Jump to content

Ջոաննա Դվորակովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոաննա Դվորակովսկա
լեհ.՝ Joanna Dworakowska
Պետություն(ներ) Լեհաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 21, 1978(1978-10-21)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մահվան ամսաթիվապրիլի 13, 2024(2024-04-13)[1] (45 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
Կոչումկանանց միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր և միջազգային վարպետ[2]
ՖԻԴԵ համար1107445
365chessJoanna_Dworakowska
Chesstempo համար55640
ICCF համար55640
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3]
Մարզական ակումբՀամբուրգեր ՍԱ և Q2206460?
 Joanna Dworakowska Վիքիպահեստում

Ջոաննա Դվորակովսկա (լեհ.՝ Joanna Dworakowska, հոկտեմբերի 21, 1978(1978-10-21), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - ապրիլի 13, 2024(2024-04-13)[1], Վարշավա, Լեհաստան), լեհ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1997), տղամարդկանց միջազգային վարպետ (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոաննա Դվորակովսկան ծնվել է 1978 թվականին։ Առաջին հաջողությանը նա հասել է 1993 թվականին, երբ հաղթել է մինչև 20 տարեկան աղջիկների Լեհաստանի շախմատի առաջնությունում։ Նույն թվականին նա իր նորամուտը նշել է Լեհաստանի կանանց շախմատի առաջնությունում։ Դրանից հետո նա մասնակցել է Լեհաստանի կանանց շախմատի մի շարք առաջնությունների, որում նվաճել է երեք ոսկե (1997, 1998, 2001), երեք արծաթե (1995, 2000, 2003) և մեկ բրոնզե (2006 թ.) մեդալ։

Ջոաննա Դվորակովսկան տարբեր տարիքային խմբերում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական և աշխարհի առաջնությունների։ 1997 թվականին նվաճել է մինչև 20 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը, երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել աղջիկների արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում (2000, 2006), 1996 թվականին հաղթել է Կրինիցա-Զդրոյում տեղի ունեցծ կանանց շախմատի միջազգային մրցաշարում։ 2002 թվականին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի մրցաշարում կիսել է 9-12-րդ տեղերը։ 2004 թվականին Ստամբուլում նա արծաթե մեդալ է նվաճել ուսանողուհիների շախմատի աշխարհի առաջնությունում[4]։

Ներկայացրել է Լեհաստանի հավաքականը շախմատի խոշորագույն թիմային մրցաշարերում, վեց անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադաների (1996-2004, 2010 թթ.), թիմային պայքարում նա արժանացել է բրոնզե (2002 թ.) մեդալի։ Վեց անգամ մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունների (1999-2001, 2005-2009, 2013 թթ.)։ Թիմային պայքարում նա նվաճել է ոսկե (2005) և արծաթե (2007 թ.) մեդալ։ Անհատական ​​մրցապայքարում նա արժանացել է արծաթե (2009 թ.) մեդալի։ 2009 թվականին մասնակցել է շախմատի աշխարհի թիմային առաջնությանը և անհատական ​​մրցապայքարում նվաճել բրոնզե մեդալ։

Կանանց շախմատի աշխարհի առաջնություն (նոկաուտ համակարգ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Նյու Դելիում առաջին շրջանում հաղթող է ճանաչվել, երկրորդ շրջանում պարտվել է Նատալյա Ժուկովային[5]։
  • 2001 թվականին Մոսկվայում Նանա Իոսելիանիին երկրորդ տուրում հաղթելուց հետո, երրորդ փուլում պարտվել է Պեն Չժաոկինին[6]։
  • 2004 թվականին Էլիստայում առաջին տուրում կրկին պարտվել է Պեն Չժաոկինին[7]։

Ջոաննա Դվորակովսկան մահացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, 45 տարեկան հասակում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.szachypolskie.pl/joanna-dworakowska/
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 OlimpBase
  4. «8th WUCC Instanbul 2004». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  5. «2000 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  6. «2001-02 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  7. «2004 FIDE Knockout Matches (Women)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  8. «Joanna Dworakowska». Szachy w Polsce (լեհերեն). 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  9. Умерла шахматистка Иоанна Двораковская

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոաննա Դվորակովսկա» հոդվածին։