Պրեչ Զոգայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեչ Զոգայ
ալբ․՝ Preç Zogaj
Ծնվել էդեկտեմբերի 5, 1957(1957-12-05) (66 տարեկան)
ԾննդավայրԼեժա, Ալբանիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուալբաներեն
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՏիրանայի համալսարան
ԿուսակցությունԱլբանիայի ժողովրդավարական կուսակցություն

Պրեչ Զոգայ (ալբ․՝ Preç Zogaj , դեկտեմբերի 5, 1957(1957-12-05), Լեժա, Ալբանիա), ալբանացի բանաստեղծ, գրող, լրագրող, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ[1]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեչ Զոգայը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 5-ին ալբանական Լեժա քաղաքում։ Տիրանայի համալսարանում ուսանել է ալբաներեն և ալբանական գրականություն: Որպես լրագրող աշխատել է հրատարակչատանը։ Համագործակցել է «Drita», «Koha Jone», «Shekulli», «Republika», «Spekter և Nentori» ամսագրերի հետ։

1990 թվականին Պրեչը դառնում է ալբանական դեմոկրատական ընդդիմության ականավոր գործիչներից մեկը և ամենաակտիվ հակակումունիստական ելույթներ վարողը հընթացս 1990-ից 1991 թվականները։ Հենց այդ ժամանակ էլ Զոգայն ընտրվում է Ալբանիայի ժուռնալիստների ասոցացիայի նախագահ։

1991 թվականի հունիսիսն նա դարձավ Մշակույթի առաջին նախարարը, ով կոմունիստ չէր։ Մեկ տարի անց Սալի Բերիշայի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո լքում է նախարարի աթոռը և ընտրվում Դեմոկրատական ալյանս կուսակցության գլխավոր քարտուղար։

2000 թվականին որոշ ժամանակով Պրեչ Զոգայը դառնում է նախարար առանց մանդատի Իլիր Մետայի կառավարությունում։ Այսօր նա Ալբանիայի ազգային ժողովի երեսփոխան է։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեչ Զոգայի ստեղծագործությունները լույս աշխարհ ընծայվել սկսեցին 1991 թվականից։ Զոգան հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, չափածո արձակ ստեղծագործությունների։ 2015 թվականին հրատարակում է հիշողությունների գիրք՝ «Fillimet», որտեղ խոսվում է իր քաղաքական գործունեության պատմության մասին[2]։

Բանաստեղծի գրվածքները թարգմանվել են ֆրանսերեն և իտալերեն։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Qielli i gjithkujt, Tirana 1991.
  • Këmbësor në qiell, Tirana 1994.
  • Kalimi, Tirana 1999.
  • Pas Erës së Re, Tirana 2004.
  • Gjalle une pashe, Tirana 2008.
  • Ngjarje në tokë, Tirana 2011

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shetitorja, Tirana 1990.
  • Pa histori, Tirana 1993.
  • Paradhoma e nje presidenti, Tirana 2001.
  • Kufiri, Tirana 2007

Հիշեղությունների գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nga hiri, Tirana 2003.
  • Fillimet, Tirana 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gazetare dhe publiciste shqiptare. Fjalor enciklopedik, red. Sejdin Cekani, Tirana 2005, ISBN 99943-678-5-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]