Ջահիդե Սոնքու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջահիդե Սոնքու
Ծնվել էդեկտեմբերի 27, 1919(1919-12-27)
ԾննդավայրՍանաա, Եմեն
Մահացել էմարտի 18, 1981(1981-03-18)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Ամուսին(ներ)Թալաթ Արտեմել

Ջահիդե Սոնքու (թուրքերեն՝ Cahide Sonku, ծննդյան անունը՝ Ջահիդե Սերափ, դեկտեմբերի 27, 1919(1919-12-27), Սանաա, Եմեն - մարտի 18, 1981(1981-03-18)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել, գրող և առաջին կին ռեժիսորը Թուրքիայում[2]։ 1950 թվականին հիմնադրել է սեփական Sonku Film կինոընկերությունը։ Երեք անգամ ամուսնացել և ամուսնալուծվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականին Եմենում, Բաբ-ի-Սաբահ (Առավոտյան դարպաս) քաղաքում՝ զինվորականների ընտանիքում։ Ծննդյան պահին աղջկան անվանել են Ջահիդե Սերափ։ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ։

Սոնքուի թատրոնի և կինոյի առաջին փորձերը եղել են դեռևս միջնակարգ դպրոցի տարիներին։ Տասնվեց տարեկանում ընդունվել է Դարուլբեդայի թատրոն և ժամանակի ընթացքում իր տեղն է զբաղեցրել Ստամբուլի քաղաքային թատրոնների ամենասիրված դերասանների շարքում։ Սկսել է նկարահանվել «Զեյնեբի յոթ գյուղերը»-ում նախ Ժողովրդական թատրոնում, այնուհետև Ստամբուլի քաղաքապետարանի կոնսերվատորիայում,Դարուլբեդայիում (1932 թվականից՝ քաղաքային թատրոններ), որտեղ նրան բացահայտել է Մուհսին Էրթուղրուլը, ով Սոնքուի կարիերայում կարևոր դեր է խաղացել։ Իր առաջին դերը խաղացել է 1933 թվականին «Söz Bir Allah Bir» (Աստված մեկն է) ֆիլմում։

1950 թվականին Սոնքուն հիմնադրել է «Sonku Film» պրոդյուսերական ընկերությունը, սակայն սնանկացել է 1963 թվականին ընկերության շենքում հրդեհի պատճառով։ Շարունակել է աշխատել Քաղաքային թատրոնում Մուհսին Էրթուղրուլի ղեկավարությամբ, ապա հեռացել է և կյանքի վերջին տարիներին պայքարել ալկոհոլային կախվածության դեմ։

Ջահիդե Սոնքուի գերեզմանը Զինջիրլիքյու գերեզմանատանը

Մահացել 1981 թվականին, Ստամբուլի «Ալքազար» կինոթատրոնում, 61 տարեկան հասակում։ Թաղվել է Զինջիրլիքյու գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնքուն 1979 թվականին արժանացել է Թուրքիայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահիդե Սոնքու մրցանակը շնորհվում է ի հիշատակ դերասանուհու՝ Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում։

Մշակութային պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին Cahide սերիալը հիմնված է Ջահիդե Սոնքուի կյանքի պատմության վրա։ Ջահիդեի դերում հանդես է գալիս Հայլե Սոյգազին,
  • 2013 թվականին «Kayıkçı» («Նավավարը») կարճամետրաժ ֆիլմում Ջահիդեի դերում հանդես է եկել Մերիհ Ֆիրաթը[3],
  • 2014 թվականին «100-5=Cahide» կարճամետրաժ ֆիլմում Ջահիդեի դերում հանդես է եկել Ֆարահ Զեյնեփ Աբդուլահը[4],
  • 2016 թվականին Cahide կարճամետրաժ ֆիլմում Իփեկ Բիլգին մարմնավորել է Ջահիդեին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Հանդես է գալիս որպես Ծանոթագրություն
Դերասան Կինոռեժիսոր Կինոպրոդյուսեր Դեր
1933 Söz Bir Allah Bir Այո
1934 Bataklı Damın Kızı Aysel Այո Այսել
1940 Şehvet Kurbanı Այո
1940 Akasya Palas Այո
1942 Kıskanç Այո
1945 Yayla Kartalı Այո Ներմին
1946 Senede Bir Gün Այո Նազլի
1947 Yuvamı Yıkamazsın Այո
1949 Fedakar Ana Այո Այո
1951 Vatan ve Namık Kemal Այո Այո Համահեղինակ՝ Թալաթ Արտեմելի և Սամի Այանօղլուի հետ
1952 Günahını Ödeyen Adam Այո
1953 Beklenen Şarkı Այո Այո Այո
1955 İlk ve Son Այո
1956 Büyük Sır Այո
1962 Ayşecik Yavru Melek Այո
1965 Yahya Peygamber Այո
1965 Korkusuzlar Այո
1965 Düşman Kardeşler Այո
1965 Beyaz Atlı Adam Այո
1965 Sevgim ve Gururum Այո
1966 Sevda Çiçeğim Այո
1966 Kovboy Ali Այո
1966 El Kızı Այո
1966 Çalıkuşu Այո
1966 At Avrat Silah Այո
1966 Sokak Kızı Այո
1967 Serseriler Kralı Այո
1967 Bizansı Titreten Yiğit Այո
1971 Mıstık Այո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. «Cahide Sonku'nun hikayesi: Parlak ışıklardan bulaşıkçılığa». Posta. 2018 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  3. Kayıkçı (The Boatman)
  4. Cahide Sonku‘ya hayat verdi
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահիդե Սոնքու» հոդվածին։