Ալլան Ջեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալլան Ջեդ
անգլ.՝ Jed Allan
Jed Allan.jpg
Ծնվել էմարտի 1, 1935(1935-03-01)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 9, 2019(2019-03-09)[2] (84 տարեկանում)
Մահվան վայրPalm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներSoapy Awards?

Ալլան Ջեդ Բրաուն (անգլ.՝ Jed Allan, մարտի 1, 1935(1935-03-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 2019(2019-03-09)[2], Palm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հեռուստասերիալների, ֆիլմերի և թատրոնի ամերիկացի դերասան[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ երաժիշտː Ալլանի նախնիները եղել են Բարանովսկի ազգանունով ուկրաինացիներ, որոնք 1910 թվականին արտագաղթել են ԱՄՆː Նրանցից դերասանը ստացել է իր երկրորդ ազգանունը՝ Բրաունը[4]: Փոքր հասակում Բրաունը երազում էր գնալ հոր հետքերով, սակայն հետո մտափոխվել է և որոշել է դառնալ ռադիոհաղորդավարː Սովորել և ավարտել է դրամատիկական արվեստի ֆակուլտետըː

Շնորհիվ վառ արտաքինի և բարձր հասակի (191 սմ) ֆակտուրայի դերասանը առանց խնդիրների դեր ստացավ կինոյում և բեմում[5]ː

Ալլանը, նախ և առաջ, հայտնի է որպես սերիալների դերասան: Իր նորամուտը կատարել է 1964 թվականին, CBS-ի «Սերը կյանքին» ֆիլմում, Էյս Հաբարդի դերով: Հետո «Գաղտնի փոթորիկ» ֆիլմում, ստացել է Քոլջի պրոֆեսոր Փոլ Բրիթոնի դերը: Նրան ավելի մեծ ճանաչում բերեց Սանտա-Բարաբարա հեռուստասերիալում Կեպվել Սիսի գերդաստանի պատրիարքի դերը: Ալլանը դերեր ստացավ նաև «Լեսսի», «Մեր կյանքի օրերը» (երկու տարի շարունակ, Soapy Awards-ում ճանաչվել է սերիալի լավագույն դերասան, առաջադրվել է «Էմմի» և «Բեվերլի Հիլիզ 90210» մրցանակներիː

Ալլանի ամենահայտնի հեռուստատեսային դերը եղել է սերիալներից դուրս, երբ նա նկարահանվել է Lassie ֆիլմում 1968-1970 թվականներին: Այստեղ նա խաղացել է անտառապետ Սքոթ Թերների դերը, ով իր կոլեգա-ռեյնջեր Բոբ Էրիկսոնի հետ (որը Խաղացել է Ջեկ Դե Մեյֆը) կատարել է այդ շրջանում կոլլի շան ուղեկցող մարդու գլխավոր դերը:

1997 թվականին խաղացել է ֆրանսիական Արլետ կատագերգությունում, տպավորիչ ամերիկացու դերում:

Ալլանը իր 50 տարվա դերասանական որակների և ուրիշ դերասանների հետ շփումների մասին գիրք է գրել, որը թողարկվեց 2004 թվականի նոյեմբերին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ամուսնացել է դերասն Տոբի Բրաունի հետ: Զույգը ունի 3 որդի՝ Միտչը, Դինը և Ռիկը: Կինը մահացել է 2001 թվականին: Ալլան Ջեդ ապրել է Պալմ անապատում, որը գտնվում է Հարավային Կալիֆոռնիայում[6]ː Տարված է եղել երաժշտությամբ (ռոյալ և բանջո), ճանապարհորդություններով, բոուլինգով և գոլֆով: Մահացել է 2019 թվականի մարտի 9-ին՝ իր 84-րդ ամյակից 7 օր անց[7]:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1968 ֆ «Զեմբրա» բևեռային կային Ice station Zebra Փիթր Կոստիգան
1968-1969 ս Լեսսի Lassie Սքոթ Թյորներ
1970-1973 ս Ադամ-12 Adam-12 Ռենո Ուեսթ
1986-1993 ս Սանտա-Բարբարա Santa Barbara Սիսիս Քեփվել
1994-1999 ս Բևերլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Раш Сандерс
1997 ֆ Արլետտ Arlette Ուայդ
2011-2012 ս Ծովախորշ The Bay Գարոլդ Ջոնսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Elhunyt a Beverly Hills 90210 egy másik szereplője is
  3. Celebrity Bowling, imdb.com; accessed June 27, 2015.
  4. The legend of soap operas: California 'Santa Barbara' star Jed Allan died in California
  5. Allan Jed, Fischer Rusty (28 November 2004)։ «Please, Spell the Name Right»։ McKenna Publishing Group։ Վերցված է 17 December 2016 – via Amazon 
  6. Ալլան Ջեդ Internet Movie Database կայքում
  7. Days Of Our Lives Star Jed Allan Dead at 84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]