ՋիՓեյ
Ստեղծում | 2002 | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Սեփականատեր | Securus Technologies | |
Գլխամասի վայր | Միրամար | |
Պաշտոնական կայք | www.jpay.com |
ՋիՓեյ (անգլ.՝ JPay), մասնավոր տեղեկատվական համակարգեր և ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Հիմնական գործունեության ոլորտը Միացյալ Նահանգների բանտային համակարգին ծառայելն է։ Գլխամասը գտնվում է Ֆլորիդա նահանգի Միրամար քաղաքում։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել նահանգային, շրջանային և դաշնային բանտերի հետ՝ տրամադրելու տարբեր ծառայություններ, ներառյալ դրամական փոխանցումներ, էլեկտրոնային փոստեր, տեսաայցեր և պայմանական վաղաժամկետ ազատում և պայմանական ազատման վճարումների կատարում (35 նահանգներում մոտ 1,5 միլիոն բանտարկյալների համար)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրել է Ռայան Շապիրոն ՝ 2002 թվականին։ 2005 թվականին ընկերությունն իր գլխամասը Նյու Յորքից տեղափոխեց Մայամի, իսկ 2011 թվականին ՝ Մայամիից Միրամար ՝ ավելի մեծ զանգերի կենտրոն տեղավորելու համար[2]։
2012-ին կազմակերպությունւ թողարկեց JP4 պլանշետը, որը բանտարկյալներին հնարավորություն էր տալիս կարդալ և գրել նամակներ, խաղալ խաղեր և երաժշտություն լսել[3]։ Այն նաև թույլ էր տալիս բանտարկյալներին դիտել և կցել լուսանկարներ, տեսագրություններ[4]։ Պլանշետը տրվել է յոթ ուղղիչ գաղութներ, այդ թվում՝ Հյուսիսային Դակոտայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Լուիզիանայում, Վիրջինիայում, Միչիգանում և Վաշինգտոնում[5][6]։
2015 թվականի ապրիլին Securus Technologies կազմակերպությունը գնեց ՋիՓեյ, թեև պայմանագրի պայմանները գաղտնի էին պահվում[7]։
Բիզնես մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Bloomberg Business Week թերթում «ՋիՓեյ, բանտային համակարգի խնձորը» վերնագրով հոդվածում Ռայան Շապիրոն նշել է. «Մենք փնտրում ենք ապրանքներ, որոնք կալանավորը կցանկանա գնել, իսկ ուղղիչ հաստատությունը կընդունի»։
Նա նաև հավելեց. «Մենք ստանում ենք ծրագրերը, հարմարեցնում դրանք հատուկ բանտերի համար, այնուհետև տեղակայում այնտեղ… բանտը չի վճարում մեր ծառայությունների համար,այլ վերջնական օգտագործողն է վճարողը»։ Եվ երբ JP4-ը գործարկվում էր, Շապիրոն ասաց. «Մտածեք կրթության մասին, մտածեք խաղերի մասին. անվերջ է, թե որտեղ կարող ենք գնալ։ Մենք կարծում ենք, որ այն ավելին է, քան դրամական փոխանցումների համար նախատեսված բիզնեսը»[3]։
2014 թվականին CNBC-ի հոդվածում Ռայան Շապիրոն նշել է․ «Մեր նպատակն է դառնալ թվային հավելվածների ընկերություն բանտերի համար»[8]։
Պրոդուկտներ և ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գումարի փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր կալանավորի ընկեր կամ ընտանիքի անդամ կարող է օգտվել ՋիՓեյի դրամական փոխանցումների ծառայությունից՝ բանտարկյալի հաշվին գումար մուտքագրելու համար։ ՋիՓեյն առաջարկում է էլեկտրոնային վճարումների և ավանդների տարբերակներ (վարկային և դեբետային քարտերով վճարումներ, առցանց, հեռախոսային և բջջային հավելվածների միջոցով)։ Ընկերությունը համագործակցում է MoneyGram ամերիկյան ֆինանսական կազմակերպության հետ, որպեսզի հնարավորություն տրվի կանխիկ գումար ընդունելու MoneyGram-ի ամերիկյան գործակալությունների միջոցով, ինչպիսիք են Walmart, CVS Pharmacy[9][10]:
Բարեգործական նվիրատվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՋիՓեյը եղել է Creative Corrections Education Foundation ՀԿ կորպորատիվ աջակիցներից մեկը։ Վերջինս շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնադրել է Տեխասի նահանգապետ Քեվին Մալոնեն։ Հասարակական կազմակերպությունը հավաքագրում էր ներդրումներ ՝ բանտարկյալների երեխաների համար կրթաթոշակներ ֆինանսավորելու համար։ 2014 թվականին բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում տրամադրել է $63,000 կրթաթոշակ[11]։
Այլ վճարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՋիՓեյը տրամադրում է բանտարկյալի և բանտարկյալի ընտանիքին ու ընկերների միջև հաղորդակցության միջոցներ, ինչպիսիք են տեսայցեր, էլեկտրոնային փոստ, ակնթարթային հաղորդագրություններ և պլանշետներ[4][12]։
ՋիՓեյը տրամադրում է նաև վճարային ծառայություններ միջոցներ իրավախախտների համար՝ դատարանի որոշմամբ վճարումներ կատարելու համար[13][14]։ Որպես պայմանական վաղաժամկետ ազատման մի մաս, ՋիՓեյն առաջարկում է նաև ազատման քարտ (անգլ.՝ JPay Progress Card)[14], որը կանխավճարային, վերալիցքավորվող Մաստեր Քարտ է[15]։ Թեև բոլոր գործակալությունները պայմանավորվում են օգտագործել ՋիՓեյը դրամական փոխանցումների համար, նրանք ոչ բոլորն են օգտագործում ՋիՓեյի ծառայությունների ամբողջական շրջանակը[12]։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական լիցենզավորման խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Փենսիլվանիայի բանկային դեպարտամենտը ՋիՓեյին տուգանել է 80,000 ԱՄՆ դոլլար՝ նահանգներում դրամական փոխանցումների մասին օրենքը խախտելու համար՝ 2004 թվականից նահանգում գործունեությունը սկսելուց ի վեր անհրաժեշտ պետական լիցենզիա չունենալու համար[16]։
2014 թվականի դրությամբ ՋիՓեյը յոթ նահանգներում տուգանվել էր ընդհանուր 408,500 ԱՄՆ դոլլարով՝ չլիցենզավորված բիզնես գործարկելու համար[17]։
Դեբետային քարտի վճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենատոր Քորի Բուքերը խնդրել է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին (միջնորդել բանտարկյալների անունից) JPay-ի ենթադրյալ վատ գործելաոճին ուշադրություն դարձնել՝ իր կանխավճարային դեբետային ազատման քարտերի մասով, որոնք հաճախ միակ ձևն են, որով ազատ արձակված բանտարկյալներին թույլատրվում է հավաքել իրենց բանտային եկամուտները։ Ենթադրվում է, որ ընկերությունը հանում է ոչ կամընտիր վճարները, որոնք կարող են գերազանցել ազատ արձակված բանտարկյալների միջոցների 40%-ը[18]։
Kickbacks
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգների մոտավորապես կեսում, որտեղ ՋիՓեյը գործում է[12], տարբեր պետական բանտային համակարգերի կամ առանձին բանտերի հետ կնքված պայմանագրերը ներառում են համաձայնություն՝ ըստ որի վճարների մի մասը, որը գանձվում է բանտարկյալներին գումար ուղարկողներից, վերադարձվում է բանտային օպերատորներին՝ ՋիՓեյին տրամադրելու համար ՝ որպես ՋիՓեյի մենաշնորհ այս ոլորտում։
Համաձայն Իլինոյս նահանգում հրապարակված տվյալների, ուղղիչ հիմնարկների օպերատորներն 2013 թվականի համար ստացել են մոտավորապես 48,000 ԱՄՆ դոլլար, ինչը ընկերության հիմնադիր Շապիրոն նախընտրում է անվանել «միջնորդավճար»[17]։
Մի բանտարկյալ, ով ազատ է արձակվել 2010 թվականին սպանության համար 28 տարվա ազատազրկումից հետո, բացահայտել է ամենաաղքատ ընտանիքների հնարավոր դժվարությունները, օրինակ, թողնելով երեք երեխաների մորն ամուսնու բանտում, որպեսզի որոշի «Ես փող եմ ուղարկում ամուսնուն, որ նա իրեն թույլ տա կապի մեջ մնալ երեխաների հետ, թե՞ կերակրում եմ երեխաներին»[17]։ Միևնույն ժամանակ, ՋիՓեյը ֆինանսավորում է ճոխ երեկույթներ ուղղիչ ինստիտուտի ղեկավարության համար տարեկան համագումարի ժամանակ՝ տրամադրելով «տեկիլա, սիգարներ» և «կենդանի նվագախումբ», ինչպես նաև հովանավորելով մրցանակ, այդ թվում՝ ճանապարհորդություն, որը ներկայացվում է Պետական ասոցիացիայի կողմից ուղղիչ ադմինիստրատորներ նախկին պետական ուղղիչ տնօրեններին[17][19]։
Քաղաքական մակարդակով, չնայած ՋիՓեյի բազմաթիվ պայմանագրերին, որոնք բացահայտորեն արգելում են լոբբինգը[20], Շապիրոն նշել է, որ ընկերության իրավաբանները հավանություն են տվել ՋիՓեյի պետական լոբբիստների աշխատանքին[21] և 20,000 դոլար ծախսել Վաշինգտոնի լոբբինգի համար՝ փորձելով Ամերիկայի բանկից (անգլ.՝ Bank of America) վերցնել դաշնային բանտերի ֆինանսական գործարքների պայմանագրերը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nick Leiber, JPay working to be Apple of prison system, SFGate, August 20, 2012
- ↑ Narayan Bhat (2011 թ․ ապրիլի 18). «JPay Relocates its Call Center to Miramar & adds 75 New Jobs». Technology Marketing Corp.
- ↑ 3,0 3,1 Nick Leiber (2012 թ․ սեպտեմբերի 12). «JPay, the Apple of the U.S. Prison System». Bloomberg Business Week. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 Rogers, Donna (2014 թ․ ապրիլի 3). «From Flintstones to Jetsons». Corrections Forum. Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին. Վերցված է 2024-04-28-ին.
- ↑ Kimberly Railey (2013 թ․ օգոստոսի 18). «Some prisons let inmates connect with tablets». USA TODAY.
- ↑ Zach Schepis (2013 թ․ սեպտեմբերի 26). «Freedom Behind Bars? - Orange Is The New Black Week». BreakThru Radio.
- ↑ «Miramar tech company JPay bought by Dallas firm». South Florida Business Journal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Gusovsky, Dina (2014 թ․ հոկտեմբերի 1). «The big business of selling apps to prison inmates». CNBC. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ JPay. «Sending Money It just got easier». Mdoc.state.ms.us. Mississippi Department of Corrections. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Transfer money, online money transfer and bill pay | MoneyGram Global Money Transfer». Moneygram.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Joe Blundo commentary: Prisoners give to fund for children of inmates». The Columbus Dispatch. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Leslie Kraft Burke (2012 թ․ սեպտեմբերի 28). «JPay offers innovative services to corrections; grows revenue». South Florida Business Journal.
- ↑ «JPay Inmate Services - Send Money, Send Email, Send Packages». JPay.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 14,0 14,1 «JPay». Corrections Marketplace. American Correctional Association. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «JPay – Parole & Probation – Release Cards». JPay.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Ford Turner (2012 թ․ փետրվարի 7). «Florida Firm Fined $80,000». Reading Eagle – Business Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 Daniel Wagner (2014 թ․ սեպտեմբերի 30). «Meet the Prison Bankers Who Profit From the Inmates – With the ultimate captive markets, prison bankers and state jailers make money off high fees for financial services.». Center for Public Integrity – via Time.
- ↑ German Lopez (2015 թ․ նոյեմբերի 3). «How private bankers cash in on released prisoners». Vox Media.
- ↑ «The Louie Wainwright Award». Association of State Correctional Administrators. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Statewide Master Service Agreement for Services of Independent Contractor — §35. Lobbying» (PDF). Government of Virginia. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «JPAY INC». myFollowTheMoney The Nation's Most Complete Resource for Information on Money in State Politics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.