Թոմաս Լիպտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Լիպտոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1848(1848-05-10)
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1931(1931-10-02) (83 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSouthern Necropolis, Glasgow
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Երկերթեյ
Մասնագիտությունվաճառական, ձեռնարկատեր և մարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արքայական Վիկտորիական շքանշանի ասպետ-կոմանդեր
 Thomas Lipton Վիքիպահեստում

Թոմաս Ջոնսթոն Լիպտոն (անգլ.՝ Thomas Lipton, մայիսի 10, 1848(1848-05-10), Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 2, 1931(1931-10-02), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի վաճառական և նավասպորտի վարպետ, Լիպտոն թեյ ապրանքանիշի ստեղծող։ Նա նաև եղել է պատմության մեջ Ամերիկայի Գավաթի առավել համառ մրցակիցներից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Թոմաս Լիպտոն

Թոմաս Լիպտոնը ծնվել է 1848 թվականի մայիսի 10-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Արդեն հինգ տարեկանից նա օգնում էր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ մահացան նրա քույրը և եղբայրը, նա ստիպված է եղել թողնել դպրոցը։ 15 տարեկանում նա մեկնել է ԱՄՆ, կատարել ցանկացած աշխատանք, բայց, ի վերջո, դարձել է վաճառողի Նյու Յորքի հանրախանութի նպարեղենի բաժնում։ Նա հնարավորություն ստացավ ներսից ծանոթանալ հանրախանութների աշխատանքին։

Հայրենիք վերադարձել է 1871 թվականին ունենալով գիտելիքներ և 100 ֆունտ ստեռլինգ։ Գլազգոյում նա բացել է սեփական նպարեղենի խանութը, որտեղ ինքն էր կառավարիչը, վաճառողը, գնորդը։ Գնորդներին նա գրավում էր ցածր գներով, գեղեցիկ ձևավորված ցուցափեղկերով։ 1881 թվականի Սուրբ ծննդյանը նրան կողմից պատվիրվեց պանրի ամենամեծ կտորը, որի համար անմիջապես հերթի կանգնեցին։ Լիպտոնը տարբեր մտահաղացումների տեր անձնավորություն էր, և առևտուրը հաջողությամբ էր ընթանում։ 1880-ականների կեսերին նա Շոտլանդիայում ուներ 11 խանութ, իսկ 1885 թվականին Չիկագոյում գնեց փաթեթավորման գործարան և պահեստներ[2]։

1890 թվականին Լիպտոնը սկսեց թեյի բիզնեսը, որի շնորհիվ նրա անունը հայտնի է այսօր երկրագնդի ցանկացած անկյունում։ Նա Ցեյլոնում գնել էր հինգ թեյի պլանտացիա, որոնց վրա փորձեր էր կատարում։ Նրա նպատակն էր արտադրել որակյալ թեյ մատչելի գնով։ Լիպտոնը այս ամենը անում էր առանց միջնորդների, ունենալով իր տնկարկները և իր նավատորմը, հետևաբար, նրա թեյը վաճառվում էր ցածր գներով։ Նա իր թեյը փաթեթավորում էր ստվարաթղթե տուփերի մեջ։ Վիկտորիա թագուհին այդ թեյի մեծ սիրահարն էր։ 1897 թվականին Թոմաս Լիպտոնը արժանացավ ասպետի կոչման[3]։

1909 թվականին Թուրինում Թոմաս Լիպտոնը կազմակերպել էր մրցաշար, որը հետագայում անվանեցին Աշխարհի ամենաառաջին առաջնություն։ Իտալացիները, գերմանացիները և շվեյցարացիները այս մրցաշարին ուղարկեցին ուժեղագույն պրոֆեսիոնալ ակումբներին, սակայն անգլիական ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց նույնը կատարել։ Հասկանալով, որ առանց ֆուտբոլի համահիմնադիր բրիտանացիների մրցաշարը չի կարող համարվել լուրջ, Լիպտոնը Անգլիայի հյուսիս-արևելքից մրցաշարին հրավիրել է մասնակցելու Վեսթ Օքլենդ սիրողական ֆուտբոլային ակումբին (West Auckland FC)։ Այդ թիմի կազմի մեծ մասը կազմում էին ածխի հանքերում աշխատողները, սակայն Վեսթ Օքլենդ թիմը հաղթեց մրցաշարը մասնագետների մասնակցության շնորհիվ։ 1911 թվականին անգլիացիները տիտղոսը պաշտպանելու համար վերադարձան Իտալիա և կրկին հաղթեցին մրցաշարում՝ 6:1 հաշվով եզրափակչում հաղթելով Յուվենտուսին։

Թոմաս Լիպտոնը մասոնական Scotia № 178 օթյակի անդամ է եղել Գլազգոյում[4]։

Թոմաս Լիպտոնը մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին, ժառանգ չուներ, նրա ժառանգությունը ծախսվել է բարեգործության վրա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James A. Mackay: The man who invented himself. A life of Sir Thomas Lipton. Mainstream Books, Edinburgh 1989, ISBN 1-85158-831-0
  • Françoise de Maulde: Sir Thomas Lipton. Gallimard, Paris 1990, ISBN 2-07-060266-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Herreshoff Marine Museum & America's Cup Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  2. «Sir Thomas Johnstone, Bart. Lipton». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Glasgow Guide: Glasgow Info: Famous Glaswegians: Sir Thomas Lipton». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  4. «Lodge Scotia 178 — Sir Thomas Johnstone Lipton». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  5. Нигма-интернет : изобретатель чайный пакетик(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լիպտոն» հոդվածին։