Ջեկ Լինդսեյ
Ջեկ Լինդսեյ անգլ.՝ Jack Lindsay | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 20, 1900[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
| Վախճանվել է | մարտի 8, 1990[1][2] (89 տարեկան) |
| Վախճանի վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, կենսագիր, բանաստեղծ և արվեստագետ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4] |
| Պարգևներ | |
| Համատեղ ապրող | Ann Davies?[5] |
Ջեկ Լինդսեյ (անգլ.՝ Jack Lindsay, հոկտեմբերի 20, 1900[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - մարտի 8, 1990[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից ապրում է Անգլիայում։ Մեծ Բրիտանիայի կոմկուսի անդամ 1941 թվականից։ Նրա պատմական վեպերը՝ «1649 թվական» (1938 թ.), «Քառասունութ թվականի մարդիկ» (1984 թ.), «Խարույկներ Սմիթֆիլդում» (1950 թ.), նվիրված են Անգլիայի պատմության բեկումնային փուլերին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ետպատերազմյան շրջանում ստեղծված «Բրիտանական ուղի» սոցիալական վիպաշարում շոշափվում են անգլիական առաջավոր շրջաններին հուզող բազմաթիվ հարցեր։
Հանդես է եկել որպես գրականագետ (Զ. Բենյանի, Չ. Դիքենսի, Ջ. Մերեդիթի մասին գրքեր), պատմաբան («Բյուզանդիան և Եվրոպան», 1950 թ.), արվեստագետ (Ջ. Տյոռների, Պ. Սեզանի, Դ. Կուրբեի մասին մենագրություններ)։ Լինդսեյը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, բարձր է գնահատել նրա ավանդը եվրոպական և համաշխարհային մշակույթի մեջ։
Խաղաղության մարտիկ է, ԽՍՀՄ գրողների միության երկրորդ և երրորդ համագումարների մասնակից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային գրականությունը պրոպագանդելու և անգլերեն թարգմանելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Lindsay-1990.pdf
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 617)։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 1990 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Անգլիացի արվեստագետներ
- Անգլիացի գրականագետներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Ավստրալիայի գրողներ
- Ավստրալիայի կոմունիստներ
- Բուսակերներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Գրաքննադատներ
- Կենսագիրներ
- Կոմունիստ գրողներ
- Մելբուռն, Ֆլորիդայում ծնվածներ