Ջիրոլամո Կասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիրոլամո Կասար
Ծնվել էմոտ 1520[1]
ԾննդավայրԲիրգու, Port Region (Port), Մալթա
Մահացել էմոտ 1592
Մահվան վայրՎալետա, Մալթա
ԳերեզմանBasilica of St Dominic
Քաղաքացիություն Մալթա
ԵրկերՍուրբ Հովհաննես տաճար (Վալետա), Grandmaster's Palace? և Fortifications of Valletta?
Մասնագիտությունճարտարապետ և ռազմական ինժեներ
ԵրեխաներVittorio Cassar?
 Ġlormu Cassar Վիքիպահեստում

Ջիրոլամո Կասար (մալթ.՝ Ġlormu Cassar, մոտ 1520[1], Բիրգու, Port Region (Port), Մալթա - մոտ 1592, Վալետա, Մալթա), մալթացի ճարտարապետ և ռազմական ինժեներ։ Ծառայության մեջ է գտնվել Մալթայի ասպետների ուխտում, որին անդամագրվել է 1569 թվականին։ Վալետա քաղաքի կառուցապատման աշխատանքներին սկզբում մասնակցել է որպես Ֆրանչեսկո Լապարելլիի օգնական, այնուհետև՝ որպես ինքնուրույն ճարտարապետ։ Նախագծել ու կառուցել է հասարակական, պաշտպանական, կրոնական և մասնավոր բազմաթիվ շինություններ, որոնց թվում են Մալթայի նոր մայրաքաղաքը դարձած Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարը, Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ մագիստրների պալատը, հիվանդախնամ ասպետների իջևանատունը... Նրա հինգ զավակներից մեկը՝ Վիտտորիոն, գնացել է հոր ճանապարհով և նույնպես դարձել է ճարտարապետ ու ինժեներ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիրոլամոն ծագումով սիցիլիացի էր. նրա նախնիները Մալթա էին եկել մոտավորապես 1440 թվականին։ Երբ ավարտվել է թուրքերի ձեռնարկած Մալթայի մեծ պաշարումը, ասպետական ուխտի ղեկավարների պատվերով, ճարտարապետ Ֆրանչեսկո Լապարելլիի հետ, նա ձեռնամուխ է եղել վնասված ամրությունների վերականգնման և նորերի կառուցման աշխատանքներին։ Ընդ որում՝ այդ ընթացքում հնարել է մի քանի նոր սարքեր ու հարմարանքներ։ Մալթայից Լեպարելլիի հեռանալուց հետո շինությունների նախագծման ու կառուցման նկատմամբ վերահսկողության աշխատանքները Ջիրոլամոյին են վստահվել։ Պաշտպանական կառույցներն ավարտելուց հետո անհրաժեշտություն է առաջացել անցնելու կրոնական, հասարակական, քաղաքացիական շինությունների կառուցմանը։ Ընդառաջելով Ջիրոլամոյին՝ ասպետական ուխտի ղեկավարությունը նրան ուղարկել է Իտալիա՝ Հռոմ ու Նեապոլ՝ ճարտարապետական գիտելիքներն ընդլայնելու և խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու։ 1569 թվականի ապրիլի 23-ին նա մեկնել է Մալթայից և շուրջ մեկ տարի անցկացրել Իտալիայում, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի և մանիերիստական ճարտարապետությունը, ինչպես նաև՝ քաղաքների պլանավորման հիմունքները։ Վերադառնալով հայրենի Մալթա՝ եռանդուն կերպով ձեռնամուխ է եղել զանազան շինությունների նախագծման ու կառուցման աշխատանքներին[3]։

Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալետայում

  • Մեծ մագիստրի պալատը (1570 - 1580);
  • Աստվածամոր եկեղեցին (կարմելիտների ուխտի սրբավայր) (1573 - 1575);[4]
  • Սանտա Լուչիա եկեղեցին (1571);[5]
  • Սանտա Մարիա եկեղեցին (1571 - 1575);[6]
  • Ագոստինյանների ուխտի եկեղեցին (1572 - 1575);[7]
  • Սբ. Հովհաննես տաճարը (1573 - 1577);[8][9][10]
  • Կասստիլիական իջևանատունը (1574);
  • Պրովենցայի իջևանատունը (1574);
  • Իտալական իջևանատունը (1574);
  • Սբ. Կատերինա Ալեքսանդրիացու եկեղեցին (1576);[11]
  • Սբ. Պողոս եկեղեցին (1577);[12]
  • Կապուցինների ուխտի եկեղեցին (1588);[13]

Ռաբաթում (Մալթա)

  • Սանտ Ագոստո եկեղեցին Ռաբաթում (1571);
  • Կապուցինների մատուռը (1580);
  • Վերդալա պալատը (1588);
  • Սբ. Մարկոս եկեղեցին (1588).[14]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 StructuraeRatingen: 1998.
  2. |Achille Ferres|pp. 551}}.
  3. (անգլերեն)The Maltese Architect Gerolamo Cassar.
  4. |Achille Ferres|pp. 220}}.
  5. |Achille Ferres|pp. 171}}.
  6. |Achille Ferres|pp. 206}}.
  7. |Achille Ferres|pp. 216}}.
  8. |Achille Ferres|pp. 129}}.
  9. Pagina 79, Gaetano Moroni, "Dizionario di Erudizione Storico - Ecclesiastica. Da San Pietro sino ai nostri giorni" [1], Venezia, Tipografia Emiliana, 1866.
  10. Pagina 6, S. Micallef, "La Chiesa di San Giovanni Battista in Malta" [2], Malta, Tipografia di E. Laferla, 1848.
  11. |Achille Ferres|pp. 200}}.
  12. |Achille Ferres|pp. 156}}.
  13. |Achille Ferres|pp. 239}}.
  14. |Achille Ferres|pp. 115}}.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո Կասար» հոդվածին։