Ջոզեֆ Մուսկատ
Ջոզեֆ Մուսկատ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան, Բրիստոլի համալսարան և St Aloysius' College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և international forum participant |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 22, 1974[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Pietà, Central Region, Մալթա[4][5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ջոզեֆ Մուսկատ (մալթ.՝ Joseph Muscat, հունվարի 22, 1974[1][2][3], Pietà, Central Region, Մալթա[4][5][6]), մալթացի պետական և քաղաքական գործիչ։ Մալթայի վարչապետը 2013 թվականի մարտի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆ Մուսկատը ծնվել է Մալթայի մայրաքաղաք Վալետայի արվարձանում 1974 թվականի հունվարի 22-ին։ 1996 թվականին ավարտել է Մալթայի համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը։ Մասնագիտական կառավարում է սովորել Բրիստոլի համալսարանում։
Մուսկատը լրագրող է աշխատել Լեյբորիստական կուսակցության ռադիոկայանում։ 20-րդ դարի վերջին Ջոզեֆ Մուսկատը գլխավորել է Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների պարտությունից հետո կուսակցության առաջնորդ Ալֆրեդ Սանտը հրաժարական է տվել։ Մուսկատը գլխավորել Է Լեյբորիստական կուսակցությունը՝ հաղթելով Ջորջ Աբելային, որն այդ ժամանակ Մալթայի նախագահն էր։ Նա նաև 2008 թվականից դարձել է ընդդիմության առաջնորդը երկրի խորհրդարանում։
Լորենս Գոնզիի կառավարությունը պարտություն է կրել 2013 թվականի բյուջեի քվեարկության ժամանակ[8][9], ինչը նման է կառավարությանը անվստահության քվե հայտնելուն։ Գոնզին հայտարարել Է հունվարի 7-ին խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցրելու և մարտի 9-ին ընտրություններ նշանակելու մասին[10]։ Այս ընտրություններում հաղթանակ է տարել Մալթայի Լեյբորիստական կուսակցությունը՝ հավաքելով ընտրողների ձայների մոտ 55 %-ը[11]։
Դրանից հետո 2013 թվականի մարտի 11-ին Ջոզեֆ Մուսկատը նշանակվել է երկրի վարչապետ[12]։ 15 տարի անց լեյբորիստները վերադարձել են իշխանության խորհրդարան։
Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսկատի զանգվածային բողոքների արդյունքում 2017 թվականին լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության կապակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարել է 2020 թվականի հունվարի կեսերից պաշտոնաթողության մասին[13]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆ Մուսկատը ամուսնացած է և ունի երկու երկվորյակ դուստր։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոզեֆ Մուսկատը առաջին երկու ամիսների ընթացքում աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն էր։
- Ջոզեֆ Մուսկատը դարձել է Մալթայի ամենաերիտասարդ վարչապետը անկախության ողջ ընթացքում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալթայի պարգևներ
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
![]() |
2013 թվականի մարտի 11 — | Ազգային արժանիքների շքանշանի պատվո ուղեկից [14] |
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
![]() |
2015 թվականի նոյեմբեր [15] — | Սուրբ Միքայելի և Գեորգիի շքանշանի պատվավոր հրամանատար | |
![]() |
— | Պատվո շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
Մալթայի օրդեն | — | Մեծ Խաչի հատուկ կարգի արժանիքների շքանշանի ասպետ | |
![]() |
— | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
![]() |
2017 թվականի մայիսի 15[16] — | Իշխան Յարոսլավ իմաստունի 2 աստիճանի շքանշանի ասպետ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://cn.ieonline.microsoft.com/knows/search?mkt=zh-cn&q=Joseph+Muscat
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.maltastar.com/dart/20130311-hordes-of-people-flock-to-valletta-for-muscat-swearing-in
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.businessportals.com/supplier/muscats-universal-ltd/contact-details.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.maltamedia.com/artman2/publish/govt_politics/printer_6649.shtml
- ↑ http://www.bbc.co.uk/news/business-22405349
- ↑ «Budget rejected as Debono votes with Opposition»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2012
- ↑ BBC News — Malta government falls after PM Gonzi loses majority
- ↑ «Parliament to be dissolved on January 7, election on March 9»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2012
- ↑ «BBC News - Labour returns to power in Malta after 15 years»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-15
- ↑ «Machtwechsel in Malta: Opposition gewinnt Parlamentswahl - International Nachrichten - NZZ.ch»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2013-03-15
- ↑ Премьер Мальты объявил об уходе в отставку из-за убийства журналистки
- ↑ В рамках полномочий премьер-министра Республики Мальта
- ↑ Honorary awards(անգլ.)
- ↑ Указ Президента України № 130/2017 від 15 травня 2017 року «Про нагородження орденом князя Ярослава Мудрого»(ուկր.)
|
- Մալթայի համալսարանի շրջանավարտներ
- Բրիստոլի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 22 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Մալթայի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Վարչապետներ
- Կառավարության ղեկավարներ