Ջոզեֆ Նաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ջոզեֆ Նաջ
ֆր.՝ Josef Nadj
Avignon festival 2006 asobu popes palace.jpg
Ջոզեֆ Նաջը (կենտրոնում) 2006 թվականի ներկայացումից հետո
Ի ծնե (հունգ.՝ József Nagy)
Ծնվել է դեկտեմբերի 13, 1957(1957-12-13)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Սերբիա Սերբիա
Մասնագիտություն ֆրանսիացի պարող և պարուսույց
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Կրթություն Բուդապեշտի համալսարան
Պարգևներ Արվեստի և գրականության շքանշան
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայք


Ջոզեֆ Նաջ (ֆր.՝ Josef Nadj, հունգ.՝ Nagy József, դեկտեմբերի 13, 1957(1957-12-13)[1][2], Kanjiža, Սերբիա, ՀՍՖՀ), ֆրանսիացի պարող և պարուսույց, նորագույն «պարարվեստի» շարժման ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքում խոսում էին հունգարերեն լեզվով: Ավարտել է արվեստի Գեղարվեստի ուսումնարանի գրաֆիկայի բաժինը։ Սովորել է Բուդապեշտի համալսարանում, ուսումնասիրելով գրականություն, փիլիսոփայություն և արվեստի պատմություն: 1980 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ նա հետաքրքրված էր ժամանակակից պարով, թայչիով (չինական մարտարվեստ) և բուտոյով (ճապոնական ժամանակակից ուղղություն)։ 1982 թվականից դադարեց զբաղվել նկարչությամբ և լիովին նվիրվեց պարին։ Նա սովորել է Մարսել Մարսոյի մնջախաղի դպրոցում Էտյեն Դեկրոյսի և Ժակ Լեքակի մոտ: Իմպրովիզացիա անելը սովորել է Մարկ Տոմկինից։ 1985 թվականին մասնակցել է «Տղամարդու դավաճանությունը» ներկայացման մեջ, իսկ 1998 թվականին՝ Քեթրին Դիվերեսի «Էլեգանտության դատավոր» (l’Arbitre des élégances)։ 1986 թվականին ստեղծել է իր սեփական ըկերությունը՝ JEL-ը որտեղ բեմադրել է 19-ը ներկայացում։ 1995 թվականից սկսած ղեկավարել է Օռլեանի պարարվեստիի ազգային կենտրոնը։ 2006 թվականին հատուկ հրավիրված է եղել Ավիգնոնի փառատոնում որպես հյուր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջինին ոգեշնչվել է Գեորգ Բյուխների, Ֆրանց Կաֆկայի, Անտոնեն Արտոյի, Անրի Միշոյի, Օտո Տոլնայի, Բուրնո Շուլցի, Ռեյմոն Ռուսելի ստեղծագործություններով:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — «Բադ՝ պատրաստած պեկինյան ձևով» / Canard pékinois
  • 1988 — «Ռինկոսերի յոթ եղջյուրներ» / 7 peaux de rhinocéros
  • 1989 — «Մահացավ կայսըրը» / La Mort de l’empereur
  • 1990 — «Կոմեդիա տեմպիո» / Comedia tempi
  • 1992 — «Օռֆեյի աստիճանը» / Les Échelles d’Orphée
  • 1994 — «Վոյցեկ» / Woyzeck
  • 1995 — «Վայրենու անատոմիա» / L’Anatomie du fauve
  • 1996 — «Քամելեոնի լացը»
  • 1997 — «Քամին պարկի մեջ» / Le Vent dans le sac
  • 1999 — «Փոքրիկ առավոտյան սաղմոս» / Petit psaume du matin, «Կեսգիշեր» / Les Veilleurs и «Ժամանակն է նահանջել» / Le Temps du repli
  • 2001 — «Փիլիսոփաներ» / Les Philosophes, «Փոքրիկ առավոտյան սաղմոս» (2-րդ մաս)
  • 2002 — Մոնոներկայացում «Անծանոթի օրագիրը» / Journal d’un inconnu
  • 2003 — «Երկնակամար այլևս չկա» / Il n’y a plus de firmament, «Եդեմ» / Eden
  • 2004 — «Արևային փոշի» / Poussière de soleils
  • 2005 — «Վերջին լանդշաֆտը» / Last Landscape
  • 2006 — Asobu, «Պասադոբլ» / Paso Doble, «Լանդշաֆտ ամպրոպից հետո» / Paysage après l’orage («Վերջին լանշաֆտի » նոր տարբերակ)
  • 2008 — «Ընդմիջում» / Entracte, Sho-Bo-Gen-Zo
  • 2009 — «Եվ այլն» / Etc. etc.
  • 2010 — «Ռավենս» / Les Corbeaux, «Շերի-Բռենդի» / Cherry-Brandy
  • 2012 — «Շնչառություն» / ATEM le souffle

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 — Փառատոնում քննադատների մրցանակը Mimos, Պերինգյոզ (Comedia tempio)
  • 1997 — Իտալական քննադատների առաջին մրցանակը «Danza & Danza» («Ավակումայի մեկնաբանությունները»)
  • 1998 — Առաջին մրցանակը BITEF-ու(Belgrade International Theatre Festival` Բելգրադի միջազգային թատրոնի փառատոն)
  • 2001 — «Ոսկե դիմակ» մրցանակ Ռուսաստանում ցուցադրված լավագույն սահմանային ներկայացման համար:
  • 2002 — գրան-պրի արհեստակցական միություն («Փիլիսոփաներ», «Փոքրիկ առավոտյան սաղմոս»)
  • 2003 — Ոսկե դիմակ մրցանակ լավագույն արտասհմանյան ներկայացում, որը ցուցադրվել է Ռուսաստանում («Վոյցեկ»)
  • 2005 — «Անսահման ստեղծագործողի ստեղծագործություն», հրատարակվել է Ֆրանսիայի նկարիչների ասոցիացիայի և Արտաքին գործերի նախարարության կողմից (MAEE), հեղինակների, կոմպոզիտորների և դրամատուրգների հասարակության մրցանակ (SACD)
  • 2006 — «Եվրոպա - թատրոն» մրցանակ «Նոր թատերական իրականություն» անվանակարգում: Ջոզեֆ Նաջը պարգևատրվել է Արվեստի և գրականության շքանշանով (2002թ.):

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական «Էկսպերտ» ամսագիրը նրան անվանեց ժամանակակից թատրոնի ամենահանելուկային անձանցից մեկը[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bloedé M. Les tombeaux de Joseph Nadj. Paris: L’Oeil d’Or, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]