Մարիա (փոթորիկ)
| Մարիա | |
|---|---|
| Տեսակ | hurricane? |
| Երկիր | |
| Մասն է | Ատլանտյան փոթորկային շրջան 2017 |
| Ձևավորված | սեպտեմբերի 16, 2017[1] |
| Քայքայված | հոկտեմբերի 2, 2017 |
| Վնաս | 91 610 000 000 $ |
| Զոհվածներ | 4645 մարդ[2] |
Փոթորիկ «Մարիա» (անգլ.՝ Hurricane Maria), Ատլանտյան օվկիանոսի 5-րդ կարգի կործանարար արևադարձային ցիկլոն։
Սա 2017 թվականի Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների արտասովոր ակտիվ սեզոնի յոթերորդ և 5-րդ կարգի երկրորդ փոթորիկն է։ «Մարիա» փոթորիկը առաջացել է 2017 թվականի սեպտեմբերի 16-ին արևադարձային ալիքից՝ երկու շաբաթվա ընթացքում դառնալով Ատլանտյան օվկիանոսի երրորդ խոշոր փոթորիկը («Իրմա» և «Խոսե» փոթորիկներից հետո)։
Օդերևութաբանական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 19-ին փոթորիկը աղետալի ավերածությունների պատճառ է դարձել Դոմինիկա կղզում, որը էպիկենտրոնում էր[3]։ Կղզու շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է[4]։ Տուժել են նաև Գվադելուպան, Մարտինիկան և Սանտա Կրուս կղզին (ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ)[5]։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան փոթորիկը հասել է Պուերտո Ռիկո։ Այդ ժամանակ նրա ուժգնությունը նվազել է մինչև 4-րդ կարգ։ Չնայած դրան՝ «Մարիան» դարձել է կղզուն հարվածած ամենահզոր փոթորիկը 1928 թվականի «Օկիչոբի» փոթորկից հետո[4]։ Փոթորիկն ուժեղ ջրհեղեղի և ավերածությունների պատճառ է դարձել։ Ամբողջ Պուերտո Ռիկոյում անջատվել է հոսանքը, «փլուզվել» կապի համակարգը[6]։ 3,4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության[7]։ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելլոն ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար «ամիսներ» կպահանջվի[6]։ Փոթորիկը շարքից հանել է նաև աշխարհի երկրորդ ամենամեծ ռադիոաստղադիտարանը՝ Արեսիբոն։ Այն կոտրել է 29 մետրանոց ալեհավաքը, որի բեկորները վնասել են գլխավոր հայելին[8]։ Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այցելել փոթորկից տուժած կղզին[7]։
Պուերտո Ռիկոյի վրայով անցնելուց հետո փոթորկի ուժգնությունը նվազել է մինչև 2-րդ կարգ, բայց հետո հասել մինչև 3-րդ կարգ[4]։ Սեպտեմբերի 21-ին փոթորիկը անցել է Հայիթի կղզու հյուսիս, իսկ սեպտեմբերի 22-ին շրջանցել Թերքս և Քայքոս կղզիները[7]։ Սեպտեմբերի 24-ին փոթորկի ուժգնությունը կրկին նվազել է մինչև 2-րդ կարգ։ Հոկտեմբերի 6-ին փոթորիկը ցրվել է։
Զոհվել է առնվազն 93 մարդ. Պուերտո Ռիկո՝ 48, Դոմինիկա՝ 30, Գվադելուպա՝ 2, Հայիթիի Հանրապետություն՝ 3, Դոմինիկյան Հանրապետություն՝ 5, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ՝ 1, Մայրցամաքային նահանգներ՝ 4[9]:
Պուերտո Ռիկոյի կառավարությունը 2018 թվականին ճշգրտել է զոհերի թիվը՝ հասցնելով այն 2975-ի[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ Ռազմածովային ուժերն օգնում են տարհանել ռազմական անձնակազմը ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներից «Մարիա» փոթորկից առաջ:
- Ճանապարհ Ռոզոյում՝ լցված շինությունների բեկորներով, վնասված բուսականությամբ և տապալված էլեկտրասյուներով:
- Տապալված ծառեր Գվադելուպայում
- «Մարիա» փոթորիկը «Սան Խուան» առափնյա պահպանության տարածքում
- Սեպտեմբերի 21-ին՝ Պուերտո Ռիկոյից մեկնելուց հետո, Դոմինիկյան Հանրապետության արևելքով անցնող Մարիայի ինֆրակարմիր արբանյակային օղակը
- Կոտրված պատուհան Ագուաս Բուենասում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Best Track Archive for Climate Stewardship
- ↑ Kishore N., Sorensen C., Irizarry R. A., Buckee C. O., Leaning J. Mortality in Puerto Rico after Hurricane Maria // N. Engl. J. Med. / J. M. Drazen, F. J. Ingelfinger — MMS, 2018. — Vol. 379, Iss. 2. — P. 162—170. — ISSN 0028-4793; 1533-4406 — doi:10.1056/NEJMSA1803972 — PMID:29809109
- ↑ Oliver Laughland, Matthew Weaver and Claire Phipps (2017 թ․ սեպտեմբերի 19). «Hurricane Maria: Storm grows in force to category 5 as Caribbean battered again – live». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- 1 2 3 Matthew Weaver, Claire Phipps and Sam Levin (2017 թ․ սեպտեմբերի 20). «Hurricane Maria: category 5 storm hits Virgin Islands – live updates». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ O'Connor, BBrian (2017 թ․ սեպտեմբերի 21). «St. Croix barely escapes worst of Maria's wrath». The Virgin Islands Daily News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- 1 2 «В Пуэрто-Рико полностью отключилось электричество из-за урагана «Мария»». Meduza. 21 сентября 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- 1 2 3 «Hurricane Maria Live Updates: In Puerto Rico, the Storm 'Destroyed Us'». The New York Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Ураган «Мария» сломал знаменитый радиотелескоп «Аресибо»
- ↑ «3 Drown Off Jersey Shore, Dozens Rescued Despite 'No Swimming' Warning». New York, NY: WNBC-TV. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ CNN, Kevin Liptak and Jeremy Diamond. «Trump touts Puerto Rico response as 'fantastic' despite nearly 3,000 dead». CNN. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite news}}:|last=has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NOAA. «Hurricane Maria». National Hurricane Center. National Oceanic and Atmospheric Administration (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա (փոթորիկ)» հոդվածին։ |
| ||||||