Ջեյմս Բոուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջեյմս Բոուեն
James bowen (author).jpeg
Ծնվել է մարտի 15, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}}) (38 տարեկան)
Ծննդավայր Սյուրեյ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն հեղինակ, ինքնակենսագիր և գրող
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն

Ջեյմս Բուուեն (անգլ.՝ James Bowen, մարտի 15, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}}), Սյուրեյ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն [1]), Լոնդոնաբնակ գրող և փողոցային երաժիշտ [2]։ Գերի Ջենկինսի հետ համատեղ գրված նրա «Բոբ անունով փողոցային կատուն», «Աշխարհն ըստ Բոբի», «Նվեր Բոբից» գրքերը եղել են միջազգային բեսթսելերներ։ 2016 թվականին թողարկված նրա առաջին վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Այժմ Բոուենը իր կյանքը նվիրել է բազմաթիվ բարեգործությունների՝ կապված անօթևանության, անգրագիտության, ու կենդանիների անբարենպաստ պայմանների հետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուենը ծնվել է 1979 թվականին Սուրեյում։ Նրա ծնողների բաժանությունից հետո նա մոր հետ տեղափոխվել է Ավստրալիա։ Քանի որ նրանք հաճախ էին տեղափոխվում, Բոուենին հաճախ էին ծաղրում դպրոցում։ Հետագայում նա թողնում է ուսումը ավագ դպրոցի երկրորդ տարում` դառնալով «անհնազանդ երեխա», ով հետագայում կունենար ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, շիզոֆրենիա, երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

1997 թվականին նա վերադարձավ Միացյալ Թագավորություններ՝ ապրելու իր խորթ քրոջ ու նրա ամուսնու հետ։ Լարվածություն առաջացավ ու ամեն ինչ իր հունով չգնաց, ուստի ժամանակ առ ժամանակ նա սկսեց քնել փողոցներում։ Հաջորդ տարիներին Բոուենը կամ քնում էր փողոցներում կամ պատսպարաններում։ Նա սկսեց օգտագործել հերոին, որպեսզի խույս տա անօթևանության իրականությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About Street Cat Bob»։ Facebook։ Վերցված է 9 November 2012 
  2. Jarvis Alice Azania (4 November 2012)։ «James Bowen: Best-selling true story of busker who got his life back on track thanks to stray cat to become a film»։ Daily Mail Online։ Վերցված է 2 November 2015 
  3. Kanczula Antonia (15 March 2012)։ «Bob the cat's star turn»։ Islington Now.co.uk։ Վերցված է 2 November 2015