Ավարտելով Մալթայի համալսարանը, 1975 թվականից Ջորջ Աբելան աշխատել է որպես իրավաբան՝ ակտիվորեն մասնակցելով արհմիութենական կազմակերպությունների գործունեությանը։ 1982-1992 թվականներին նա Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն էր և ամեն կերպ նպաստեց սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այնուհետև նա ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ կուսակցական գործերով, իսկ 1996 թվականին խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, վարչապետի խորհրդական Ալֆրեդ Սանտաը, բայց արդեն հաջորդ տարի, վերջինիս հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց։ 1998 թվականին հեռացել է կուսակցական պաշտոնից, իսկ 2000 թվականին արհմիութենական ղեկավարությունից՝ զբաղվելով մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 2008 թվականին մասնակցել Է լեյբորիստների առաջնորդի ընտրություններին, բայց զբաղեցրել է երկրորդ տեղը՝ երկրորդ փուլում ստանալով ձայների մոտ 34 %-ը։
2009 թվականին Մալթայի խորհրդարանը Ջորջ Աբելին ընտրել է երկրի նոր նախագահ։ Քանի որ երկրում իշխանության ղեկը պատկանում էր պահպանողական ազգայնական կուսակցությունը, դա Մալթայում գործող ընդդիմությունից նախագահի ընտրության առաջին դեպքն էր։
«Ջորջ Աբելա»։ Энциклопедия: Персоны. Страны. Темы։ ИТАР-ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-22-ին։ Վերցված է 2019-05-22|description= պարամետրը գոյություն չունի (օգնություն); |deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)