Ջաշոդհարա Բագչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաշոդհարա Բագչի
Ծնվել է1937
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 9, 2015(2015-01-09)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան, Մյուրեյ Էդվարդս քոլեջ և Սոմերվիլ Քոլեջ
Մասնագիտությունհեղինակ
ԱշխատավայրՋադավպուրի համալսարան[1]
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր

Ջաշոդհարա Բագչի(1937, Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 9, 2015(2015-01-09), Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ ֆեմինիստ պրոֆեսոր, հեղինակ, քննադատ և ակտիվիստ[2]։ Եղել է Ջադավպուրի համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի հիմնադիրն ու տնօրենը[2]։ Ջաշոդհարայի գրքերն են՝ «Սիրված և չսիրված- աղջիկ երեխան» և «Վնասվածք և հաղթանակ․ գենդեր և բաժանում Արևելյան Հնդկաստանում»[3]։ Հիմնել է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Sachetana կազմակերպությունը[3]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագչին ծնվել է 1937 թվականին[3] Կալկաթայում։ Նա կրթություն է ստացել Կալկաթայի Նախագահության քոլեջում (այն ժամանակ Կալկաթայի համալսարանին կից), Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում և Քեմբրիջի Նյու Հոլում[2]։

Բագչին սկսել է անգլերեն դասավանդել Ջադավպուրի համալսարանում 1964 թվականին Կալկաթայի Լեդի Բրաբուրն քոլեջում անգլերեն դասավանդելուց հետո[4]։ 1988 թվականին դարձել է Ջադավպուրի համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի հիմնադիր-տնօրենը[2]։ 1997 թվականին թոշակի անցնելուց հետո դասավանդել է Կանանց հետազոտությունների դպրոցում որպես պատվավոր պրոֆեսոր[2]։

1983 թվականից Բագչին աշխատել է որպես անգլերենի ամբիոնի պրոֆեսոր, 1986-1988 թվականներին եղել է ամբիոնի վարիչ և վաղ տարիներին համակարգել է UGC Հատուկ աջակցության ծրագիրը, որը հետագայում դարձել է անգլերենի առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոն։ Նրա հետազոտության հիմնական ուղղությունները ներառում են կանանց ուսումնասիրությունները, կանանց ստեղծագործությունները, 19-րդ դարի անգլիական և բենգալական գրականությունը, պոզիտիվիզմի ընդունումը Բենգալիայում, մայրությունը և Հնդկաստանի բաժանումը։ Համահեղինակ Սուբհորանջան Դասգուպտայի հետ միասին նա առաջին գիտնականներից է, ով ուսումնասիրել և հավաքել է բենգալցի կանանց փորձառությունները բաժանման ընթացքում և դրանից հետո[5]։

Բագչին նախաձեռնել է Բենգալիայի կին գրողների վերահրատարակման շարքը, որը խմբագրվել է Ջադավպուր համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի կողմից[3]։

Պրոֆեսորներ Սաջնի Մուխերջին և Սուպրիա Չաուդհուրին՝ այս բաժնի նրա ընկերներն ու գործընկերները, 2002 թվականին նրա համար խմբագրել են նշանավոր հիշատակարանային հրատարակությունը՝ «Գրականություն և սեռ. Էսսեներ Ջասոդհարա Բագչիի համար»։ Դրան նպաստել են Բագչիի սիրելի ուսուցիչները, ընկերները, նախկին ուսանողները և գործընկերները, ինչպիսիք են Փիթեր Դրոնկեն, Քիթի Սքոուլար Դատան, Հիմանի Բաններջին, Մալինի Բհաթաչարյան, Շեյլա Լահիրի Չոուդհուրին, Սուպրիա Չաուդուրին, Տանիկա Սարկարը, Բհասվաթի Չակրավորտին և Ադիթի Դատիսը։

Պրոֆեսոր Բագչին մինչև իր մահը մնացել է անգլերենի ամբիոնի սեմինարների և դասախոսությունների կանոնավոր և ակտիվ մասնակիցը, ինչպես նաև թոշակի անցնելուց հետո մի քանի տարի Ուսումնական խորհրդի անդամ։ Իր աշխատանքին և ուսանողներին իր անսահման նվիրումի շնորհիվ Բագչին ճանաչում է գտել շատ կարճ ժամանակում։ Հետազոտության մշակույթի խթանումը համարվում է նրա ամենակարևոր ներդրումը Ջադավպուր համալսարանի անգլերենի ամբիոնում[6]։

2014 թվականին Կալկաթայի գրքի տոնավաճառի կազմակերպիչները չեղարկել են նրա՝ Parijayee Nari O Manabadhikar (Գաղթող կանայք և մարդու իրավունքները) գրքի թողարկումը՝ ըստ նրա դստեր՝ Տիստա Բագչիի՝ գրքի «վիճահարույց» բնույթի պատճառով[2]։

Թոշակի անցնելուց հետո Բագչին մասնակցել է մի քանի կոնֆերանսների Հնդկաստանում և սերտ կապի մեջ է մնացել Ջադավպուր համալսարանի անգլերենի բաժնի հետ[6]։

Բագչին ամուսնացած էր տնտեսագետ Ամիյա Կումար Բագչիի հետ[3]։

Բագչին մահացել է 2015 թվականի հունվարի 9-ի առավոտյան, 77 տարեկան հասակում[3]։

Պունարնաբա կամավոր կազմակերպությունը, որի հետ Բագչին սերտորեն կապված էր, 2015 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում է Ջասոդհարա Բագչիի հիշատակի ծրագիր, ներառյալ դասախոսություն Բագչիի հիշատակին[7]։

Jasodhara Bagchi Memorial Hardship Fund-ը ստեղծվել է 2019 թվականին՝ Բագչիի ընտանիքի աջակցությամբ, Ջադավպուր համալսարանի Անգլերենի ամբիոնում՝ օգնելու ամբիոնի ուսանողների անհատական դժվարությունների դեպքերին[8]։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագչին Կալկաթայում Sachetana[3] ֆեմինիստական կազմակերպության հիմնադիր անդամներից է։ 2001 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի ապրիլը եղել է նաև Արևմտյան Բենգալիայի կանանց հանձնաժողովի նախագահ[2][9][10][11]։

Բագչին իր աջակցությունն է ցուցաբերել Hok Kolorob շարժմանը 2014 թվականին Ջադավպուր համալսարանի բողոքի ցույցերին (բենգալերեն՝ «թող լինի բազմաձայնություն»), պահանջում էին արդար և անհապաղ հետաքննել Ջադավպուր համալսարանի ուսանողուհու դեմ ոտնձգությունները։ Նա նաև խոսեց Արևմտյան Բենգալիայի կանանց հանձնաժողովի անունից՝ կոչ անելով հետաքննել Դհանտալայում կանանց նկատմամբ ոտնձգություններն ու բռնաբարությունների դեպքերը[12]։

Բագչին եղել է վաստակավոր դասախոսների հինգ հոգուց բաղկացած խմբի մի մասը, որը հանդիպել է Արևմտյան Բենգալիայի նահանգապետ և համալսարանի ռեկտոր Քեշարի Նաթ Թրիպատիին՝ ի նշան բողոքի այդ ժամանակ գործող փոխնախագահի դեմ[2]։

Գրքեր (հեղինակած, խմբագրած և համատեղ խմբագրած)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literature, Society, and Ideology in the Victorian Era, (1992)
  • Indian Women: Myth and Reality, (1995)
  • Loved and Unloved: The Girl Child in the Family (1997)
  • Gem-like Flame: Walter Pater and the 19th Century Paradigm of Modernity (1997)
  • Thinking Social Science in India: Essays in Honour of Alice Thorner (համատեղ խմբագրումը՝ Կրիշնա Ռաջի և Սուջատա Պատելի հետ)(2002)
  • The Trauma and the Triumph: Gender and Partition in Eastern India, 2 հատոր (համատեղ խմբագրված Սուբհորանջան Դասգուպտայի հետ)(հատոր 1, 2003, հատոր 2, 2009)[13]
  • The Changing Status of Women in West Bengal 1970–2000: The Challenges Ahead (edited volume),(2005)[14]
  • Interrogating Motherhood (2016)[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.thehindu.com/news/national/other-states/jasodhara-bagchi-is-no-more/article6772882.ece
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Staff Reporter (2015 թ․ հունվարի 10), «Jasodhara Bagchi is no more», The Hindu
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 TNN (2015 թ․ հունվարի 10). «Jashodhara Bagchi passes away». Times of India. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  4. «School of Women's Studies, Jadaypur University». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 5-ին.
  5. Roy, Rituparna (2018). «Partition in Bengal. Looking back after 70 Years». International Institute for Asian Studies. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  6. 6,0 6,1 Chaudhuri, Supriya; Mukherji, Sajni (2002). Literature and Gender: Essays for Jasodhara Bagchi. ISBN 9788125022275.
  7. «Log In or Sign Up to View». www.facebook.com.
  8. «Abhijit Gupta». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  9. «West Bengal Commission of Women | » History».
  10. Das, Manjulika (2004). «Women's groups in India call on men to take more active role in contraception». BMJ. 329 (7464): 476.9. doi:10.1136/bmj.329.7464.476-h. PMC 515233. PMID 15331463. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  11. Das, Manjulika (20042021 թ․ հուլիսի 12). «Women's groups in India call on men to take more active role in contraception». BMJ.
  12. «Dhantala incident: six women molested and raped, says WBWC». ZeeNews. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  13. Chatterjee, Bhaskar (2006 թ․ հունվարի 9). «MEMORIES OF A TRAGEDY». The Telegraph. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  14. Sen, Benita (2005 թ․ մայիսի 24). «Towards an egalitarian world». Hindustan Times. PTI. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  15. Bhattacharya, Mihir (2017 թ․ նոյեմբերի 10). «Rethinking motherhood». Frontline. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]