Ալլան Ջեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեդ Ալլանից)
Ալլան Ջեդ
անգլ.՝ Jed Allan
Ծնվել էմարտի 1, 1935(1935-03-01)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 9, 2019(2019-03-09)[2] (84 տարեկան)
Մահվան վայրPalm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ալլան Ջեդ Բրաուն (անգլ.՝ Jed Allan, մարտի 1, 1935(1935-03-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 2019(2019-03-09)[2], Palm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հեռուստասերիալների, ֆիլմերի և թատրոնի ամերիկացի դերասան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ երաժիշտː Ալլանի նախնիները եղել են Բարանովսկի ազգանունով ուկրաինացիներ, որոնք 1910 թվականին արտագաղթել են ԱՄՆː Նրանցից դերասանը ստացել է իր երկրորդ ազգանունը՝ Բրաունը[4]։ Փոքր հասակում Բրաունը երազում էր գնալ հոր հետքերով, սակայն հետո մտափոխվել է և որոշել է դառնալ ռադիոհաղորդավարː Սովորել և ավարտել է դրամատիկական արվեստի ֆակուլտետըː

Շնորհիվ վառ արտաքինի և բարձր հասակի (191 սմ) ֆակտուրայի դերասանը առանց խնդիրների դեր ստացավ կինոյում և բեմում[5] ː

Ալլանը, նախ և առաջ, հայտնի է որպես սերիալների դերասան։ Իր նորամուտը կատարել է 1964 թվականին, CBS-ի «Սերը կյանքին» ֆիլմում, Էյս Հաբարդի դերով։ Հետո «Գաղտնի փոթորիկ» ֆիլմում, ստացել է Քոլջի պրոֆեսոր Փոլ Բրիթոնի դերը։ Նրան ավելի մեծ ճանաչում բերեց Սանտա-Բարաբարա հեռուստասերիալում Կեպվել Սիսի գերդաստանի պատրիարքի դերը։ Ալլանը դերեր ստացավ նաև «Լեսսի», «Մեր կյանքի օրերը» (երկու տարի շարունակ, Soapy Awards-ում ճանաչվել է սերիալի լավագույն դերասան, առաջադրվել է «Էմմի» և «Բեվերլի Հիլիզ 90210» մրցանակներիː

Ալլանի ամենահայտնի հեռուստատեսային դերը եղել է սերիալներից դուրս, երբ նա նկարահանվել է Lassie ֆիլմում 1968-1970 թվականներին։ Այստեղ նա խաղացել է անտառապետ Սքոթ Թերների դերը, ով իր կոլեգա-ռեյնջեր Բոբ Էրիկսոնի հետ (որը Խաղացել է Ջեկ Դե Մեյֆը) կատարել է այդ շրջանում կոլլի շան ուղեկցող մարդու գլխավոր դերը։

1997 թվականին խաղացել է ֆրանսիական Արլետ կատագերգությունում, տպավորիչ ամերիկացու դերում։

Ալլանը իր 50 տարվա դերասանական որակների և ուրիշ դերասանների հետ շփումների մասին գիրք է գրել, որը թողարկվեց 2004 թվականի նոյեմբերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ամուսնացել է դերասն Տոբի Բրաունի հետ։ Զույգը ունի 3 որդի՝ Միտչը, Դինը և Ռիկը։ Կինը մահացել է 2001 թվականին։ Ալլան Ջեդ ապրել է Պալմ անապատում, որը գտնվում է Հարավային Կալիֆոռնիայում[6] ː Տարված է եղել երաժշտությամբ (ռոյալ և բանջո), ճանապարհորդություններով, բոուլինգով և գոլֆով։ Մահացել է 2019 թվականի մարտի 9-ին՝ իր 84-րդ ամյակից 7 օր անց[7]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1968 ֆ «Զեմբրա» բևեռային կային Ice station Zebra Փիթր Կոստիգան
1968-1969 ս Լեսսի Lassie Սքոթ Թյորներ
1970-1973 ս Ադամ-12 Adam-12 Ռենո Ուեսթ
1986-1993 ս Սանտա-Բարբարա Santa Barbara Սիսիս Քեփվել
1994-1999 ս Բևերլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Раш Сандерс
1997 ֆ Արլետտ Arlette Ուայդ
2011-2012 ս Ծովախորշ The Bay Գարոլդ Ջոնսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Elhunyt a Beverly Hills 90210 egy másik szereplője is
  3. Celebrity Bowling, imdb.com; accessed June 27, 2015.
  4. The legend of soap operas: California 'Santa Barbara' star Jed Allan died in California
  5. Allan, Jed; Fischer, Rusty (2004 թ․ նոյեմբերի 28). «Please, Spell the Name Right». McKenna Publishing Group. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին – via Amazon.
  6. Ալլան Ջեդ Internet Movie Database կայքում
  7. Days Of Our Lives Star Jed Allan Dead at 84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլան Ջեդ» հոդվածին։