Ջեսսի Թարբոքս Բիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսսի Թարբոքս Բիլս
անգլ.՝ Jessie Tarbox Beals
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1870(1870-12-23)[1][2]
ԾննդավայրՀամիլտոն, Օնտարիո, Կանադա
Մահացել էմայիսի 30, 1942(1942-05-30)[3][1] (71 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[4]
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
ԱմուսինԱ. Թ. Բիլս
Jessie Tarbox Beals Վիքիպահեստում

Ջեսսի Թարբոկս Բիլս (անգլ.՝ Jessie Tarbox Beals, դեկտեմբերի 23, 1870(1870-12-23)[1][2], Համիլտոն, Օնտարիո, Կանադա - մայիսի 30, 1942(1942-05-30)[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, ԱՄՆ-ի առաջին ֆոտոլրագրողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Տարբոկսը ծնվել է 1870 թվականին Օնտարիոյում։ Նրա ծնողներն էին Ջոն Նաթանիել Տարբոկսը և նրա կինը՝ Մարի Անտուանետա Բասետը։ 17 տարեկան հասակում Ջեսսին աշխատել է որպես ուսուցիչ և տեղափոխվել է եղբոր մոտ՝ Վիլյամսբուրգ (Մասաչուսետս)։ Նկարել է ազատ ժամանակ, բայց շուտով հասկացել է, որ տաղանդի պակաս ունի։ 1888 թվականին ամսագրի բաժանորդագրությամբ ֆոտոխցիկ է շահել, և նրա կյանքը փոխվել է։ Շուտով նա ձեռք է բերել մեկ այլ ավելի լուրջ ֆոտոապարատ և սկսել է ապրուստի միջոցներ վաստակել լուսանկարչությամբ։ Ժամանակի ընթացքում որոշել է զբաղվել ֆոտոլրագրությամբ և այցելել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդես, որտեղ հանդիպել է այլ կին լուսանկարիչների (այդ թվում՝ Ֆրենսիս Ջոնսթոնին և Գերտրուդ Կեզեբիրին), ինչն էլ ավելի է ամրապնդել իր որոշումը[5]։

1897 թվականին Ջեսսին ամուսնացել է Ալֆրեդ Թենիսոն Բիլսի հետ։ 1899 թվականին նրա լուսանկարներն առաջին անգամ տպագրվել են թերթում, թեկուզ առանց հեղինակին նշելու։ 1900 թվականին նա որոշեց դադարեցնել դասավանդումը և ամբողջովին նվիրվել լուսանկարչությանը։ Նույն թվականին Vermont’s-ում լույս տեսած Windham County Reformer, հաջորդ նկարների տակ նշվեց նրա անունը։ 1901 թվականին Բիլս ամուսինները տեղափոխվել են Բուֆֆալո, որտեղ Ջեսսին վաղածին  երեխա է ունեցել, որը շուտով մահացել է[5]։

1902 թվականին Ջեսսի Բիլսը դարձել է տեղական երկու թերթերի՝ «The Buffalo Inquirer»-ի և «The Courier»-ի պաշտոնական աշխատակիցը։ Նա հպարտացել է «բացառիկ» նկարներ նկարելու իր ունակությամբ, ինչը հաճախ պահանջել է մեծ հմտություն և հնարամտություն։ Սըր Թոմաս Լիպտոնի Բուֆֆալո կատարած այցից հետո ազգային մամուլում առաջին անգամ տպագրվել են Ջեսսի Բիլսի լուսանկարները, որոնք արվել էին նրա այցի ընթացքում։ 1904 թվականին Սենթ Լուիսի համաշխարհային ցուցահանդեսում կատարված հաջող լուսանկարներից հետո, որտեղ Ջեսսիին հաջողվել էր ներթափանցել առանց անցագրի, նրան որպես պաշտոնական լուսանկարիչ աշխատանքի են ընդունել մի քանի թերթեր, այդ թվում՝ New York Herald, Leslie's Weekly և Tribune[5]:

1905 թվականին Ջեսսին և նրա ամուսինը տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ բացել են իրենց սեփական ստուդիան։ Շուտով նա դարձել է հայտնի լուսանկարիչ և, ի թիվս այլոց, լուսանկարել է հայտնի մարդկանց, այդ թվում` նախագահներին։ 1917 թվականին Ջեսսին բաժանվել է ամուսնուց և սրճարան բացել և գեղարվեստի պատկերասրահ Գրինվիչ Վիլիջում[5]։ 1920-ականներին նա լուսանկարել է հարուստ մարդկանց տներն ու այգիները և հրապարակել այդ լուսանկարները այգեգործական ամսագրերում[6]։ Բացի այդ, նրա լուսանկարների թեմաներն էին քաղաքային բնապատկերները, ճարտարապետությունը և Նյու Յորքի բնակիչները[7]։ Բիլսը համարվում է առաջին կինը, ով կատարել է գիշերային լուսանկարներ[8]։

Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանը  չափազանց դժվար է եղել Ջեսսի Բիլսի համար[6]։ 1941 թվականին անկողնային հիվանդ է եղել, գամված է եղել անկողնուն և մահացել է 1942 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]