Ռադիոաստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ ռադիոաստղադիտակների միջոցով կատարվում են երկնային մարմինների ռադիոճառագայթման դիտումներ և այդ մարմինների հետազոտություններ։ Սովորաբար կառուցվում են ոչ շատ բարձր լեռներով շրջափակված և մեծ քաղաքներից հեռու վայրերում, որտեղ ցածր է արդյունաբերական և կենցաղային բնույթի ռադիոխանգարումների մակարդակը։ Բացի զուտ աստղագիտական հետազոտություններից Ռադիոաստղադիտարաններ-ում տարվում են գերզգայուն ռադիոընդունիչների ստեղծման և դիտումների նոր, ավելի արդյունավետ եղանակների մշակման աշխատանքներ։ Առաջնակարգ Ռադիոաստղադիտարանները ունեն մեծ չափերի ռադիոաստղադիտակ կամ մի քանի անտենայից բաղկացած համակարգ։ Այդպիսին են, օրինակ, էֆելսբերգի Արեսիբոյի (Պուերտո Ռիկո, 300 մ տրամագծով անշարժ հայելիով ռադիոաստղադիտակ), Սոկոռոյի (ԱՄՆ, 25 մ տրամագծով 36 անտենայից բաղկացած ռադիոաստղադիտակների համակարգ)։ Աշխարհի նշանավոր Ռադիոաստղադիտարանների թվին են պատկանում Գրին-Բենկի ռադիոաստղադիւոարանը (ԱՄՆ), Ջոդրեչ Րենկի ռադիոաստղադի ւոարանը (Անգլիա), Պարքսի և Մոլոնգլոյի (Ավստրալիա) Ռադիոաստղադիտարաններ։ ԱՍՀՄ-ի ամենամեծ ռադիոաստղադիտարանը գտնվում է Զելենչուկսկայա ավանի մոտ (Հյուսիսային
Կովկաս) այդտեղ գործում է 600 մ տրամագծով օղակաձև ռադիոաստղադիտակ (ՌԱՏԱՆ-600)։ Ռադիոաստղագիտական հետազոտություններ են կատարվում նաև
մի շարք այլ աստղադիտարաններում (Բյուրականի, Ղրիմի և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։