Ջոան Կարլայլ (նկարչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոան Կարլայլ
Ջոան Կարլայլ (նկարչուհի).jpg
Լեդի Վենտվորտի դիմանկարը
Ծնվել է1606[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել է1679[3][1][2]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստների գործիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներդիմանկար
ԱմուսինԼոդովիկ Կարել
Joan Carlile Վիքիպահեստում

Ջոան Կարլայլ կամ Կարել կամ Կարիել[5] (անգլ.՝ Joan Carlile, 1606[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - 1679[3][1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][6], անգլիացի դիմանկարչուհի և առաջին բրիտանուհին, որը մասնագիտորեն զբաղվել է նկարչությամբ[7][8])։ Նրանից առաջ Բրիտանիայում աշխատած պրոֆեսիոնալ հայտնի նկարչուհիները ծնվել են Եվրոպայի այլ մասերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեդի Դորոթի Բրաունի և սըր Թոմաս Բրաունի դիմանկարը», հեղինակ՝ Ջոան Կարլայլ

Ջոան Կարլայլը՝ ծնյալ Ջոան Պալմեր, Լոնդոնի թագավորական զբոսայգիների պաշտոնյա Վիլյամ Պալմերի դուստրն էր[9]։ Նա կրկնօրինակում էր իտալացի նկարիչների աշխատանքներն ու դրանք վերարտադրում մանրանկարների տեսքով[9]։

1626 թվականի հուլիսին[5] ամուսնացել է պոետ ու դրամատուրգ Լոդովիկ Կարելի կամ Կարլայլի հետ[9], որը որպես Ռիչմոնդ զբոսայգու անտառապահի օգնական, բնակարան ուներ Պիտերշեմ Լոջում[10]։ 1654 թվականին զույգը տեղափոխվել է Լոնդոնի Կովենտ գարդեն թաղամասը[7], սակայն երկու տարի անց վերադարձել Պիտերշեմ[6], երբ Ստյուարտների վերականգնումից հետո Լոդովիկին կարգել էին «Պիտերշեմի տան ու զբոսայգու պահապան»։ Լոնդոն են վերադարձել 1665 թվականին[7]։

Լոդովիկը մահացել է 1675 թվականին ու հուղարկավորվել Պետերշեմի ծխական եկեղեցու բակում։ Ջոանը, որն այն ժամանակ բնակվում էր Սենտ-Մարտին-ին-դը-Ֆիլդզ ծխական համայնքում[5], վախճանվել է 1679 թվականին ու փետրվարի 27-ին հուղարկավորվել ամուսնու կողքին[5][6]։

Ունեցել են երկու զավակ՝ Ջեյմսը (ամուսնացել է Էլենի հետ և ունեցել երկու որդի) և Պենելոպեն (ամուսնացել է իրավաբան Ջոն Ֆիշերի հետ)[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլայլի «Լեդի Դորոթի Բրաունի և սըր Թոմաս Բրաունի դիմանկարը» աշխատանքը գտնվում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[11]։ Այնտեղ գտնվող «Սըր Թոմաս Բրաուն» դիմանկարը նույնպես վերագրվում է նկարչուհուն։

2016 թվականին Թեյթ պատկերասրահը ձեռք է բերել 1650-1655 թվականներին արված «Անհայտ կնոջ դիմանկար»-ը[12]։

Մոտավորապես 1648 թվականին[13] արված «Էլիզաբեթ Մյուրեյ, Դայսանտի կոմսուհի» կտավը, որտեղ տիկինը պատկերված է իր ամուսնու և քրոջ հետ, վերագրվել է Կարլայլին ու գտնվում է Ազգային հիմնադրամում[13][14]։ Կոմսուհու ևս մեկ դիմանկար գտնվում է Թիրլեսթեյն ամրոցում[15]։

«Կարլայլ ընտանիքը սըր Ջասթին Իշեմի հետ Ռիչմոնդ զբոսայգում» կտավը պահվում է Նորթհեմփթոնշիրի Լամպորտ գյուղում գտնվող Լամպորտ Հոլ դղյակում[16]։ «Եղջերուի որս»[9], «Եղջերուի որսը»[17] կամ «Եղջերուի որս Ռիչմոնդ զբոսայգում»[18] անուններով հայտնի այս նկարը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում 1972 թվականին[9]։

Ողջ հասակով, սպիտակ հանդերձներով ու մանուշակագույն թիկնոցով մի կնոջ դիմանկար, որը ենթադրաբար լեդի Էնն Վենտվորթն է, գտնվում է մասնավոր հավաքածուում[19]։

Կարլայլին վերագրված դիմանկարի մի մանրանկար, որը կոչվում էր «Լանջազգեստին կրծքազարդով սպիտակազգեստ կինը», 2005 թվականին աճուրդի է հանվել Սոթբիսի կողմից Լոնդոնում[20]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 Joan Carlile — 2008.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Charles H Gray (1905)։ «Lodowick Carliell; his life, a discussion of his plays, and The deserving favourite, a tragi-comedy reprinted from the original edition of 1629»։ University of Chicago Press։ Վերցված է մարտի 20, 2013 
  6. 6,0 6,1 6,2 Arianne Burnette (2010)։ «Joan Carlile»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է դեկտեմբերի 3, 2012 
  7. 7,0 7,1 7,2 Margaret Toynbee and Gyles Isham (September 1954)։ «Joan Carlile (1606?–1679): An Identification»։ The Burlington Magazine 96 (618): 275–277։ JSTOR 871403 
  8. Phaidon Editors (2019)։ Great women artists։ Phaidon Press։ էջ 87։ ISBN 0714878774 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Cathy Hartley (2004)։ A Historical Dictionary of British Women։ Taylor & Francis։ էջ 166։ ISBN 978-020340390-7։ Վերցված է փետրվարի 18, 2016 
  10. David McDowall (1996)։ Richmond Park: The Walker's Historical Guide։ էջ 47։ ISBN 978-0952784708։ OCLC 36123245։ OL 8477606M 
  11. «Lady Dorothy Browne, née Mileham; Sir Thomas Browne»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016 
  12. «Tate acquires its earliest work by a woman artist» (Press release)։ London: Tate Gallery։ սեպտեմբերի 20, 2016։ Վերցված է հուլիսի 1, 2018։ «This new acquisition is the earliest work by a woman artist to enter the collection.» 
  13. 13,0 13,1 «Elizabeth Murray, Countess of Dysart (1626–1698), with her First Husband, Sir Lionel Tollemache (1624–1669), and her Sister, Margaret Murray, Lady Maynard (c.1638–1682)»։ National Trust Collections։ National Trust։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  14. «Elizabeth Murray (1626–1698), Countess of Dysart, with Her First Husband, Sir Lionel Tollemache (1624–1669), and Her Sister, Margaret Murray (c.1638–1682), Lady Maynard»։ Art UK։ Վերցված է մարտի 27, 2016 
  15. «Elizabeth Murray (c.1630–1698), Countess of Dysart and Duchess of Lauderdale»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016 
  16. «The Carlile Family with Sir Justinian Isham in Richmond Park»։ Art UK։ Վերցված է մարտի 28, 2016 
  17. Germaine Greer (2001)։ The Obstacle Race: The Fortunes of Women Painters and Their Work։ London and New York: Tauris Parke։ էջեր 255–256։ ISBN 1 86064 677 8 
  18. «Stag hunt in Richmond Park»։ The art world in Britain 1660 to 1735։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին։ Վերցված է փետրվարի 18, 2016 
  19. «Lot 303: Joan Carlisle (London? c. 1606–1679 Petersham)»։ Important Old Master Paintings by Christie's։ Invaluable։ հունվարի 26, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է փետրվարի 22, 2015 
  20. «Some works of Anna Joan Carlile»։ Arcadja։ Վերցված է փետրվարի 18, 2016