Jump to content

Մերի Բիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Բիլ
անգլ.՝ Mary Beale
Ծնվել էոչ ուշ քան մարտի 26, 1633
ԾննդավայրBarrow, St Edmundsbury, Սուֆոլք, Անգլիա[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1699(1699-10-08)[3][4][5][…] (66 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[6] և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1][2][7]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճբարոկկո[8]
Ժանրդիմապատկեր[1]
Թեմաներդիմանկար
ՀայրNN Cradock?[9]
ՄայրDorothy?[9]
ԱմուսինՉարլզ Բիլ
ԶավակներՉարլզ Բիլ[10] և Բարդուղիմեոս Բիլ
 Mary Beale Վիքիպահեստում

Մերի Բիլ կամ Մերի Քրեդոք (անգլ.՝ Mary Beale, ծննդյան ազգանուն՝ Քրեդոք, (Cradock)), ոչ ուշ քան մարտի 26, 1633, Barrow, St Edmundsbury, Սուֆոլք, Անգլիա[1][2] - հոկտեմբերի 8, 1699(1699-10-08)[3][4][5][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[6] և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1][2][7]), անգլիացի դիմանկարիչ։ Լոնդոնում աշխատող պրոֆեսիոնալ կին նկարիչների մի փոքր խմբի անդամ է եղել՝ Ջոան Կարլայլի (մոտ 1606 - 1679 թվականներ) և Սյուզան Պենելոպա Ռոսի (մոտ 1655 - 1700 թվականներ) հետ միասին։ Բիլը եղել է ընտանիքում հիմնական եկամուտ բերողը՝ իր մասնագիտական գործունեության շնորհիվ, որը տևել է 1670-1671 թվականներից մինչև 1690-ական թվականները։

Մերի Բիլը նաև գրող է եղել։ Բիլի «Դատողություններ բարեկամության մասին» (1666 թվական) արձակ ստեղծագործության մեջ արտացոլված են այդ թեմայի վերաբերյալ գիտական, բացառիկ կանացի տեսակերտներ։ 1663 թվականին «Ծիրաններ նկարելու նրա» օգտագործած նյութերի և տեխնիկայի մասին նրա գրած «Դիտարկումներ» ձեռագիրը, չնայած չի տպագրվել, բայց համարվել է կին նկարչի կողմից անգլերենով գրված ամենավաղ ուսուցողական տեքստը։

Մերի Բիլը նախ գովաբանվել է սըր Ուիլյամ Սանդերսոնի 1658 թվականին գրած «Կերպարվեստ. կամ գրչի ու մատիտի կիրառումը Արվեստներից ամենագերազանցում՝ Նկարչությունում» (Graphice: Or The use of the Pen and Pensil, In the most Excellent Art of PAINTING) գրքում՝ որպես «Յուղաներկերի» (Oyl Colours) մասնավոր գործունեությամբ զբաղվող «պարկեշտ կին»։ Որից հետո Բիլի ստեղծագործությունը գնահատել է պալատական նկարիչ սըր Պետեր Լելին, իսկ Բիլի մահվանից անմիջապես հետո «Էսսեներ անգլերենի դպրոցի համար» գրքում հեղինակը պատմել է նրա մասին որպես իր սերնդի ամենանշանավոր նկարիչներից մեկի[11]:

Մերի Քրեդոքը ծնվել է 1633 թվականի մարտի վերջին, Բարոու Սաֆֆոլկում[12], ծխական քահանայի տանը[13]։ Մկրտվել է մարտի 26-ին քահանա հոր՝ Ջոն Քրեդոքի կողմից՝ գյուղի Բոլոր Սրբերի եկեղեցում[14]։ Նրա մայրը Դորոթին էր, որի օրիորդական ազգանունն անընթեռնելի է Ջոն Քրեդոքի հետ ամուսնության գրանցամատյանում։ Ծխական քահանա լինելուց բացի, Ջոն Քրեդոքը նաև սիրողական նկարիչ է եղել, և հնարավոր է՝ ինքն է Մերիին նկարել սվորեցրել։ Այդ ժամանակ ընդունված էր հայրերի՝ իրենց աղջիկներին նկարել սովորեցրելը։ Մեծանալով Բարոուում՝ Մերին ապրել է Բերի Սենթ Էդմունդս վաճառական բնակավայրի մոտակայքում։ Այստեղ աշխատում էր նկարիչների մի խումբ, որոնց թվում էին Փիթեր Լելին և Մեթյու Սնելլինգը, որոնց հետ, հավանաբար, Մերին կարող էր հանդիպած լինել իր երիտասարդության տարիներին։

1643 թվականի օգոստոսի 23-ին Ջոն և Դորոթի Քրեդոքների ընտանիքում ծնվել է նրանց որդին՝ Ջոնը։ Դորոթին ծննդաբերությունից շատ չանցած մահացել է։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Ջոն Քրեդոքն իր երեխաների՝ Ջոնի և Մերիի խնամակալությունը հանձնել է իր հեռավոր զարմիկ Ուոլթեր Քրեդոքին[15]։

Մերի Քրեդոքը Ուիքհամբրուկում Հեյգեմին այցելության ժամանակ ծանոթացել է կտորեղենի վաճառական Չարլզ Բիլին (1632-1705), որը նաև սիրողական նկարիչ էր։ Հետո Չարլզ Բիլը նրան կրքոտ սիրային նամակ է գրել և բանաստեղծություն է նվիրել, որի միայն ամսաթիվն է հայտնի․ հուլիսի 25։ 1652 թվականի մարտի 8-ին, 18 տարեկան հասակում Մերի Քրեդոքն ամուսնացել է Չարլզ Բիլի հետ[16]։ Նրա հայրը՝ Ջոն Քրեդոքը, այդ ժամանակ ծանր հիվանդ էր և Մերիի ամուսնությունից մի քանի օր անց մահացել է։ Որոշ ժամանակ անց զույգը մեկնել է Ուոլթոն Թեմզայի վրա բնակավայր[17]։ Այդ ժամանակ Չարլզ Բիլը աշխատում էր որպես քաղծառայության գործավար, բայց ի վերջո դարձել է Մերիի ստուդիայի մենեջեր, երբ վերջինս դարձել է պրոֆեսիոնալ նկարիչ[13]։ Չարլզը կարճ ժամանակով աշխատել է Board of Green Cloth-ում, որտեղ զբաղվել է գունավոր գունանյութերը խառնելով[18]։

Մոտ 1660-1664 թվականներին ժանտախտից փրկվելու համար ընտանիքը տեղափոխվել է Օլբրուք (ներկայիս՝ Օլլբրուք, Allbrook), Օթերբուրն, Հեմփշիր[19]։ Ամուսնության ընթացքում Մերին և Չարլզը միասին են աշխատել որպես հավասար գործընկերներ, ինչն այդ ժամանակ հազվադեպ երևույթ էր[20]։ 1654 թվականի հոկտեմբերի 18-ին մահացել է Չարլզի և Մերիի առաջնեկը՝ Բարդուղիմեոսը, որի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրանց երկրորդ որդին մկրտվել է 1655/1656 թվականի փետրվարի 14-ին և կոչվել Բարդուղիմեոս[21]։ Երրորդ որդին՝ Չարլզը, ծնվել է 1660 թվականին[22]։

Նկարիչ Չարլզ Բիլ Ավագ, նկարիչ՝ Մերի Բիլ

Պրոֆեսիոնալ կին բիզնեսմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակներում նկարել սովորելու ամենատարածված միջոցը եղած մեծ գործերն ու գլուխգործոցները կրկնօրինակելն էր։ Մերի Բիլը նախընտրել է նկարել յուղաներկով և ջրաներկով։ Հաճախ նկարել է նաև կավիճով։ Փիթեր Լելին, ով փոխարինել է Անտոնիս վան Դեյքին՝ որպես պալատական նկարիչ, շատ հետաքրքրված է եղել Մերիի՝ որպես նկարչի առաջընթացով, մանավանդ, որ նա զբաղվել է գեղանկարչությամբ՝ կրկնօրինակելով նաև իր որոշ գործեր[23]։ Մերի Բիլը փոքր նվերների կամ ծառայությունների դիմաց նկարներ է պատրաստել այն մարդկանց համար, ում ինքը ճանաչել է[13]։ Չարլզ Բիլը ուշադիր գրի է առել այն ամենը, ինչ Մերին արել է որպես նկարիչ։ Նա նշումներ է արել, թե ինչպես է նկարել, ինչ գործարքներ է իրականացրել, ովքեր են այցելել և ինչ գովեստներ է ստացել։ Չարլզը տարիների ընթացքում գրել է իր դիտարկումների երեսուն օրագիր և նվիրել Մերիին՝ անվանելով. «Իմ ամենաթանկ էակին»[24]։ Մերի Բիլը դարձել է կիսապրոֆեսիոնալ դիմանկարչուհի 1650-ական թվականին և 1660-ական թվականներին՝ աշխատելով տանը, սկզբում Լոնդոնի Քովենթ Գարդեն շրջանում, ապա Լոնդոնի Ֆլիթ փողոցում[25]։ Քովենթ Գարդենում ապրելիս Բիլը նկարչուհի Ջոան Կարլայլի ամենամոտ հարևանն է եղել[26]։

Մերին ակադեմիայում կանոնավոր կրթություն չի ստացել, կապ չի ունեցել նկարիչների գիլդիայի հետ և չի ունեցել թագավորական կամ պալատական հովանավորություն[27]։ Նա հումանիտար կրթություն է ստացել իր հորից[28], ով էլ, ամենայն հավանականությամբ, սովորեցրել է Մերիին ներկել և նկարել[29]։ Սաֆֆոլկում ապրելու տարիներին, Մերիի հայրը ընկերացել է բրիտանացի ժամանակակից նկարիչների հետ, ինչպիսիք էին սըր Նաթանիել Բեկոնը, Ռոբերտ Ուոքերը և սըր Փիթեր Լելին, ինչն էլ ենթադրել է տալիս, որ Ռոբերտ Ուոքերը և Փիթեր Լելին «պատանի Մերիի նկարչության ամենահավանական վարպետներն են եղել»[28]։ Մերիի ու Լելիի ծանոթանալու ճշգրիտ ժամանակը, ըստ որոշ փաստերի, եղել է մինչ Չարլզի հետ ամուսնանալը, երբ ապրել են Սաֆֆոլկում։ Մեկ այլ ենթադրության համաձայն, զույգը ծանոթացել է կամ 1655 թվականին, կամ 1656 թվականին, երբ Մերին և Չարլզը տեղափոխվել են Լոնդոնի Քովենթ Գարդեն և դարձել Լելիի հարևանը[28]։

Կնոջ պրակտիկայի մասին Չարլզ Բիլի պահպանած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Լելին ժամանակ առ ժամանակ այցելել է Բիլի տուն, դիտել թե ինչպես է Մերին նկարում և գովաբանել նրա աշխատանքը[30]։ Նրանց ընկերական կապը բերել է նրան, որ Լելին Բիլին և նրա ընտանիքին փոխառությամբ տվել է իր հին նկարներից մի քանիսը, որոնք նրանք կարող էին կրկնօրինակել[31]։ Բիլը Լելիին պատվիրել է իր և իր ընկերների բազմաթիվ դիմանկարներ։ Նրանց ժամանակակից Ջորջ Վերթուն նշել է, որ Մերիի և նրա ընտանիքի դիմանկարները 1661 թվականին ներկայացվել են Հինդ Քորթի իրենց տանը[28]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1663 թվականին Մերի Բիլը գրել է «Դիտարկումներ», որն ուղեցույց է յուղաներկով ծիրաններ նկարելու մասին։ Աշխատանքն իրենից ներկայացնում է, անկախ սեռից՝ ամենավաղ գրված ստեղծագործությունը Անգլիայում, որը ուղեցույց է յուղաներկով նկարելու վերաբերյալ[32]։

Որպես այդպիսին այն երբեք չի տպագրվել, բայց գիտնականները կարծում են, որ ստեղծագործության ձեռագրերը տարածվել են։ Ստեղծագործությունը հայտնաբերվել է Չարլզ Բիլի գրվածքները պարունակող տետրում, բայց այն ամբողջությամբ գրվել է Մերիի կողմից. ըստ Հելեն Դրեյփերի սա «կին-տղամարդ համագործակցության եզակի օրինակ է նկարչական գրականության տեխնիկայի պատմության մեջ»[33]։

1666 թվականին Մերի Բիլը գրել է նաև «Դատողություններ բարեկամության մասին» վերնագրով ձեռագիր և 1667 թվականին չորս բանաստեղծություն[34]։

Նկարչության բիզնես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի կինը հաջողակ պրոֆեսիոնալ նկարիչ դառնա, պետք է լավ համբավ վաստակի։ Մերիի հայրը, լինելով սիրողական նկարիչ, ֆինանսավորել է նրա ընդհանուր կրթությունը, հնարավոր է նաև նկարելու և ներկելու դասընթացները[13]։ Դժվար չէր սխալ մեկնաբանել կնոջ տուն գործնական նպատակներով անծանոթների մտնելը, որի պատճառով կինն անմաքուր լույսի տակ էր հայտնվում։

1670-ական թվականներին, երբ Մերին իսկապես սկսել է նկարել փող վաստակելու համար, զգուշորեն է ընտրել՝ ում նկարել։ Իսկ նկարչի լավ համբավ վաստակելու համար օգտագործել է իր ընկերական շրջանի գնահատականները[13]։ Այդ մարդկանց թվում են եղել թագուհի Հենրիետա Մարիան և Ջոն Թիլոթսոնը՝ Սուրբ Ջեյմս եկեղեցու քահանան, հետագայում Քենթերբերիի արքեպիսկոպոս։ Դա կարող էր պայմանավորված լինել Մերիի հոր՝ Ջոնի հետ, որը եկեղեցու քահանա էր կամ Թիլոթսոնի հետ մտերիմ կապերով, որի շնորհիվ Սուրբ Յակովի քահանաները Մերիի մշտական հաճախորդներ են եղել։

Մերիի կապը Թիլոթսոնի հետ, ինչպես նաև Չարլզի հետ նրա պուրիտանական ամուր ամուսնությունը, գործել է Մերիի օգտին՝ ստեղծելով լավ հեղինակություն[35]։

Մերի Բիլը դիմանակրաի համար վերցրել է 5 ֆունտ, 10 ֆունտ՝ մարմնի կեսը յուղաներկով նկարելու համար։ Նա տարեկան վաստակել է մոտ երկու հարյուր ֆունտ ստերլինգ՝ եկամտի տասը տոկոսը հատկացրելով բարեգործությանը։ Այս եկամուտը բավարարել է ընտանիքի հոգսերը հոգալու համար[36]։ Ավելորդ է նշել, որ իսկապես հրաշալի է, որ Մերի Բիլը ընտանիքի կերակրողն է եղել[37]։ Սակայն 1681 թվականից Մերիի պատվերները սկսել են պակասել[19]։

1681 թվականին Մերի Բիլը վերցրել է երկու աշակերտներ՝ Քիթի Տրիոշին և միստր Մորին, ովքեր աշխատել են նրա հետ ստուդիայում։ 1691 թվականին Յորքշիրցի Սառա Քերթիսը ևս դարձել է Մերիի ուսանողը։ Սառան նույն վարքն ու բարքերն է ունեցել, ինչ՝ Մերին[38]։

Նշանավոր հաճախորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիկան ականավոր քահանա դոկտոր Ջոն Թիլոթսոնը (1630-1694) հաճախակի է հանդիպել տիկին Բիլի հետ։ Ընդհանուր առմամբ, Մերին նրան նկարել է հինգ անգամ 1664, 1672, 1677, 1681 և 1687 թվականներին։ Դոկտոր Թիլոթսոնն ազգակից էր Կրոմվել ընտանիքի հետ, քանի որ 1664 թվականին ամուսնացել է Օլիվեր Կրոմվելի զարմուհու՝ Էլիզաբեթի հետ[28]։ Էլիզաբեթը Մերիի մտերիմ ընկերն էր, և մեկը նրանցից, ովքեր ստացել էին Մերիի «Դատողություններ բարեկամության մասին» նամակը։ Բիլը 1672 թվականին սըր Փիթեր Լելիից իր համար պատվիրել է դոկտոր Թիլոտսոնի դիմանկարը[28]։

Դաշնակահար գնդապետ Ջայլսը (1615–1675) Մերի Բիլի նկարների երկրպագուն և մեկ այլ կարևոր հովանավորն է եղել։ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Սթրենգվեյը կռվել է Չարլզ I թագավորի համար, ինչպես նաև մասնակցել է 1651 թվականին Կառլոս II- ի գաղտնի փախուստին և աքսորին, ինչպես նաև 1660 թվականին նրա վերականգնմանը։ Սթրենգվեյը Մերիին հանձնարարել է նկարել իր դիմանկարը կնոջ, որդու և դստեր հետ 1670-ական թվականների ընթացքում[28]։

Ազնվական Հենրի Քավենդիշը (1630–1691) Մերի Բիլի կարևոր կերպարներից է եղել։ Նա դարձել է Նյուքասլի 2-րդ դուքսը 1676 թվականին, և՛ ինքը, և՛ իր դքսուհի Ֆրենսիսը Մերիի մշտական հովանավորներն են եղել, և1677 թվականին պատվիրել են իրենց դիմանկարները[28]։ Հերցոգն ու դքսուհին Մերիի աշխատանքին ծանոթացել են Ֆրենսիսի հոր՝ մեծարգո Ուիլյամ Պիերպոնտի միջոցով (1607–1678), որի դիմանկարը նույնպես Մերին նկարել է մոտ 1670 թվականին։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում Ուիլյամ Պիերպոնտը սատարել է Օլիվեր Քրոմվելին և դեմ է եղել Ստյուարտների դինաստիայի վերականգնմանը[28]։

Մերի Բիլի հիշատակին նվիրված հուշարձան Սուրբ Ջեյմսի եկեղեցում, Պիկադիլի:
Նրա որդին՝ Բարդուղիմեոս Բիլը (1656–1709), հեղինակ սըր Փիթեր Լելի, մոտավորապես 1670 թվական

Ընտանիք և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ և Բարդուղիմեոս Բիլը երիտասարդ տարիներին օգնել են ստուդիայի աշխատանքներին, որտեղ նկարել են վարագույրներ և քանդակազարդ օվալներ։ Այդ օվալները Մերի Բիլի դիմանկարների կարևորագույն մասն են կազմել։

Իր հոր անունով կոչվող երրորդ որդին՝ երիտասարդ Չարլզ Բիլը, նկարչության մեծ տաղանդ է ունեցել և 1677 թվականի մարտի 5-ին գնացել է մանրանկարչություն սովորելու։ Նա հաճույքով նկարել է մանրանկարչական քանդակներ 1679-1688 թվականներին, սակայն աստիճանաբար տեսողությունն սկսել է վատանալ, որից հետո նա աշխատել է բնօրինակ դիմանկարների վրա։

Երկրորդ որդին՝ Բարդուղիմեոս Բիլը, սկսել է նկարչությամբ զբաղվել, բայց բժշկությունն ավելի է գրավել։ 1680 թվականին սովորել է Քեմբրիջի Քլեր Հոլում, 1682 թվականին ավարտել է և ստացել բժշկության բակալավրի աստիճան։ Բարդուղիմեոսն ստեղծել է իր բժշկական պրակտիկան Քովենթրիում, որը պատկանել է իր հորը[38]։

Արվեստի գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Բիլը նկարել է բարոկկո ոճով։ Բարոկկո արվեստը քանդակի, նկարչության, երաժշտության և ճարտարապետության ոճ է, որը Եվրոպայում հայտնի է եղել 17-րդ դարի սկզբից մինչև 18-րդ դարի կեսեր։ Բարոկկո արվեստը բնութագրվել է լույսի և ստվերի օգտագործմամբ, շարժման պատկերմամբ և հարուստ գույների օգտագործմամբ՝ վեհության և երկյուղի զգացողություն առաջացնելու համար։ Բարոկկո դիմանկարը հայտնի է իր հարուստ գույներով, լուսավոր հակադրություններով և կտորեղենի դետալների նկատմամբ ուշադրությամբ։

Մերի Բիլի նկարները հաճախ անվանել են «էներգետիկ» և «առնական»։ (Ընդունված է եղել կատարած աշխատանքի համար գովաբանել կնոջը՝ անվանելով նրան «տղամարդկային»)։ Գույնը ընկալվում է որպես մաքուր, քաղցր, բնական, պարզ և թարմ, չնայած որոշ քննադատներ նրա գունավորումը համարել են «ծանր և կոշտ»։ Ենթադրվում է, որ Մերի Բիլը ձեռք է բերել «իտալական ոգին և ոճը»՝ գործնականում կրկնօրինակելով իտալական գլուխգործոցները։ Նրանցից շատերը չէին կարող մրցել նրա «գույնի, ուժի, ուժի կամ կյանքի» հետ։ Սըր Փիթեր Լելին հիացած է եղել Բիլի աշխատանքով՝ ասելով, որ նա «աշխատել է մարմնի հիանալի գույնի հետ և ծայրաստիճան աշխատասեր է եղել»։ Մյուսները քննադատել են նրա աշխատանքը համարելով թույլ արտահայտչական, որոնք ավարտվում են տհաճ գույներով և վատ մշակված ձեռքերով[39]։

Նա երբեմն նկարագրվել է որպես «փշոտ»՝ «սահմանափակ գունային գունապնակով» և Լելիի աշխատանքը սերտորեն ընդօրինակող։ Մերիի մահից տասնամյակներ անց արվեստի պատմաբան Ջորջ Վերտուն բարձր է գնահատել նրա աշխատանքը՝ ասելով. «Տիկին Մերի Բիլը շատ լավ էր նկարում յուղաներկով» և «աշխատում էր գույների հոյակապ մարմնով»[27]։

Նրա որոշ աշխատանքներ կարելի է գտնել Լոնդոնի Ջեֆրի թանգարանում[40], չնայած ամենամեծ հանրային հավաքածուն գտնվում է Moise's Hall Museum-ում[41]։ 1975 թվականին Ջեֆրի թանգարանում Բիլիի անհատական ցուցահանդեսն է եղել, որը հաջորդ տարի տեղափոխվել է Իսթբորնի Թաուներ արվեստի պատկերասրահ[42]։

Մահ և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Բիլը մահացել է 1699 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա մահը սխալմամբ ընդունվել է որպես Մերի Բիդլի մահ, որի մահը գրանցվել է 1697 թվականի դեկտեմբերի 28-ին[43]։ Մերիի մահվան մասին շատ բան հայտնի չէ, բացի նրանից, որ մահացել է Փոլ-մոլ փողոցում գտնվող տանը, թաղվել է Պիկադիլիի Սուրբ Ջեյմս եկեղեցու հաղորդության սեղանի տակ, 1699 թվականի հոկտեմբերի 8-ին[44]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գերեզմանը ոչնչացել է թշնամու ռումբերից։ Հուշարձանը գտնվում է եկեղեցում։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tabitha Barber, Mary Beale (1632/3-1699): 17-րդ դար, նկարչի դիմանկարը, նրա ընտանիքը և ստուդիան, (ցուցահանդեսային կատալոգ, 21 սեպտեմբերի, 1999 թվական - 30 հունվարի 2000 թվական, Ջեֆրիի թանգարան, Լոնդոն), (Լոնդոն. Ջեֆրի Թրաստ թանգարան, 1999 թվական)։
  • Էլեն Քլեյթոն, Անգլիացի նկարիչներ, 2 հատոր (Լոնդոն. The Tinsley Brothers, 1876), հատոր 1, էջ 40–53
  • Դոկտոր Հելեն Դրեյպեր, Ծիրաններ նկարելու նրա. Մերի Բիլի անտեսանելիությունը (1633-1699), Forum for Modern Language Studies, 48, 4 (2012), էջ. 389–405, Oxford University Press Academic Journals (առցանց) https://academic.oup.com/fmls/article/48/4/389/535384 (2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ)
  • Դոկտոր Հելեն Դրեյպեր, Մերի Բիլը և արվեստի կորած աշխատակիցները. Կին նկարիչներ-ներկանյութեր, վաղ արդիականության կանայք. an Interdisciplinary Journal, 10:1, (աշուն) 2015, էջ 141-151, (առցանց) https://www.jstor.org/stable/26431363?seq=1 (2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ)
  • Դոկտոր Հելեն Դրեյպեր, Մերի Բիլը (1633-1699) և նրա սիրո առարկաները, Gemma Watson և Robert FW Smith, «Մարդկանց և իրերի կյանքի գրերը», 500–1700 թվականներ։ Կենսագրությունների բազմաբնույթ ապագան (Farnham: Ashgate, 2016), էջ 115–141
  • Դելիա Գազե, Կին նկարիչների բառարան, հատոր 1, (Լոնդոն. Ռութլեջ, 1997), էջ 224–26
  • Ռոբերտ Էդմունդս Գրեյվս, Մերի Բիլ, Ազգային կենսագրական բառարան (Լոնդոն. Smith, Elder & Co, 1885-1900), հատոր 4, (առցանց)https://en.wikisource.org/wiki/Beale,_Mary_(DNB00) (2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ)
  • Ռիչարդ Ջեֆրի, Բիլ, Մերի, Բիլի ընտանիքում, Grove Art/Oxford Art Online, Oxford University Press (առցանց)https://www.oxfordartonline.com/groveart/view/10.1093/gao/9781884446054.001.0001/oao-9781884446054-e-7000007105 (2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ)
  • Սըր Օլիվեր Միլլար, Մերի Բիլ, London, Burlington Magazine, 142, 1162 (2000), էջ 48–49, (առցանց) https://www.jstor.org/stable/888781 (2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ)
  • Քրիստոֆեր Ռիվ, նկարիչ տիկին Մերի Բիլի 1633–1699, (Ռիչարդ Ջեֆրիի կտակած նկարների կատալոգ, Սենտ Էդմունդսբերիի քաղաքային խորհրդի հավաքածուներում Մերի Բիլի այլ նկարների հետ միասին), (Bury St Edmunds, Mansion Museum, 1994)
  • Քրիստոֆեր Ռիվ, Բիլ, (ծննդյան ազգանուն Կրեդոկ) Բիլ, (2008), Օքսֆորդի ազգային կենսագրական բառարան (առցանց)https://doi.org/10.1093/ref:odnb/1803 (2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ)
  • Էլիզաբեթ Ուոլշ, Մերի Բիլ, Burlington Magazine, 90, 544 (1948), էջ 209, (առցանց) https://www.jstor.org/stable/869707
  • Էլիզաբեթ Ուոլշ և Ռիչարդ Ջեֆրի, Հրաշալի տիկին Մերի Բիլ, (ցուցահանդեսի կատալոգ, 1975 թվականի Հոկտեմբերի 13 - դեկտեմբերի 21, Ջեֆրի թանգարան, Լոնդոն։ Հունվարի 10-ից - 1976 թվականի փետրվարի 21, Թաուներ արվեստի պատկերասրահ, Իսթբորն։ Ներածություն սըր Օլիվեր Միլլարի և Մարգարեթ Թոյնբիի և Ռիչարդ Սվարդի հատուկ ներդրումները), (Լոնդոն. Ներքին Լոնդոնի կրթական մարմին, 1975)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://vocab.getty.edu/page/ulan/500026335
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb16275846h
  3. 3,0 3,1 3,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  4. 4,0 4,1 4,2 Mary Beale
  5. 5,0 5,1 5,2 Mary Beale
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #122997158 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. https://www.ngv.vic.gov.au/essay/mary-beale-pioneer-of-portraiture/
  9. 9,0 9,1 Pas L. v. Genealogics — 2003.
  10. Union List of Artist Names — 2019.
  11. Sir William Sanderson, Graphice. The use of the Pen and Pensil. Or, the most excellent Art of Painting: in two parts, (London, 1658), p. 20; Baynbrigg Buckeridge, ‘An Essay towards an English-School’, in The Art of Painting, and the Lives of the Painters, (London: John Nutt, 1706), p. 403
  12. Phaidon Editors (2019). Great women artists. Phaidon Press. էջ 54. ISBN 978-0714878775. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Draper, Helen (2012 թ․ հոկտեմբեր). «'Her Painting of Apricots': The Invisibility of Mary Beale (1633–1699)». Forum for Modern Language Studies. 48 (4): 389–405. doi:10.1093/fmls/cqs023.
  14. «Mary Beale». Suffolk Artists.
  15. Beale, Mary; Walsh, Elizabeth; Jeffree, Richard; Sword, Richard (1975). Citation Title: "The excellent Mrs. Mary Beale" : 13 October-21 December 1975, Geffrye Museum, London, 10 January-21 February 1976, Towner Art Gallery, Eastbourne : catalogue / by Elizabeth Walsh and Richard Jeffree ; with introd. by Sir Oliver Millar ; and special contributions by Margaret Toynbee and Richard Sword ; exhibition designed by Richard Sword. London: Inner London Education Authority. էջ 9. ISBN 978-0708500071.
  16. «Suffolk Artists – BEALE, Mary». suffolkartists.co.uk. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  17. Jeffree, Richard; Beale, Mary; Walsh, Elizabeth; Sword, Richard (1975). The Excellent Mrs. Mary Beale. London: Inner London Education Authority. էջ 10. ISBN 978-0708500071.
  18. Clayton, Ellen C. (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջ 42. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  19. 19,0 19,1 Bonhams Portrait of Charles Beale (1632–1705). Url visited on 20 June 2018
  20. Millar, Oliver (2000 թ․ հունվար). «Mary Beale. London». The Burlington Magazine. 142 (1162): 48–49. JSTOR 888781.
  21. Beale, Mary; Walsh, Elizabeth; Jeffree, Richard; Sword, Richard (1975). The Excellent Mrs. Mary Beale. London: Inner London Education Authority. էջ 11. ISBN 978-0708500071.
  22. Clayton, Ellen C. (1876). «English Female Artists». London: Tinsley Bros: 41. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  23. Clayton, Ellen C. (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջ 42.
  24. Clayton, Ellen C (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջեր 46.
  25. «Mary Beale | National Museum of Women in the Arts». nmwa.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  26. Toynbee, Margaret; Isham, Gyles (1954). «Joan Carlile (1606?–1679) – An Identification». The Burlington Magazine. 96 (618): 275–274. ISSN 0007-6287. JSTOR 871403.
  27. 27,0 27,1 Draper, Helen (2015). «Mary Beale and Art's Lost Laborers: Women Painter Stainers». Early Modern Women (անգլերեն). 10 (1): 141–151. doi:10.1353/emw.2015.0006. ISSN 2378-4776.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 28,7 28,8 Hunting, Penelope (2020 թ․ հունվարի 2). My dearest heart : the artist Mary Beale (1633-1699). Grosvenor, Bendor. London. ISBN 978-1-912690-08-4. OCLC 1057291032.
  29. Dabbs, Julia Kathleen (2009). Life stories of women artists, 1550-1800 : an anthology. Farnham, England. ISBN 978-0-7546-5431-5. OCLC 317824669.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Dabbs, Julia Kathleen (2009). Life stories of women artists, 1550–1800 : an anthology. Farnham, England. ISBN 978-0-7546-5431-5. OCLC 317824669.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  31. Dabbs, Julia Kathleen (2009). Life stories of women artists, 1550–1800 : an anthology. Farnham, England. ISBN 978-0-7546-5431-5. OCLC 317824669.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  32. Draper, H. (2012 թ․ հոկտեմբերի 1). «'Her Painting of Apricots': The Invisibility of Mary Beale (1633–1699)». Forum for Modern Language Studies (անգլերեն). 48 (4): 389–405. doi:10.1093/fmls/cqs023. ISSN 0015-8518.
  33. Draper, H. (2012 թ․ հոկտեմբերի 1). «'Her Painting of Apricots': The Invisibility of Mary Beale (1633–1699)». Forum for Modern Language Studies (անգլերեն). 48 (4): 389–405. doi:10.1093/fmls/cqs023. ISSN 0015-8518.
  34. Draper, H. (2012 թ․ հոկտեմբերի 1). «'Her Painting of Apricots': The Invisibility of Mary Beale (1633–1699)». Forum for Modern Language Studies (անգլերեն). 48 (4): 389–405. doi:10.1093/fmls/cqs023. ISSN 0015-8518.
  35. Clayton, Ellen C (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջեր 44.
  36. Clayton, Ellen C. (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջեր 45–46.
  37. Mary, Beale; Walsh, Elizabeth; Jeffree, Richard; Sword, Richard (1975). The Excellent Mrs. Mary Beale. London: Inner London Education Authority. էջ 3. ISBN 978-0708500071.
  38. 38,0 38,1 Beale, Mary; Walsh, Elizabeth; Jeffree, Richard; Sword, Richard (1975). The Excellent Mrs. Mary Beale. London: Inner London Education Authority. էջ 15. ISBN 978-0708500071.
  39. Clayton, Ellen C. (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջեր 43.
  40. Millar, Oliver (2012 թ․ հունվար). «Mary Beale. London». The Burlington Magazine. 142 (1162): 48–49. JSTOR 888781.
  41. Dugdall, Ruth. «On the trail of Suffolk artist Mary Beale». Suffolk Magazine. East Anglia Daily Times. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  42. Exhibition catalogue The Excellent Mrs Beale
  43. Walsh, Elizabeth (1948 թ․ հուլիս). «Mary Beale». The Burlington Magazine. 90 (544): 209. JSTOR 869707.
  44. Clayton, Ellen C. (1876). English Female Artists. London: Tinsley Bros. էջեր 52.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բիլ» հոդվածին։