերլուսկոնիի, Մատեո Սալվինիի և Ջորջա Մելոնիի մասնակցությամբ միջկուսակցական խորհրդակցությանը որոշվել է, որ նահանգապետի պաշտոնի միասնական թեկնածուն պետք է ներկայացնի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը։ Այն բանից հետո, երբ Հյուսիսի լիգան միանշանակ մերժել է Կոզենցայի քաղաքապետ Մարիո Օկյուտոյի թեկնածությունը, կողմերը համաձայնել են թեկնածու ընտրել փոխքաղաքապետ Ջոլե Սանտելիին, և 2019 թվականի դեկտեմբերի 9-ին նա հրաժարական է տվել` նախընտրական արշավի անցկացման համար[7]։

2020 թվականի հունվարի 26-ին տարածաշրջանային ընտրությունների ընթացքում ուղիղ քվեարկության արդյունքում լինելով աջ կենտրոնամետ կոալիցիայի առաջնորդ՝ «Առաջ, Իտալիա», «Իտալիայի եղբայրներ», Լիգան, Կենտրոնի միությունը, «Ազատությունների տունը» և «Սանտելլի-նահանգապետ» կուսակցություններում, հաղթել է ձախ կենտրոնամետ կուսակցությունների առաջնորդ Ֆիլիպո Կալիպոյին և դարձել է Կալաբրիայի պատմության մեջ առաջին կին նահանգապետը[8]։ Փետրվարի 15-ին ստանձնել է պաշտոնը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Calabria, morta la presidente della Regione Jole Santelli (իտալ.)Torino: Italiana Editrice, 2020. — ISSN 1122-1763
  2. առցանց լրագիր
  3. Giorgia Baroncini (2020 թ․ հունվարի 27). «La pasionaria azzurra che si prende la Calabria» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  4. I.Sol (2020 թ․ հունվարի 27). «Voto in Calabria. Chi è Jole Santelli, la prima governatrice nella storia della regione» (իտալերեն). Avvenire. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Alberto Giorgi (2020 թ․ հունվարի 27). «Regionali, così Jole Santelli e Forza Italia si sono presi la Calabria» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Andrea Carli (2020 թ․ հունվարի 27). «Santelli, la «pasionaria azzurra» prima governatrice della Calabria» (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  7. Alessandro Cipolla (2020 թ․ հունվարի 27). «Chi è Jole Santelli: programma e biografia del nuovo presidente della Calabria» (իտալերեն). Money. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Elezioni regionali Calabria, chi è la nuova presidente Jole Santelli» (իտալերեն). TG24 Sky. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Tommaso Labate (2020 թ․ մայիսի 8). «Jole Santelli: «La mia Calabria come il Veneto. Ci ho perso il sonno»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոլե Սանտելլի» հոդվածին։