Ջեյմի Մարգոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմի Մարգոլին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 2001(2001-12-10) (20 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունբնապահպան և Կլիմայական ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
100 կին[1]
Jamie Margolin Վիքիպահեստում

Ջեյմի Մարգոլին (անգլ.՝ Jamie Margolin, դեկտեմբերի 10, 2001(2001-12-10), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), կլիմայի փոփոխության համար պայքարող ամերիկացի ակտիվիստ[2]։ Եղել է Zero Hour կազմակերպության գործադիր տնօրեն[3]։ Մարգոլինը լեսբուհի է և բացահայտ խոսում է ԼԳԲՏ իր փորձի մասին։ Գրում է տարբեր լրատվամիջոցների համար, ինչպիսիք են CNN-ը և Huffington Post[4]։

Մարգոլինն ունի հրեական և լատինական ծագում[5]։

Բիլ Քիթինգը Թունբերգի, Մարգոլինի և Բարրետի հետ

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին՝ 15 տարեկան հասակում, Մարգոլինը Նադյա Նազարի[6][7], Զանագի Արթիսի և այլ երիտասարդ ակտիվիստների հետ հիմնադրել է կլիմայի փոփոխության համար պայքարող երիտասարդական Zero Hour կազմակերպությունը[8][9]։ Համարվում է կազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը[9]։ Մարգոլինը Zero Hour կազմակերպությունը հիմնադրել է Պուերտո Ռիկոյի «Մարիա» փոթորիկից հետո[10] իր տեսածին և 2017 թվականի Վաշինգտոնի անտառային հրդեհների ժամանակ իր անձնական փորձին ի պատասխան[9]։ Նա Aji P.-ին ընդդեմ Վաշինգտոնի գործով որպես հայցվոր ձեռք է բերել որոշ հեղինակություն՝ դատի տալով Վաշինգտոն նահանգին կլիմայի փոփոխության դեմ անգործության համար՝ հիմնվելով կայուն կլիմայի՝ որպես մարդու իրավունք լինելու փաստի վրա[10][11]։ Կլիմայի փոփոխության մասին նրա գրառումները ներառվել են բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում՝ HuffPost, Teen Ink և CNN: Եղել է 2018 թվականի Teen Vogue-ի 21 Under 21 դասի մասնակից[12]։ 2018 թվականին համարվել է People Magazine-ի «Աշխարհը փոխող 25 կանանցից» մեկը[13][14]։ Մարգոլինը Junior State of America անկուսակցական կազմակերպության անդամ է[15]։

2019 թվականի սեպտեմբերին Մարգոլինը ներգրավված էր երիտասարդական խմբի մեջ, որը դատի էր տվել նահանգապետ Ջեյ Ինսլիին և Վաշինգտոնի նահանգին՝ կապված նահանգում ջերմոցային գազերի արտանետումների հետ։ Այս դատավարությունից հետո նրան խնդրեցին ցուցմունք տալ նրանց դեմ՝ որպես «Կլիմայի գլոբալ ճգնաժամի հաջորդ սերնդին առաջնորդող ձայն» քննարկման մասնակից, որտեղ կլիմայի փոփոխության մեջ ներգրավված դեռահասները կարողացան ներկայացնել իրենց գործը[16]։ Այդ դատավարության մեջ ներգրավված երիտասարդները մտահոգված էին Վաշինգտոնի կառավարության կողմից կլիմայի փոփոխության հետ կապված գործողությունների բացակայությամբ, ինչը ենթադրում է, որ նրանք մերժում են մատաղ սերնդի կենսունակ միջավայրի սահմանադրական իրավունքը՝ առանց նրանց առջև ծառացած բնապահպանական խնդիրները հաշվի առնելու[4]։

2016 թվականին՝ 14 տարեկան հասակում, Մարգոլինը հիմնադրել է «Zero Hour» կազմակերպությունը։ Երիտասարդ ակտիվիստների այս խումբը կենտրոնացած է կլիմայի փոփոխության հետ կապված աշխարհում պաշտոնյաների անգործության վրա։ Մարգոլինը պնդում է. «Ճգնաժամ է, բայց որևէ գործողություն չի ձեռնարկվում։ Սա շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է մարդկանց տեղեկացնել կլիմայի ճգնաժամի մասին և ավելի շատ մարդկանց ներգրավել շարժման մեջ։ Նրանց առաջին նպատակն էր ստեղծել գործողությունների ազգային զանգվածային օր, որպեսզի ավելի շատ երիտասարդներ ներգրավվեն մոլորակի առողջության համար պայքարում։ Օգտագործելով #thisisZeroHour-ը հեշթագը`այս կազմակերպության նվիրյալ երիտասարդները հույս ունեն հաղորդագրություն ուղարկել, որ այլևս ժամանակ չկա վատնելու, և պետք է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար»։ Իրենց հայտարարության մեջ նրանք բացատրում են. «Մենք կարծում ենք, որ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է ունենա մաքուր օդ, ջուր և հանրային հողեր։ Մենք հավատում ենք, որ մեր համայնքների կարիքներն ու առողջությունը գերադասելի լինի կորպորատիվ շահից»։ Այլ նպատակների հետ մեկտեղ նրանք հույս ունեն ամբողջ աշխարհի այլ մարդկանց ևս ներգրավել պայքարի մեջ։ Նրանք փորձում են կենտրոնանալ «մարդկանց կրթելու, թե ինչ է կլիմայի ճգնաժամը և ինչպես լինել ակտիվիստ՝ խնդրին օգնելու համար»[17]։

Պարգևներ և պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Մարգոլինն արժանացել է MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի[18]։ Եղել է 2020 Vision Awards մրցանակաբաշխության հիմնական բանախոս[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  2. Brooke Jarvis (21 Jul 2020)։ «The Teenagers at the End of the World»։ New York Times 
  3. «A Huge Climate Change Movement Led By Teenage Girls Is Sweeping Europe. And It’s Coming To The US Next.»։ BuzzFeed News (անգլերեն)։ Վերցված է 2019-05-27 
  4. 4,0 4,1 «Jamie Margolin»։ THE INTERNATIONAL CONGRESS OF YOUTH VOICES (en-US)։ Վերցված է 2019-11-03 
  5. «Jamie Margolin: The Teenager Who Would Be President»։ Forward։ Վերցված է February 9, 2020 
  6. Tempus Alexandra (2018-11-06)։ «Five Questions For: Youth Climate Activist Jamie Margolin on #WalkoutToVote»։ Progressive.org (en-us)։ Վերցված է 2019-05-27 
  7. «How to build a climate movement before your 17th birthday»։ Grist (անգլերեն)։ 2018-10-31։ Վերցված է 2019-05-26 
  8. Yoon-Hendricks Alexandra (21 July 2018)։ «Meet the Teenagers Leading a Climate Change Movement»։ The New York Times։ Վերցված է 20 April 2021 
  9. 9,0 9,1 9,2 Sloat Sarah։ «This 17-Year Old Activist Is Changing the Way We Talk About the Climate Crisis»։ Inverse (անգլերեն)։ Վերցված է 2019-05-27 
  10. 10,0 10,1 «Jamie Margolin, Youth Climate Activist»։ Ultimate Civics (en-US)։ Վերցված է 2019-05-27 
  11. Margolin Jamie (2018-10-06)։ «I sued my state because I can't breathe there. They ignored me | Jamie Margolin»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-27 
  12. Nast Condé։ «Jamie Margolin Isn't Intimidated by Climate Change-Denying Bullies»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2019-05-26 
  13. «Teenage Activists Take on Climate Change: 'I Have No Choice But To Be Hopeful'»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-26 
  14. «Meet PEOPLE's 25 Women Changing the World of 2018»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-26 
  15. «Jamie Margolin | HuffPost»։ www.huffpost.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-27 
  16. «Seattle’s Jamie Margolin is 17 and a climate activist. On Wednesday she testifies before Congress.»։ The Seattle Times (en-US)։ 2019-09-17։ Վերցված է 2019-11-03 
  17. «Who We Are - Zero Hour»։ thisiszerohour.org։ Վերցված է 2019-11-03 
  18. Romero Ariana։ «MTV EMA Winner Jamie Margolin On How To Reclaim Your Identity & Save The Planet»։ www.refinery29.com (անգլերեն)։ Վերցված է 2021-04-20 
  19. «2020 VISION AWARDS reimagined»։ 2030districts.ejoinme.org։ Վերցված է 2021-04-20