Ջանեթ Բրաուն
Ջանեթ Բրաուն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1934[1] (90 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | գիտության պատմություն, կենսագիր, քիմիկոս և գրող |
Գործունեության ոլորտ | քիմիա և պատմություն |
Ալմա մատեր | Մինեսոտայի համալսարան (1958)[1] և Հանթեր քոլեջ (1956)[1] |
Պարգևներ |
Ջեննեթ Ե. Բրաուն (մայիսի 13, 1934[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][3]), ամերիկացի պաշտոնաթող եղած օրգանական դեղանյութերի քիմիկոս, պատմաբան, հեղինակ։
Կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց[4][5]։ Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել։ Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր[6]։ Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[7]։
1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը։
Գիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը։ Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող։ 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը։
Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար։ Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան[8]։ Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի "Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ" գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին[9]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ., Կին գիտնականների ասոցիացիայի խորհրդի անդամ
- 2009 թ., Glenn e. & Barbara Hodson Ullyot Քիմիայի ժառանգության հիմնադրամի գիտնական
- 2009 թ., Ամերիկայի քիմիական ընկերության մասնագիտական հարաբերություններ բաժնի աշխատակից[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.thehistorymakers.org/biography/jeannette-brown-42
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-encouraging-disadvantaged-students-into-careers-in-the-chemical-sciences/past-recipients.html
- ↑ «Brown, Jeannette E. (Jeannette Elizabeth), 1934- - LC Linked Data Service (Library of Congress)». id.loc.gov. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Making a Difference with Research: Profile of Jeannette Brown». American Chemical Society. 2015 թ․ փետրվարի 27. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Jeannette Brown». The HistoryMakers African American Oral History Video Collection. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Grezlla, Paul (2012 թ․ մարտի 16). «Chemical reactions Hillsborough chemist shares pioneering stories of black women». My Central Jersey. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Jeanette E. Brown, Chemist, Historian, and author of "African American Women Chemists," to Speak August 18». Berkeley Lab. 2014 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Chemist Becomes Historian». North Jersey Section – American Chemical Society. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Neal, Sharon L. (2012 թ․ ապրիլի 2). «Black Women, Chemistry Pioneers». Chemical & Engineering News. 90 (14): 46–7.
- ↑ «ACS Fellows». American Chemical Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Պատմաբաններ
- Ամերիկացի կին քիմիկոսներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի գիտնականներ