Անթալիայի միջազգային կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
{{{number}}}-րդ {{{award}}}

Անթալիայի միջազգային կինոփառատոն (նախկին անվանումը՝ Անթալիայի միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոն, թուրք.՝ Uluslararası Antalya Film Festivali), թուրքական միջազգային կինոփառատոն, երկրում ամենամեծն ու հնագույնն է։ Անցկացվում է 1964 թվականի աշնանից։ Ներկայումս տեղի է ունենում Անթալիայի քաղաքային մունիցիպալիտետի, Անթալիայի մշակույթի և արվեստի ֆոնդի և Cam Piramit ընկերության աջակցությամբ։ Հավատարմագրված է Կինոպրոդյուսերների միավորման միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կինոփառատոնը հիմնել է Անթալիայի քաղաքային մունիցիպալիտետը 1950-ական թվականներին։ Մինչև 2005 թվականը կոչվել է Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոն, 2005-2015 թվականներին՝ Անթալիայի միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոն։ 2015 թվականից նշանավոր միջազգային կինոփառատոնների օրինակով անվանումից հանվել է «Ոսկե նարինջ» արտահայտությունը։ Անթալիայի մունիցիպալիտետի ղեկավար Մենդերես Տյուրելի խոսքերով անվանման մեջ «Ոսկե նարինջ» բառերի առկայությունը վնասում է կինոփառատոնի և քաղաքի վարկանիշը և չի նպասոտում միջազգային հանրության մեջ փառատոնի հեղինակության բարձրացմանը[1]։

Արձանիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոփառատոնում մինչև 2005 թվականը տվել են Վեներայի ոսկեզօծ արձանիկ։ 2005-2008 թվականներին արձանիկի տեսքը փոփոխվել է։ 2009 թվականից տրվում է նախկին տեսքով արձանիկ, որտեղ Վեներան ձախ ձեռքում պահում է նարինջ։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ֆիլմ (₺400 000)[2]
  • Լավագույն ռեժիսոր (₺55 000)
  • Լավագույն սցենար (₺35 000)
  • Լավագույն բեմադրող օպերատոր (₺30 000)
  • Լավագույն երաժշտություն (₺30 000)
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Լավագույն հատուկ էֆեկտներ
  • Լավագույն բեմադրող նկարիչ
  • Լավագույն դեբյուտային ֆիլմ (₺55 000)
  • Անթալիայի խրախուսական մրցանակ (₺70 000)

Ժյուրիի հատուկ մրցանակ.

  • Ավնի Տոլունայի հատուկ մրցանակ
  • Բեհլյուլյա Դալի հատուկ մրցանակ

Վավերագրական կինոյի ազգային մրցույթ.

  • Լավագույն վավերագրական ֆիլմ (₺15 000)
  • Լավագույն դեբյուտային վավերագրական ֆիլմ (₺5 000)

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ.

  • Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (₺10 000)

Ազգային մրցանակ.

  • 1-ին տեղ (₺30 000)
  • 2-րդ տեղ (₺20 000)
  • 3-րդ տեղ (₺10 000)

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին Ռեյան Տուվի «Եղիր սիրո դեմքը, քանի դեռ Երկրի վրա դեմք կա» վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Ստամբուլի Գեզի այգում բողոքի զանգվածային ցույցերին, դատարանի որոշմամբ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 125 հոդվածով (պատվի և արժանապատվության վիրավորանք) և 299 հոդվածով (վիրավորանք նախագահին) հանվել է մրցույթից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]