Ջալալ Աբդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջալալ Աբդե
Djalal Abdoh.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1906
Ծննդավայր Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան
Վախճանի օր 1996
Վախճանի վայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան

Բժիշկ Ջալալ Աբդե (պարսկերեն՝ جلال عبده, 1906, Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան - 1996, Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ և քաղաքական գործիչ։ 1956-60 թվականներին Միավորված ազգերի կազմակերությունում Իրանի մշտական ներկայացուցիչը։ 1960 թվականին կարճ ժամանակ զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1962-63 թվականներին՝ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանության մշտական ադմինիստրատոր Արևմտյան Իրիանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալալ Ամդեն ծնվել է 1909 թվականին Բորուջերդ քաղաքում։ Նա շեյխ Մուհամեդ Աբդեի եղբայրն էր և Ալի Աբդենի որդին։ Նրա հայրը երկար տարիներ եղել է իրավաբանական դպրոցի դատավոր և ուսուցիչ։ Ջալալը սովորել է Սորբոնում, որտեղ իրավունքի ոլորտում ստացել է դոկտորական աստիճան։ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի կառավարման առաջին տարիներին նա ստացել է քրեական դատարանի դատախազի պաշտոնը։ 1945 թվականին ընտրվել է Իրանի Ազգային ժողովի դեմոկրատական կուսակցության պատգամավոր։ 1949 թվականին Արդարադատության նախարարությունից տեղափոխվել է արտաքին գործերի նախարարություն[1]։ Նշանակվել է Հնդկաստանի դեսպան։ Որոշ ժամանակ եղել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը։ 1955 թվականի ապրիլի 18-24-ը ներկայացրել է Իրանը Բանդունգի կոնֆերանսում։ Որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ ուղարկվել է Կամերուն։ 1960 թվականի հունիսի 22-ից մինչև 1960 թվականի օգոստոսի 11-ը Ջալալ Աբդեն զբաղեցրել Է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն պաշտոնաթող Է եղել շահի ճնշման պատճառով։ Այն բանից հետո, երբ 1962 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում համաձայնագիր ստորագրվեց Նիդեռլանդական Նոր Գվինեայի տարածքները Ինդոնեզիայի վերահսկողության տակ հանձնելու մասին, արևմտյան Նոր Գվինեայի տարածքները հանձնվեցին ՄԱԿ-ի ժամանակավոր վարչությանը։ ՄԱԿ-ի ԱՆԳ-ում ձևավորված վարչակազմը ստացել Է ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանության անվանումը։ Նաև ձևավորվել է խաղաղապահ զորակազմ, որը հայտնի է որպես Արևմտյան Նոր Գվինեայում ՄԱԿ-ի անվտանգության ուժեր[2]։ Կառավարչի պաշտոնակատար է դարձել Գվատեմալայի ներկայացուցիչ Խոսե Ռոլզ-Բենեթը, այնուհետև, որպես մշտական ադմինիստրատոր նրան փոխարինել է Ջալալ Աբդեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդհուպ մինչև 1963 թվականի մայիսի 1-ը, երբ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանությունը վայր է դրել իր լիազորությունները՝ արևմտյան Նոր Գվինեայի կառավարումը փոխանցելով ինդոնեզական իշխանություններին[3]։

Ջալալ Աբդեն գրել «Քառասուն տարի դատական համակարգում, քաղաքականությունում և դիվանագիտությունում։ Իրանում և աշխարհում» գիրքը։  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «مؤسسه مطالعات تاريخ معاصر ايران IICHS»։ www.iichs.org։ Վերցված է 2018-08-06 
  2. «Papuan self-determination - historical roots XII | Webdiary - Founded and Inspired by Margo Kingston» (անգլերեն)։ webdiary.com.au։ Վերցված է 2018-08-06 
  3. «UNTEA and UNRWI: United Nations Involvement in West New Guinea During the 1960s»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-05-ին։ Վերցված է 2019-10-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • دولتهای ایران از میرزا نصرالله خان مشیرالدوله تا میرحسین موسوی. وزارت فرهنگ و ارشاد اسلامی. تهران: سازمان چاپ و انتشارات، ۱۳۷۸. ISBN 964-422-147-8