Փոթորիկ Հարվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոթորիկ Հարվի
ՏեսակCategory 4 hurricane?
Երկիր ԱՄՆ[1]
Ժամանակի սկիզբօգոստոսի 17, 2017[2]
Զոհվածներ107 մարդ[3]
Վիրավորներ100[4]
Քարտեզ
Քարտեզ
 Hurricane Harvey Վիքիպահեստում

Փոթորիկ Հարվին, ակտիվ արևադարձային ցիկլոն է , որն առաջացնում է անասելի ու աղետալի ջրհեղեղներ Տեխասի հարավ-արևելքում։ Այն եղել է ԱՄՆ-ում առաջին խոշոր փոթորիկը 2005 թվականից հետո, որը պատկանում է երրորդ կամ ավելի բարձր կատեգորիաներին։ Չորս օրվա մեջ շատ շրջաններ ստացել են ավելի քան մեկ մետր բարձրությամբ անձրև։ Հարվին գրանցված ամենախոնավ արևադարձային ցիկլոնն է Միացյալ Նահանգներում։ Ջրհեղեղի ընթացքում փրկվել են ավելի քան 13000 հոգի, տեղափոխվել են ավելի քան 30 000 մարդ և ջրի տակ են անցել հազարավոր տներ։

Հարվիի հետևանքով մահացել են առնվազն 38 հոգի, 1–ը Գայանայում և 37–ը ԱՄՆ–ում ։ Աղետալի գետային ջրհեղեղները շարունակվում են Մեծ Հյուսթոնի շրջանում։ ՖԵՄԱ–ի տնօրեն Բրոքը Լոնգն անվանել է Հարվիին Տեխասի պատմության մեջ գրանցված ամենասարսափելի աղետը և ակնկալում է, որ փոթորկի պատճառած վնասներից վերականգնվելու համար կպահանջվի շատ տարիներ։ Ըստ նախնական գնահատումների, տնտեսական վնասը տատանվում է $10 մլրդ-ից մինչև $160 մլրդ, ընդ որում, կորուստների մեծ մասը կրում են ապահովագրություն չունեցող տան տերեր։

Օդերևութաբանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարանը "NOAA Hurricane Hunter" ինքնաթիռից, երբ այն անցնում էր փոթորիկ Հարվիի աչքի միջով օգոստոսի 24–ին

Հարվին ութերորդ անվանված մրրիկն է, երրորդ փոթորիկը և առաջին խոշոր փոթորիկն է եղել 2017 թվականի Ատլանտյան փոթորիկների շրջանում։ Այն առաջացել է փոքր Անտիլյան կղզիների արևելքից եկած արևադարձային ալիքից և հասել է արևադարձային փոթորկի կարգավիճակի օգոստոսի 17–ին։ Փոթորիկն անցավ Հողմակողմ կղզիների վրայով հաջորդ օրը։ Հարվին, Կարիբյան ծով մտնելով, սկսեց թուլանալ չափավոր քամու շեղման պատճառով և վերածվեց արևադարձային ալիքի, երբ տեղակայված էր Կոլումբիայի հյուսիսում օգոստոսի 19–ի վաղ առավոտյան։ Փոթորկի մնացորդները վերահսկվում էին վերածնման համար, երբ այն շարունակում էր տեղաշարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ Կարիբյանի և Յուկատան թերակղզու վրայով։ Հարվին վերածնվեց Կամպեչեյի ծովածոցում օգոստոսի 23–ին։ Հարվին օգոստոսի 24–ին սկսեց արագ ուժեղանալ և նորից հասավ արևադարձային մրրիկի կարգավիճակին և նույն օրն ավելի ուշ այն վերածվեց փոթորկի։ Երբ փոթորիկը շարժվում էի ընդհանուր առմամբ դեպի Հյուսիս-Արևմուտք, Հարվիի ակտիվացման փուլը դանդաղեց օգոստոսի 24-25–ի գիշերը, սակայն շուտով Հարվին շարունակեց ուժեղանալ և օգոստոսի 25–ի գիշերը դարձավ չորրորդ կատեգորիայի փոթորիկ։ Մի քանի ժամ անց, Հարվին փլուզվեց է մոտ Ռոկպորտ, Տեխասում, երբ այն հասել էր առավելագույն ուժգնության։

Հարվին որպես փոթորիկ օգոստոսի 24–ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]