Ջոզեֆին Ուայթ Բեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆին Ուայթ Բեյթս
Ծնվել է1857?
ԾննդավայրՕտտավա քաղաքի մոտ, Կանադա
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1934(1934-10-20)
Վախճանի վայրՆյու Յորք նահանգ
Գրական անունՏիկին Է. Լինդոն Բեյթս
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
ԿրթությունԼեյք Ֆորիսթ քոլեջ
ԱմուսինԼինդոն Ուոլաս Բեյթս
ԶավակներԼինդոն Բեյթս կրտսեր
 Josephine White Bates Վիքիպահեստում

Ջոզեֆին Ուայթ Բեյթս (անգլ.՝ Josephine White Bates, 1857, Portage-du-Fort, Pontiac, Outaouais, Քվեբեկ, Կանադա - հոկտեմբերի 20, 1934(1934-10-20), Նյու Յորք, ԱՄՆ), Կանադայում ծնված ամերիկացի գրող։ Նախընտրել է օգտագործել ամուսնական ազգանունը՝ Տիկին Է. Լինդոն Բեյթս[1]։ 1916-1917 թվականներին եղել է Ազգային պատրաստվածության կանանց բաժնի նախագահը։ Գրել է «Կույր առաջնորդ» (A Blind Lead, 1886) «Խումբ-խումբ խոտերի պատմություններ» (Bunch-Grass Stories, 1892) «Նյու Յորքի և հարակից շրջանների արդյունաբերության սնդիկային թունավորում» (Mercury Poisoning in the Industries of New York City and Vicinity, 1912):

Վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆին Ուայթը ծնվել է Կանադայի Օտտավա քաղաքի մոտ՝ Ջորջ Է.-ի և Մարի Ուայթի ընտանիքում։ 1876-1980 թվականներին սովորել է Իլինոյսի Լեյք Ֆորիսթ քաղաքի քոլեջում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականի ապրիլի 6-ին ամուսնացել է նյույորքցի հիդրավլիկ ինժեներ Լինդոն Ուոլաս Բեյթսի հետ[2]։ Զույգը մի քանի տարի ապրել է Պորտլենդում։ Ջոզեֆինն ակտիվ գործունեություն է ծավալել Պատրաստվածության շարժման մեջ, 1916 թվականին հրատարակել է «Պահպանեք Ամերիկայի անվտանգությունը» գրքույկը[3]։ 1908 թվականին դարձել է Գրական ակումբի անդամ։ Ակումբի հովանավորն էր Լու Հենրի Հուվերը։ Եղել է նաև Colony-ը (Նյու Յորք) անդամ, ինչպես նաև Fortnightly-ի և Friday-ի (Չիկագո)[2]։ 1911 թվականին Բեյթսը Հուվերների հետ մի քանի շաբաթ եղել է նրանց Լոնդոնի Կարմիր տանը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյթս ընտանիքի ամառային տունը գտնվում էր Նյու Յորքի Նոր Լիբանան քաղաքի Լիբանանի զբոսայգում, տարվա մնացած մասը Ջոզեֆինը բնակվում էր Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի 615 հասցեում[2]։ Նրա որդին՝ Լինդոն Բեյթս կրտսերը նույնպես ինժեներ է դարձել[3], ով 1915 թվականին մահացել է Լուզիտիանա նավի տորպեդահարման ժամանակ[5]։

Ջոզեֆին Ուայթ Բեյթսը մահացել է Նյու Յորք նահանգում[3]։

Ընտրված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A blind lead: the story of a mine (1888)
  • A Nameless Wrestler (1889)
  • Armaïs and others (1892)
  • Bunch-grass Stories (1895)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wadsworth, Wiegand, էջ 105
  2. 2,0 2,1 2,2 2,3 Leonard, Marquis, էջ 194
  3. 3,0 3,1 3,2 Baym, 2012, էջ 268
  4. Allen, 2000, էջ 54
  5. «Lindon Bates, Jr. "Hero Of The Lusitania" Collection Comes To The Hoover Archives». The Hoover Institution.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Leonard, John William; Marquis, Albert Nelson (1920). Who's who in America (Public domain ed.). Marquis Who's Who.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆին Ուայթ Բեյթս» հոդվածին։