Ջեննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեննե
Djenné.jpg
Տեսակcommune of Mali?
ԵրկիրFlag of Mali.svg Մալի
ՎարչատարածքMopti Region?
ԲԾՄ278 մետր
Մակերես302 կմ²
Մասն էOld Towns of Djenné?
Djenne-locmap2.png

Ջեննե (ֆր.՝ Djenné), քաղաք և քաղաքային համայնք Մալիի կենտրոնական մասում։ Վարչականորեն պատկանում է Մոպտիի շրջանին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննեն Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող ամենահին քաղաքներից մեկն է։ Գտնվում է Նիգեր գետի դելտայի հարավային մասում՝ Նիգեր և Բանի գետերի միջև, Բամակոյից 398 կմ հյուսիս-արևելք և Մոպտի քաղաքից 76 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքն ընդգրկում է մոտ 70 հա տարածք, որը անձրևային սեզոնի ընթացքում դառնում է կղզի։

Ջեննեի համայնքն ունի 302 կմ² տարածք և Ջեննե քաղաքից բացի ներառում է ևս 10 շրջակա գյուղեր՝ Բելլե, Դիաբոլո, Գոմնիկուբոե, Կամարագա, Կերա, Նիալա, Սոալա, Սին, Վելինգարա և Ենլեդա[1][2]։ Լինելով համայնքի կենտրոն՝ Ջեննե քաղաքը նաև համանուն ​​շրջանի վարչական կենտրոնն է, որը Մոպտիի մարզի 8 շրջաններից մեկն է[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննեին բնորոշ է չոր և տաք կլիման։ Ամենաշոգ ամիսներն են ապրիլը և մայիսը, երբ միջին ցերեկային ջերմաստիճանը 40 °C է։ Ավելի զով, բայց էլի տաք են սեպտեմբեր և հունիս ամիսներին, միայն դեկտեմբերին և հունվարին միջին օրական բարձրացումները ընկնում են 32 °C-ից ցածր։ Դեկտեմբերից մարտ ամիսներին հյուսիս-արևելքից՝ Սահարայից, փչում է չոր և փոշոտ հարմատան քամին։ Երբ այդ քամին հատկապես ուժեղ է, փոշին մշուշ է ստեղծում օդում, ինչը մեծապես նվազեցնում է տեսանելիությունը։ Տարեկան տեղումները մոտ 550 մմ են, ամենաանձրևային ամիսը օգոստոսն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննեն հիմնադրվել է[3] 13-րդ դարում Սահարայով անցնող առևտրի ճանապարհի վրա՝ որպես սուդանցի մահմեդական վաճառականների և Գվինեայի արևադարձային անտառների բնակիչների միջև ապրանքների (առաջին հերթին աղի) փոխանակման վայր։ Այն կապված էր Տիմբուկտուի հետ գետով, իսկ Ոսկե ափի հետ` անտառային արահետներով։ Սոնգայի կայսրության հիմնադիր Սոննի Ալին այն գրավել է յոթնամյա պաշարումից հետո՝ 1473 թվականին։ Նրա պետության մեջ Ջեննեն դարձել է երկրորդ ամենակարևոր մշակութային և առևտրային կենտրոնը Տոմբուկտուից հետո։

1670 թվականից մինչև 1818 թվականը Ջեննեն, որը կորցրել էր իր առևտրային նշանակությունը ծովային առևտրի զարգացման պատճառով, ընդգրկված էր Բամբարա պետության կազմում։ 1818 թվականին Ֆուլբե ցեղի Լոբբո անունով ղեկավարը տիրացել է դրան՝ բոլոր այլահավատներին վտարելով շրջակայքից։ 1893 թվականին Ջեննեն անցել է ֆրանսիացիներին, որոնք առևտրի մեծ մասը տեղափոխել են հարևան Մոպտի քաղաք։

Քաղաքի պատմական մասը 1988 թվականին գրանցվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Քաղաքի ամենանշանակալի շենքը Մեծ մզկիթն է, որը կառուցվել է 13-րդ դարում այդ վայրերի համար ավանդական ոճով մամլված աղյուսներից, բազմիցս ավերվել է և իր ներկայիս տեսքն ստացել 1907 թվականին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննե համայնքի բնակչությունը 2009 թվականի դրությամբ կազմում էր 32 944 մարդ[4]։ Բնակչության հիմնական լեզուն սոնգայ լեզվի բարբառներից մեկն է։ Շրջակա գյուղերի բնակչությունը խոսում է նաև ֆուլա, բամբարա և այլ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (french) Plan de Securite Alimentaire Commune Urbaine de Djenné 2006–2010, Commissariat à la Sécurité Alimentaire, République du Mali, USAID-Mali, 2006, արխիվացված օրիգինալից 2012-06-02-ին, https://web.archive.org/web/20120602060508/http://www.csa-mali.org/plans/mopti/plansa_djenne/P_S_A_Djenne.pdf, վերցված է 2014-10-09  Արխիվացված է Հունիս 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:.
  2. 2,0 2,1 (french) Communes de la Région de Mopti, Ministère de l’administration territoriale et des collectivités locales, République du Mali, արխիվացված օրիգինալից 2012-09-19-ին, https://www.webcitation.org/6AnaOib2H?url=http://www.matcl.gov.ml/pdf/ComRegMopti.pdf, վերցված է 2014-10-09 Archived 2012-09-19 at WebCite.
  3. История основания Дженне
  4. (french) Resultats Provisoires RGPH 2009 (Région de Mopti), République de Mali: Institut National de la Statistique, արխիվացված օրիգինալից 2012-09-19-ին, https://www.webcitation.org/6AnaIKCNv?url=http://instat.gov.ml/documentation/mopti.pdf 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]