Ջեյք Անջելի
Ջեյք Անջելի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1988[1][2] |
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Moon Valley High School? և Glendale Community College? |
Մասնագիտություն | դերասան, ակտիվիստ և դավադրության տեսաբան |
Աշխատավայր | ԱՄՆ ռազմածովային ուժեր |
![]() |
Ջեյք Անջելի (անգլ.՝ Jake Angeli, իսկական անունը Ջեյքոփ Էնթոնի Անջելի Չենսլի (անգլ.՝ Jacob Anthony Angeli Chansley, 1988[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական ակտիվիստ։ Հայտնի է դարձել ԱՄՆ կապիտոլիումի գրոհի ժամանակ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյք Անջելին դերասան է եղել, մասնագիտացած կայքերում էջեր է ունեցել, բայց հայտնի չի եղել և ժողովրդականություն չի վայելել։
2018 միացել է ծայրահեղ աջ՝ QAnon շարժմանը։ Տարբեր ֆորումներում ստացել է «QAnon Shaman» կեղծանունը։ Դոնալդ Թրամփի կողմնակից է։ 2019 թվականից Արիզոնայում կայացող տարբեր միջոցառումների է մասնակցել շամանի կերպարով[4]։ Որպես կանոն կրում է կոտոշավոր մորթե գլխարկ, դեմքին նկարված է ամերիկյան դրոշը։ Լրագրողներին բացատրել է, որ նման կերպարն օգտագործում է հասարակության ուշադրությունը գրավելու համար[3][5]։
Լուրեր են տարածվել, որ Անջելին սատարում է ռասայական խտրականության դեմ պայքարին՝ Black Lives Matter շարժմանը։ Մասնավորապես, Թվիթերի օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որում Անջելին մասնակցում է շարժման ցույցին։ Անջելին հաստատել է, որ գտնվել է BLM բողոքի ցույցում, բայց որպես շարժման հակառակորդ[5]։
Անջելին Կապիտոլիումի շենքի գրոհողների առաջին շարքում է եղել՝ հասել Սենատի դահլիճում գտնվող ամբիոնին, որտեղից րոպեներ առաջ ելույթ են ունեցել փոխնախագահ Մայք Փենսը և Նենսի Փելոսին։ Ամբիոնը զբաղեցրած Անջելոյի լուսանկարը նրան, ճանաչելի մեմ է դարձրել[3][5][6]։ Նա լուսանկարվել է ձեռքին նիզակ, որից կախված էր ամերիկյան դրոշը։
Հունվարի 9-ին Անջելին բերման էր ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և Կապիտոլիումի տարածք բռնի մուտք գործելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/brieannafrank/status/1257736599170736128
- ↑ 2,0 2,1 ¿Quién es Q-Shaman, el joven con cuernos que entró en el Capitolio? — Euronews, 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 «Штурм Капитолия разошелся на мемы в соцсетях. Главным героем шуток стал парень в костюме викинга»։ Журнал Esquire (ru-RU)։ Վերցված է 2021-01-09
- ↑ Richard Ruelas։ «Longtime Arizona QAnon supporter in horned helmet joins storming of U.S. Capitol»։ The Arizona Republic (en-US)։ Վերցված է 2021-01-09
- ↑ 5,0 5,1 5,2 «Борец с заговором педофилов. Кто такой человек с рогами, штурмовавший Конгресс, и что значит его наряд»։ strana.ua (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-09
- ↑ «Трампа выгонят до окончания срока? Кто напал на Капитолий? Что теперь будет с Республиканской партией США?»։ meduza.io։ Վերցված է 2021-01-09
|