Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա)
Սուրբ Հովհաննես տաճար | |
---|---|
Տեսակ | տաճար և եկեղեցի |
Երկիր | Մալթա[1][2] |
Վարչատարածք | Վալետա[1][2] |
Ձևավորում | 1577[3] |
Անվանված է | Հովհաննես Մկրտիչ |
Սուրբ Հովհաննես տաճար (մալթ.՝ Kon-Katidral ta' San Ġwann), Հովհաննես Մկրտչին նվիրված կաթոլիկ տաճար Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Կառուցվել է 1572-1577 թվականներին, Սուր Հովհաննեսի ուխտի ասպետների մեծ մագիստր Ժան Դը լա Կասիերի պատվերով ու հատկացրած միջոցներով։
Նախագծի հեղինակը մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարն է, ով Վալետայում մի շարք այլ շինություններ էլ է նախագծել ու կառուցել։ 17-րդ դարում տաճարի ներսը վերստին պատկերազարդվել է, այս անգամ արդեն՝ բարոկկո ոճով։ Այդ աշխատանքն իրականացրել են Մատիա Պրետտին և այլ նկարիչներ։ Տաճարն իր ներքին հարդարանքով ու զարդարանքով համարվում է բարձր բարոկկո ոճի ճարտարապետության ամենասքանչելի նմուշներից մեկը Եվրոպայում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես տաճարի շինարարությունը պատվիրել է Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Ժան դը լա Կասիերը 1572 թվականին[5][6]։ Սկզբնական շրջանում տաճարն անվանվել է այն ժամանակների իտալերենով Chiesa Conventuale di San Giovanni Battista.[7]: Նախագծման աշխատանքները կատարել է մալթացի ճարտարապետ Ջիրոլամո Կասարը, ով Մալթայի նորընծա մայրաքաղաք Վալետայում հեղինակել է մի շարք այլ կարևոր կառույցներ ևս[5][6]։ Ավանդազրույցի համաձայն՝ նա պատվերն ստանալուց հետո մեկնել է Հռոդոս, որպեսզի ուսումնասիրի և ընդօրինակի այդտեղի՝ մզկիթի վերափոխված քրիստոնեական տաճարի ճարտարապետությունը։ Բոլոր դեպքերում՝ Կասարը Սուրբ Հովհաննես տաճարը նախագծելիս չի սահմանափակվել ընդօրինակումներով, այլ զգալի նորամուծություններ է կատարել, և միանգամայն իրավացիորեն նրան կարելի համարել Սուրբ Հովհաննես տաճարի հեղինակ ճարտարապետ[8]։ 1577 թվականից, երբ ավարտվել է նոր տաճարի շինարարությունը, այն դարձել է Մալթայի ասպետական ուխտի գլխավոր սրբավայրը՝ նախկինում այդ դերը կատարած Սուրբ Լոուրենս եկեղեցու (Բիրգու, Վիտտորիոզա) փոխարեն[6]։
Իր գոյության առաջին հարյուրամյակի ընթացքում տաճարը զարդարված է եղել համեստորեն, սակայն 1660-ական թվականներին մեծ մագիստր Ռաֆայել Կոտոները պատվիրել է վերազարդարել ներսը և այն էլ՝ այնպես, որ կարողանա մրցակցել Հռոմի տաճարների հետ։ Կալաբրիացի նկարիչ Մատիա Պրետտին, ստանալով պատվերը, կարողացել է տաճարի ներսը վարպետորեն ու մեծ շքեղությամբ պատկերազարդել բարոկկո ոճով[9]։
Սուրբ Հովհաննես տաճարն իր գերադաս կարգավիճակը պահպանել է մինչև 1798 թվականը, երբ Մալթային տիրացած ֆրանսիացիները արտաքսել են ասպետական ուխտի անդամներին[9]։ Ժամանակի ընթացքում այս սրբավայրն իր նշանակությամբ հավասարվել է արքեպիսկոպոսական աթոռանիստին՝ Մդինայի Սուրբ Պողոս տաճարին։ 1820-ական թվականներին Մալթայի եպիսկոպոսը թույլատրել է, որ Սուրբ Հովհաննեսն օգտագործվի որպես այլընտրանքային մայր տաճար՝ Co-cathedral[10]:
1831 թվականին նշանավոր վիպասան Վալտեր Սքոթը, Սուրբ Հովհաննես իր այցելությամբ խորապես տպավորված, գրել է, որ դա մի դյութիչ տաճար է, այնպիսի տպավորիչ պատկերազարդմամբ, որպիսին ինքը երբևէ և ոչ մի տեղ չի տեսել[10]։
Երկրորդ համաշխարհային ատերազմի ժամանակ տաճարը թեթևակի վնասվել է 1941 թվականին տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով, սակայն, բարեբախտաբար, արվեստի ոչ մի գործ չի կորսվել[5][9]։
1980-ական թվականների վերջերից սկսվել են տաճարի վերականգնման աշխատանքները։ 2001 թվականին ստեղծվել է Սուրբ Հովհաննես տաճարի հիմնադրամ՝ սրբավայրի ու նրա թանգարանի պահպանությունն ու կառավարումն իրականացնելու նպատակով։ 2008-ից 2010 թվականներին վերականգնողական որոշակի աշխատանքներ են իրագործվել, իսկ 2014-ի հուլիսից սկիզբ է դրվել տաճարի ամբողջական վերականգնմանը՝ ճարտարապետ Ժան Ֆրեդոյի և ութ վերականգնող վարպետների ղեկավարությամբ ու վերահսկողությամբ։ 2015-ի սեպտեմբերին արդեն ավարտվել էին ճակտոնի կենտրոնական մասի վերականգնման աշխատանքները[11], իսկ նախագիծն ամբողջությամբ կյանքի է կոչվել 2017 թվականին[12]։
Ներկայումս տաճարը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ այցելավայրերից է Մալթայում[9] և ներառված է Մալթայի կղզիների մշակութային սեփականության ազգային գույքացանկում[13]։
Արտաքինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի արտաքինում վառ կերպով արտահայտված է մանիերիստական ոճը, որր բնորոշ էր ճարտարապետ Ջիրոլամո Կասարին։ Ճակտոնը բավականին պարզ է, երկու կողմերից սահմանափակված մեծ զանգակատներով[4]։ Դռան հատվածը շրջանակված է դորիական սյուներով, որոնք պահում են բաց պատշգամբը, որտեղից մեծ մագիստր հարկը պահանջած դեպքերում դիմել է հավաքված ժողովրդին։ Կողային մասերում կան երկու դատարկ նիշաներ[14][15], որոնք, սյուների հետ, փաստորեն շեղումներ են մանիերիստական ճարտարապետության կանոններից[15][16]։
Ամբողջության մեջ տաճարի տեսքը բավական խստաշունչ է և ամրոց է հիշեցնում[17]՝ արտահայտելով թե՛ ճարտարապետ ու ռազմական ինժեներ Կասարի ոճը և թե՛ ասպետական ուխտի տրամադրություններն ու տրամադրվածությունը Մալթայի թուրքական մեծ պաշարմանը (1555-1556 թթ.) հաջորդած տարիներին[5][9]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The genesis of St. John's, Valletta and a new interpretation of Bramante's design for St. Peter's, Rome
- La chiesa conventuale di S. Giovanni
- List and details of burials
- Piazza, opposite buildings and arcades
- de Giorgio, Cynthia (2007). St John's Co-Cathedral – Valletta. Santa Venera: Heritage Books (subsidiary of Midsea Books Ltd). ISBN 9789993271710.
- Sante Guido, Giuseppe Mantella, "Mattia Preti e la volta della Chiesa Conventuale di San Giovanni Battista a La Valletta: documenti e testimonianze 1661-2011 per il 350º anniversario dell'inizio lavori" in I BENI CULTURALI, v. XIX - 3, n. 3 maggio-giugno 2011 (2011), p. 7-28.
- Sante Guido, Giuseppe Mantella, STORIE DI RESTAURI NELLA CHIESA CONVENTUALE DI SAN GIOVANNI A LA VALLETTA. La cappella di santa Caterina della Lingua d'Italia e le committenze del gran maestro Gregorio Carafa, Malta, MidseaBooks, 2008, 494 p. - 978-99932-7-202-1.
- Sante Guido, Giuseppe Mantella, "Restauri e riscoperte di scultura del barocco romana a Malta. Capolavori per l'Ordine dei cavalieri di san Giovanni.", Malta, Midsea Books LTD, 2005, 144 p. - 99932-7-046-6.
- Sante Guido, Giuseppe Mantella, "Il restauro del Reliquiario del Braccio di San Giovanni Battista nella Co-Cattedrale di La Valletta" in BOLLETTINO ICR, n.s., v. 2003 - 6-7, n. 6-7 gennaio-dicembre 2003 (2003), p. 33-49.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.culturalheritage.gov.mt/filebank/inventory/01130.pdf
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.stjohnscocathedral.com/the-co-cathedral/
- ↑ 4,0 4,1 Degiorgio, Stephen (2010). «Palaces and Lodgings of the Knights of St John at Malta». I Cavalieri di Malta e Caravaggio : la storia, gli artisti, i committenti. Rome: Logart Press. էջեր 220–228. ISBN 978-88-87666-15-1. OCLC 887115351.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Restoration work on central part of façade of St John's Co-Cathedral in Valletta complete». The Malta Independent. 2015 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Micallef, Mark (2004). «St Lawrence Collegiate Church». Maltese Association of the SMOM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Malta illustrata ovvero Descrizione di Malta. p. 342.
- ↑ Cassar Pullicino, Joseph (October–December 1949). «The Order of St. John in Maltese folk-memory» (PDF). Scientia. 15 (4): 155. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «History of St John's – A Legacy of the Knights of Malta». St. John's Co-Cathedral. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ 10,0 10,1 «St John's Cathedral». Valletta International Piano Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Restoration work on central part of façade of St John's Co-Cathedral in Valletta complete». The Malta Independent. 2015 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Chetcuti, Kristina (2014 թ․ հուլիսի 24). «Co-cathedral's restoration will start in September». Times of Malta. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «St.John's Co-Cathedral» (PDF). National Inventory of the Cultural Property of the Maltese Islands. 2012 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ Zerafa, Thomas (2016 թ․ հունվարի 24). «Empty Niches». Times of Malta. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 15,0 15,1 Camilleri-Brennan, John (2014 թ․ ապրիլի 11). «Statues for empty niches on St John's façade». Times of Malta. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Hughes, J. Quentin (1953). The Influence of Italian Mannerism Upon Maltese Architecture Արխիվացված 2017-03-14 Wayback Machine. Melitensiawath. Retrieved 8 July 2016. p. 107-108.
- ↑ Partel, Francis J. (2011). The Chess Players, a Novel of the Cold War at Sea. Navy Log LLC. էջ 287. ISBN 9780615414515.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of St John's Co-Cathedral
- maltain360.com - 360° view of St John's Co-Cathedral Արխիվացված 2020-02-17 Wayback Machine
- The 2 Bells Ringing Instant a Peal Those 2 bells is 3rd bell (SI2) and big bell (SOL2) of this cathedral. The mass of big bell is 7000 kg and is 3rd great bell of Malta.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա)» հոդվածին։ |
|