Ջինա Լի Նոլին
| Ծնվել է | նոյեմբերի 29, 1971[1] (54 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ |
| Կրթություն | Proctor High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, կինոդերասանուհի և պոդքաստեր |
| Ամուսին(ներ) | Cale Hulse? |
| officialgenaleenolin.com | |
Ջինա Լի Նոլին (անգլ.՝ Gena Lee Nolin, նոյեմբերի 29, 1971[1], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինա Լի Նոլինը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Ջինա Լին իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել՝ «Միս Հավայան կղզիներ 1993» մրցույթում գրավելով երկրորդ տեղը։ Նկարահանվել է Փլեյբոյ[2], Esquire[3], Maxim[4], Stuff, FHM, Fitness, Woman’s World և այլ ամսագրերի համար։ 1994-1995 թվականներին մասնակցել է «The Price Is Right» ամերիկյան խաղարկային հեռուստաշոուում։
1995 թվականին Նոլինը նկարահանվել է կինոյում։ Առաջնաելույթային դերը եղել է «Մալիբույի փրկարարները» սերիալի Նիլի Քեփշոուի դերը[5]։ Սերիալում նկարահանվել է մինչև 1998 թվականը։ 2016 թվականին նկարահանվել է «Շնաձկների տորնադո 4» ֆիլմում[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ջինա Լին ամուսնացած է եղել Դևիդ Ալան Ֆայլերի, իսկ 1993-2004 թվականներին՝ Գրեգ Ֆալմանի հետ։ Վերջին ամուսնությունից Նոլինը ունեցել է իր առաջնեկ որդուն՝ Սփենսեր Մայքլ Գրեգորի Ֆալմանը (ծնվ. 03.06.1997)[7]։
2004 թվականի սեպտեմբերի 3-ից Ջինա Լին ամուսնացած է հոկեիստ Քեյլ Հալսի հետ։ Այս ամուսնությունից Նոլինն ունեցել է իր երկրորդ և երրորդ երեխաներին՝ մեկ տղա (Հադսոն Լի Հալս) և աղջիկ (Ստելա Մոնրո Հալս)[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1995-1998 | ս | Մալիբույի փրկարարները | Baywatch | Նիլի Քեփշոու |
| 1998 | ֆ | Մալիբույի փրկարարները։ Սպիտակ ամպրոպ Գլեյսիեր Բեյում | Baywatch: White Thunder at Glacier Bay | Նիլի Քեփշոու |
| 1999 | ֆ | Անդրգրաունդյան կատակերգություն | The Underground Comedy Movie | Մերիլին Մոնրո |
| 2000 | ֆ | Սպասավոր | The Flunky | Սոնդրա |
| 2000-2002 | ս | Շինա | Sheena | Շինա |
| 2003 | հֆ | Մալիբույի փրկարարները։ Հավայան հարսանիք | Baywatch: Hawaiian Wedding | Նիլի Քեփշոու |
| 2016 | ֆ | Շնաձկների տորնադո 4 | Sharknado 4: The 4th Awakens | Նիլի Քեփշոու |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Gena Lee Nolin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Baywatch: The Oral History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Gena Lee Nolin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ GPS Guide: Gena Lee Nolin, 'Baywatch' Star, Shares De-Stressing Tricks
- ↑ ‘Sharknado 4’ Adds ‘Baywatch’ Alum Gena Lee Nolin
- ↑ Actress Gena Lee Nolin tells how her diagnosis took ten years: I battled thyroid illness in a Baywatch bathing suit
- ↑ Baywatch’s Gena Lee Nolin Has a Girl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջինա Լի Նոլին
- Ջինա Լի Նոլին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ջինա Լի Նոլին Թվիթթերում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինա Լի Նոլին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||