Պրետորական կոհորտա
Ենթակատեգորիա | royal guard, imperial guard | |
---|---|---|
Կազմակերպության ղեկավարի պաշտոն | Praetorian prefect | |
Երկիր | Հին Հռոմ, Հռոմեական Հանրապետություն | |
Հաջորդող | Auxilia palatina |
Պրետորական կոհորտա (լատ .՝ cohortes praetoriae) նաև պրետորացիներ կամ ներկա ձևակերպմամբ՝ պրետորական գվարդիա), կայսերական հռոմեական բանակի կայսերական կոհորտա[1], որը տարբեր դերեր է կատարել հռոմեական կայսրի համար, գործել է որպես թիկնապահ ստորաբաժանում, հակահետախուզություն, ամբոխին վերահսկող և ռազմական հետախուզություն։
Հռոմեական Հանրապետության օրոք պրետորական կոհորտան ուղեկցել է բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաներին ( սենատորներ և պրոկուրատորներ) և թիկնապահներ են եղել հռոմեական լեգեոնների ավագ սպաների համար: Մ․թ․ա․ 27 թվականին, Հռոմի հանրապետությունից կայսրություն անցնելուց հետո, Հռոմի առաջին կայսրը՝ Օգոստոսը, նշանակել է պրետորացիներին որպես իր անձնական անվտանգության ուղեկցորդ։ Երեք դար շարունակ հռոմեական կայսրի թիկնապահները հայտնի են եղել նաև իրենց պալատական ինտրիգներով, որոնց ազդեցությամբ կայսերական քաղաքականության վրա պրետորացիները կարող էին տապալել կայսրին, իսկ հետո նրա իրավահաջորդին հռչակել որպես Հռոմի նոր կայսր։ 312 թվականին Կոնստանտին Մեծը ցրել է կոհորտան և ավերել նրանց զորանոցները Կաստրա Պրետորիայում[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական Հանրապետությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հռոմում պրետորները կամ քաղաքացիական կամ զինվորական առաջնորդներ են եղել: Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 509-27) պրետորացիներն առաջացել են որպես հռոմեական հրամանատարների և պրետորների թիկնապահ կոհորտա[3]։ Պատմական գրառումներում հիշատակվող առաջին պրետորացիները Սկիպիոնների ընտանիքի թիկնապահներն են եղել, (մոտ մ.թ.ա. 275)։ Կայսերական գեներալներին (բանակի հրամանատարական լիազորություն) կամ պետական պաշտոյաներին՝ կա՛մ մագիստրատներին, կա՛մ պրոմագիստրատներին, տրամադրվել են լիկտորներ՝ պաշտոնյայի անձը պաշտպանելու համար։ Գործնականում հռոմեական կոնսուլի և պրոկոնսուլի գրասենյակներից յուրաքանչյուրը ունեցել է տասներկու լիկտոր, մինչդեռ պրետորի և պրոպրետորի գրասենյակներից յուրաքանչյուրը ունեցել է վեցական լիկտոր։ Նշանակված, մշտական անձնական թիկնապահի բացակայության դեպքում դաշտային ավագ սպաներն իրենց պաշտպանում էին ընտրված զինվորների ժամանակավոր թիկնազորով: Մերձավոր Իսպանիայում, Նումանտիայի պաշարման ժամանակ (մ.թ.ա. 134-133), գեներալ Սկիպիոն Էմիլիանուսը 500 զինվորներից բաղկացած զորքով պաշտպանել է իրեն հռոմեական դաշտային հրամանատարների սպանելուն ուղղված մարրտերում։ Վաղ պրետորական գվարդիան շատ տարբեր է եղել նրանից, ինչ այն դարձել է ավելի ուշ՝ որպես Հռոմի ուժային քաղաքականության կենսական ուժ: Մինչ Օգոստոսը հասկացել է Հռոմի խառը քաղաքական իրադարձություններում պաշտպան ունենալու անհրաժեշտությունը, նա փորձում էր պահպանել իր ռեժիմի հանրապետական տեսքը: Այսպիսով, նա թույլ է տվել միայն ինը կոհորտա կազմել, որոնցից յուրաքանչյուրն ի սկզբանե բաղկացած էր 500 մարդուց։ Այնուհետև նա դրանք ավելացրել է մինչև 1000 մարդ՝ թույլ տալով երեք ստորաբաժանման հերթապահել մայրաքաղաքում ցանկացած պահի: Կազմվել են նաև փոքրաթիվ հեծելազորային ստորաբաժանումներ։ Մինչ նրանք աննկատ հսկել են պալատը և գլխավոր շենքերը, մյուսները տեղակայվել են Հռոմի շրջակայքում գտնվող քաղաքներում։ Այս համակարգը արմատապես չի փոխվել Օգոստոսի կողմից մ.թ.ա. 2 թվականին՝ երկու պրետորական պրեֆեկտների ՝ Կուինտուս Օստորիուս Սկապուլայի և Պուբլիուս Սալվիուս Ապերի նշանակելուց հետո, չնայած կազմակերպությունն ու հրամանատարությունը ուժեղացվել են: Տակիտուսը հայտնում է, որ խմբավորումների թիվը 9 թվականից հասցվել է տասներկուսի, Վիտելիուսի կողմից այն կարճ ժամանակով հասցվեց տասնվեցի, բայց Վեսպասիանոսը արագորեն նորից նվազեցրեց այն մինչև ինը[4]։
Հուլիոս-Կլավդիոսների օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմում պահակախմբի հիմնական պարտականությունն է եղել պահպանել Պալատինի Օգոստոսի տունը, որտեղ դարերի ընթացքում, իսկ կոհորտայի տուրմա պահակախումբը կանգնել է կայսեր պալատից դուրս։ Պալատի ներսում եղել է Կայսերական գերմանական թիկնապահ խումբը, որը հաճախ կոչվել է նաև բատավի և ստատոնես[5]՝ մի տեսակ ռազմական ոստիկանություն։ Ամեն կեսօր, տրիբունական կոհորտան անձամբ կայսրից գաղտնաբառ է ստացել։ Այս կոհորտայի հրամանատարությունն ուղղակիորեն ստանձնել է կայսրը, այլ ոչ թե Պրետորիայի պրեֆեկտը։ Պրետորական ճամբարի հիմնումից հետո՝ մ.թ.ա 23 թվականին, պրետորական ճամբարում տեղակայվել է մեկ այլ նմանատիպ պահապան տրիբուն։ Պահակների գործառույթները, ի թիվս շատերի, ներառել են կայսրին և կայսերական ընտանիքի անդամներին ուղեկցելը և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալ որպես ապստամբների դեմ պայքարող ոստիկանություն։ Որոշ կայսրուհիներ բացառապես իրենք են ղեկավարել պրետորական կոհորտան[3]:
Ըստ Տակիտոսի՝ մ.թ.ա. 23 թվականին Իտալիայում խաղաղություն պահպանելու համար կային ինը պրետորական կոհորտա (4500 մարդ, որը համարժեք է լեգեոնի)։ երեքը տեղակայված էին Հռոմում, իսկ մյուսները՝ մոտակայքում[6]։ Ըստ Բորիս Ռանկովի 1994 թվականին, վերջերս հայտնաբերված մի գրություն հուշում էր, որ Օգոստոսի թագավորության վերջում կարճ ժամանակահատվածում կոհորտաների թիվը հասել է 12-ի[7]:
Չորս կայսրերի տարի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրետորական գվարդիան ազդել է և միջամտել կայսերական իրավահաջորդությանը[8]։ 69 թվականին՝ Չորս կայսրերի տարում, Գալբային կայսրին սպանելուց հետո, քանի որ նա նրանց դոնաթիում չէր առաջարկել նրանց, պրետորացիները իրենց հավատարմությունն են հայտնել Օթոնին, որին նրանք անվանեել են Հռոմի նոր կայսր։ Պրետորական գվարդիայի հավատարմությունն ապահովելու համար Օթոն կայսրը պրետորացիներին իրավունք է տվել նշանակել իրենց պրեֆեկտներին։ Օթոյին հաղթելուց հետո Վիտելիուսը ցրել է պրետորիացիներին և ստեղծեց նոր գվարդիա, որը կազմված է եղել տասնվեց կոհորտաներից: Վիտելիուսի դեմ իր պատերազմում Վեսպասիանոսն ապավինել է Վիտելիոս կայսեր կողմից պաշտոնանկ արված դժգոհ կոհորտայիններին, և որպես կայսր Վեսպասիանոս՝ նա կրճատել է պրետորական գվարդիան մինչև ինը կոհորտայի և ապահովեց նրանց քաղաքական հավատարմությունը՝ նշանակելով իր որդուն՝ Տիտոսին, որպես Պրետորիայի պրեֆեկտ[4]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sandra J. Bingham, The Praetorian Guard in the Political and Social Life of Julio-Claudian Rome, unpublished PhD thesis, University of British Columbia 1997
- Sandra J. Bingham, The Praetorian Guard: A History of Rome's Elite Special Forces (Waco 2012). Reviewed here.
- Ross Cowan, Roman Guardsman 62 BC – AD 324 (Oxford 2014)
- de la Bédoyère, Guy (2017). Praetorian: The Rise and Fall of Rome's Imperial Bodyguard. Yale: Yale University Press. ISBN 978-0-300-21895-4.
- arcel Durry, Les cohortes prétoriennes (Bibliothèque des Écoles françaises d'Athènes et de Rome, 146), Paris, De Boccard, 1938
- Lawrence Keppie, "The Praetorian Guard Before Sejanus", Athenaeum 84 (1996), 101–124, Legions and Veterans (Stuttgart 2000), 99–122 & addenda at 319–320
- L. Passerini, Le Coorti Pretorie (Rome 1939)
- Boris Rankov, The Praetorian Guard (London 1994)
- Michael P. Speide "Les prétoriens de Maxence", Mélanges de l'École française de Rome, Antiquité 100 (1988), 183–188
- M.P. Speidel, "Maxentius' Praetorians" in Roman Army Studies II (Stuttgart 1992), 385–389 – a revised English version of Speidel 1988
- M.P. Speidel, Riding for Caesar (Cambridge, Mass. 1994)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրետորական կոհորտա» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «կոհորտա». Վիքիբառարան. 2021-07-20.
- ↑ Andrews, Evan (8 July 2014). «8 Things You May Not Know About the Praetorian Guard». History.com (անգլերեն). Վերցված է 23 August 2020-ին.
- ↑ 3,0 3,1 «8 Things You May Not Know About the Praetorian Guard». HISTORY (անգլերեն). 2018-08-29. Վերցված է 2024-12-23-ին.
- ↑ 4,0 4,1 Bingham 1997, pp. 121–122.
- ↑ In Rome, near the Emperor, they were designated as Statores Augusti (Statores Praetorianorum starting from the 3rd century); they formed a numerus assigned by the Praetorian prefect. This numerus was formed of five principal centuries which commanded the military police. At their head, there was a Curator Statorum and a Praefectus Statorum.
- ↑ «Tacitus». www.yorku.ca. Վերցված է 2024-12-23-ին.
- ↑ Rankov, Boris (1994). The Praetorian Guard. Osprey Publishing. ISBN 978-1-85532-361-2.
- ↑ Renner, Adam (2011-01-01). «What Impact did the Praetorian Guard have on the Political Climate of the Roman Empire?».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)