Ջաֆար ալ-Ասկարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաֆար ալ-Ասկարի
 
Կուսակցություն՝ Iraqi Army?
Կրթություն՝ Օսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինվոր
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1885(1885-09-15)[1]
Ծննդավայր Բաղդադ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 30, 1936(1936-10-30) (51 տարեկան)
Վախճանի վայր Բաղդադ, Իրաքի թագավորություն
Քաղաքացիություն  Իրաք
Զավակներ Mamoun al-Askari?

Ջաֆար ալ-Ասկարի (արաբ․՝ جعفر العسكري‎‎, սեպտեմբերի 15, 1885(1885-09-15)[1], Բաղդադ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 30, 1936(1936-10-30), Բաղդադ, Իրաքի թագավորություն), իրաքցի քաղաքական և պետական գործիչ, վարչապետ Նուրիալ-Սաիդի աներորդին, Իրաքի առաջին պաշտպանության նախարար։ 1923 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 1924 թվականի օգոստոսի 3-ը և 1926 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1927 թվականի դեկտեմբերի 31-ը[2] եղել է Իրաքի վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաֆար ալ-Ասկարին ծնվել է օսմանյան բանակի սպայի ընտանիքում, մեծացել Մոսուլում։ Նրա ազգանունը ծագել է Կիրկուկից ոչ հեռու գտնվող Ասկար տեղանունից, որտեղ 16-րդ դարում ապրել են Մեդինայից փոխադրված նրա նախնիները։ 1901 թվականին Բաղդադում ավարտել է ռազմական ուսումնարանը և նույն տարում երկրորդ լեյտենանտի կոչումով Ստամբուլի ռազմական ակադեմիան։ 1910-1912 թվականներին Գերմանիայում անցել է զինվորական որակավորման բարձրացման դասընթացներ։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հետ է կանչվել և նշանակվել 2-րդ կորպուսի 11-րդ գնդի վաշտի հրամանատար։ 1912 թվականի հոկտեմբերին վիրավորվելուց հետո փոխադրվել է 10-րդ կորպուսի գլխավոր շտաբ, որի հրամանատարն այդ ժամանակ Էնվեր փաշան էր։ Բալկանյան պատերազմի ավարտից հետո աշխատել է Հալեպի ռազմական ակադեմիայում որպես հրահանգիչ և Գլխավոր շտաբի ակադեմիայում հանձնում է քննություններ[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես սպա ծառայել է օսմանյան բանակում, մինչև Ակակիրի ճակատամարտում (1916) բրիտանական զորքերին գերի ընկնելը։ Նրան հաջողվում է գերությունից փախչել կայսրության արևմուտք, միանալ 1916 թվականի Արաբական Մեծ ապստամբությանը և Ազիզ ալ- Միսրիի շնորհազրկումից հետո դառնում արաբական բանակի հրամանատար[4]։ Մասնակցել է Էմիր ֆեյսալի սիրիական և իրաքյան գահակալությանը և 1919 թվականին նրա կողմից նշանակվել Հալեպի ռազմական նահանգապետ։ Նա եղել է բրիտանական մանդատով նոր իրաքյան կառավարության առաջին անդամներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո զբաղեցրել է սիրիական բանակի գլխավոր հրահանգչի պաշտոնը (1919—1920) և Հալեպի նահանգի ռազմական նահանգապետի պաշտոնը։ 1920 թվականին Ֆեյսալ առաջին թագավորը նրան ընդգրկում է առաջին իրաքյան կառավարության կազմի մեջ, որտեղ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1923 և 1924 թվականներին Լոնդոնում եղել է դիվանագիտական դեսպանորդ։

Երկու անգամ զբաղեցնում է վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Այս պաշտոնում 1923 թվականին զբաղվում է Սահմանադիր ժողովի գումարման և բրիտանա-իրաքյան պայմանագրի (1924) հաստատման աշխատանքներով։ Յասին ալ-Հաշիմի կառավարությունում Ջաֆար ալ-Ասկարին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1936 թվականի հոկտեմբերին սպաները գեներալ Բակր Սիդկի գլխավորությամբ «Ալ-Ախանի» ազգայնական կազմակերպության ղեկավար Խիկմեթ Սուլայմանի աջակցությամբ իրականացնում են ռազմական հեղաշրջում[5]։ Հեղաշրջման ժամանակ Ջաֆար ալ-Ասկարին սպանվում է։ Բաղդադից 25 կմ հյուսիս նրա ավտոմեքենան կանգնեցնում են վեց սպաներ, որոնք նրա վրա արձակում են ավելի քան 30 կրակոց[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]