Ջեքի Քոլինզ
Ջեքի Քոլինզ անգլ.՝ Jacqueline Jill Collins | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Jacqueline Jill Collins |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1937[1][2][3] |
Ծննդավայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 2015[4][1][2][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | դերասանուհի, ոչ գեղարվեստական գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոպրոդյուսեր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆրենսիս Հոլանդի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Հնարավորություններ և Աշխարհում շատ են ամուսնացած տղամարդիկ |
Պարգևներ | |
Ամուսին | Oscar Lerman? |
Կայք | jackiecollins.com |
![]() |
Ժակլին Ջիլ Ջեքի Քոլինզ, (հոկտեմբերի 4, 1937[1][2][3], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 19, 2015[4][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ծագումով բրիտանացի ամերիկյան գրող, սիրավեպերի հեղինակ, Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանակիր։ Քոլինզը Լոս Անջելես է տեղափոխվել 1960-ական թվականներին, ընդունել է ԱՄՆ քաղաքացիություն և այստեղ ծավալել իր գործունեությունը[5][6]։ Նա գրել է 32 նովել, որոնք բոլորը հայտնվել են «Նյու Յորք թայմսի» բեսթսելլերների ցանկում[7]։ Ընդհանուր առմամբ նրա գրքերը վաճառվել են 500 մլն օրինակով և թարգմանվել 40 լեզվով[8][9]։ Նրա նովելներից ութը էկրանավորվել է, մի մասը դարձել է հեռուստատեսային սերիալների սցենար։ Նա դերասանուհի Ջոան Քոլինզի կրտսեր քույրն է։
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոլինզը ծնվել է 1937 թվականին Լոնդոնում[10][11]։ Նրա մայրը Էլզա Քոլինզն է, իսկ հայրը Ջոզեֆ Ուիլյամ Քոլինզը, որը թատերական գործակալ էր և վերջինիս հաճախորդների թվում է եղել նաև հանրահայտ The Beatles խումբը։ 15 տարեկանում Ջեքի Քոլինզը հեռացվում է դպրոցից, այդ ժամանակահատվածում սիրավեպ է ունենում Մառլոն Բրանդոյի հետ։ 1950-ական թվականներին խաղում է մի շարք բրիտանական ֆիլմերում։ Լոս Անջելես՝ քրոջ մոտ, տեղափոխվելուց հետո խաղում է հեռուստատեսային մի շարք ֆիլմերում և սերիլաներում։ Չնայած հիանալի դերասանուհի լինելու փաստին, նա 1980-ականներին հրաժարվում է դերասանական կարիերայից։ Որպես գրող առաջին անգամ հանդես է գալիս 1968 թվականին՝«Աշխարհում շատ կան ամուսնացած մարդիկ» վեպով, որը դառնում է բեսթսելլեր։
Գրողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոլինզը երկրորդ վեպը գրում է մեկ տարի անց։ Այս, ինչպես և հաջորդ՝ երրորդ վեպը, որը հրատարակվում է 1971 թվականին, դառնում է բեսթսելլեր։ 1974 թվականին տպագրվում է նրա «Սիրուհիներ-մարդասպանները», որը առաջինն էր կազմակերպված հանցավորության մասին նրա վեպերի շարքում։ Այս ժանրում նա հետագայում դառնում է չափազանց հաջողակ։ 1978 թվականին նա գրում է համատեղ սցենար ֆիլմի համար՝ իր երկրորդ վեպի հիման վրա։ Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս նրա քույրը։ 1980-ականներին նրա ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Լոս Անջելես։ 1983 թվականին լույս է տեսնում նրա «Հոլիվուդի տիկնայք» վեպը, որը գլխավորում է «Նյու Յորք թայմզի» բեսթսելլերների ցանկը և աշխարհում վաճառվում է 15 մլն օրինակով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թ. Ջեքին ամուսնանում է Ուոլես Օսթինի հետ, որից ունեցել է երկու դուստր։ 4 տարվա ամուսնությունից հետո նրանք բաժանվում են։ 1966 թ. Քոլինզն ամուսնանում է երկրորդ անգամ՝ գիշերային ակումբի սեփականատեր Օսկար Լերմանի հետ։ Վերջինիցս նա ունենում է երեք դուստր։ Լերմանը մահանում է 1992 թ.: 1994 թ. Քոլինզն ամուսնանում է Ֆրենկ Կալկանինիի հետ, որը մահանում է 1998 թ.:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 BBC News — 1922.
- ↑ "Dishing dirt with Jackie Collins, who says her novels pale before real life", Chicago Tribune, 20 July 2001.
- ↑ "Beloved author Jackie Collins only told older sister Joan two WEEKS before she died that she had been battling breast cancer for six years – because she didn't want to be a burden", Daily Mail, 19 September 2015.
- ↑ Horwell Veronica (սեպտեմբերի 20, 2015)։ «Jackie Collins obituary»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 22, 2015
- ↑ Leadbetter Russell (հոկտեմբերի 17, 2007)։ «10 things about Jackie Collins»։ The Evening Times (Glasgow)։ էջ 27
- ↑ Roberts Oliver (նոյեմբերի 18, 2007)։ «Mistress of fiction»։ The Sunday Times (Johannesburg)։ էջ 16
- ↑ Born in 1937 as per findmypast.co.uk
- ↑ «Birthdays»։ The Guardian (London)։ հոկտեմբերի 4, 2006։ էջ 33
|