Ֆրենսիս Ջոնսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Ջոնսթոն
անգլ.՝ Frances Benjamin Johnston
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1864(1864-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5]
Մահացել էմայիսի 16, 1952(1952-05-16)[2][6] (88 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5]
ԳերեզմանՌոք Քրիք գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Notre Dame of Maryland University?
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող, architectural photographer և արվեստագետ
Ծնողներհայր՝ Անդերսոն Դոնիֆան Ջոնսթոն, մայր՝ Ֆրենսիս Անտուանետ Բենյամին Ջոնսթոն
 Frances Benjamin Johnston Վիքիպահեստում

Ֆրենսիս Բենջամին Ջոնսոն (անգլ.՝ Frances Benjamin Johnston, հունվարի 15, 1864(1864-01-15)[1][2][3][…], Գրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5] - մայիսի 16, 1952(1952-05-16)[2][6], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիս Բենջամին Ջոնսթոնը ծնվել է 1864 թվականին Արևմտյան Վիրջինիա նահանգի Գրաֆտոն քաղաքում: 1875 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց Վաշինգտոն, որտեղ հայրն աշխատում էր Ֆինանսների նախարարությունում: 1883 թվականին Notre Dame of Maryland Collegiate Institute for Young Ladies-ի կանանց կրոնական դպրոցն ավարտելուց հետո Ֆրենսիսը այնուհետև երկու տարի նկարչություն և գեղանկարչություն է սովորում Փարիզի Ժյուլիանի ակադեմիաայում[8]: Նրա ուսուցիչներից էին Ուիլյամ Բուգրոն, Գուստավ Բուլանժեն և Ժյուլ Լեֆևրը[9]:

Ֆրենսիս Ջոնսթոնը սկսեց լուսանկարչությամբ զբաղվել մոտավորապես 1888 թվականից՝ Սմիթսոնյան ինստիտուտից Թոմաս Սմիլիի ղեկավարությամբ: 1889-1910 թվականներին նա հոդվածներ էր գրում այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Demorest's Family Magazine-ը, Cosmopolitan-ը, Harper's Weekly-ն, Ladies 'Home Journal-ը, այդտեղ օգտագործելով իր կողմից արված լուսանկարները: 1893 թվականին Ջոնսթոնը դառնում է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական լուսանկարիչներից մեկը: 1895 թվականին նա բացեց իր սեփական ստուդիան և մասնագիտանալով դիմանկարային լուսանկարչության բնագավառում: Ջոնսթոնը արագորեն պրոֆեսիոնալ հեղինակություն ձեռք բերեց և դարձավ Սպիտակ տան ոչ պաշտոնական լուսանկարիչը[8]: Բացի այդ, համագործակցելով Ջորջ Բեյնի լրատվական գործակալության հետ, Ջոնսթոնը բազմաթիվ պատվերներ էր ստանում և հաճախ ճանապարհորդում ամբողջ երկրով[9]:

1913 թվականից մինչև 1917 թվականներին Ջոնսթոնը համագործակցում էր կին լուսանկարիչ Մետի Էդվարդս Հյուիտտի հետ՝ հիմնականում լուսանկարելով այգիներ: 1920-ականներին նա զբաղվում էր ճարտարապետական լուսանկարչությամբ: Մինչև 1932 թվականը նա ստեղծել էր պատմական շենքերի շուրջ հազար լուսանկար Վիրջինիայի տարբեր քաղաքներում: 1933-1937 թվականներին նա Քարնեգի կորպորացիայից ստացել է մի շարք դրամաշնորհներ՝ Վիրջինիա, Մերիլենդ, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում շենքերի և այլ պատմական վայրերի լուսանկարներ ստեղծելու համար[8]:

1945 թվականին Ջոնսթոնը տեղափոխվեց Նոր Օռլեան: Նույն թվականին նա դառնում է Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ «Ամերիկայի Միացյալ Նահանգների վաղ ճարտարապետության լուսանկարչական փաստաթղթավորման բնագավառում ակնառու նվաճումների համար»[8]:

Ֆրանսիս Ջոնսթոնը մահացել է 1952 թվականին Նոր Օռլեանում և թաղված է Վաշինգտոնում գտնվող Ռոկ Կրիկ գերեզմանատանը: Նրա լուսանկարների արխիվը պահվում է Կոնգրեսի գրադարանում[8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]