Պորտոֆինո
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կոմունա | |||||
|---|---|---|---|---|---|
| Պորտոֆինո | |||||
| Portofino | |||||
| |||||
| 44°18′15.23″N 09°12′26.71″E / 44.3042306°N 9.2074194°E | |||||
| Երկիր | |||||
| Մարզ | Լիգուրիա | ||||
| Գավառ | Ջենովա | ||||
| Համայնք | Ջենովա | ||||
| Հիմնադրված է | 986 թ. | ||||
| Մակերես | 2.56 կմ² | ||||
| ԲԾՄ | 5 մ | ||||
| Բնակչություն | 439 մարդ (2011) | ||||
| Խտություն | 171,48 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 0185 | ||||
| Փոստային ինդեքս | 16034 | ||||
| Փոստային դասիչ | 16034 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | GE | ||||
| Պաշտոնական կայք | comune.portofino.genova.it | ||||
|
| |||||
Պորտոֆինո (իտալ.՝ Portofino), կոմունա Իտալիայում, գտնվում է Լիգուրիա մարզում՝ Ջենովա գավառում։
Բնակչությունը կազմում է 439 մարդ (2011), բնակչության խտությունը կազմում է 171,48 մարդ/կմ², գրավում է 2.56 կմ²մակերես տարածք։ Էլեկտրոնային փոստ՝ 16034, հեռախոսային կոդ՝ 0185։
Կոմունայի հովանավորն է Սուրբ Գևորգը։ Տոնը նշվում է ապրիլի 23-ին։ Նրա պատվին կառուցվել է Սան Ջորջիո եկեղեցին, որի ներսում պահվում են խաչակրաց արշավանքներից բերված մասունքները, իսկ եկեղեցու դիմացի հարթակից բացվում են շատ գեղեցիկ տեսարաններ։ Սան Ջորջոյի առաջին եկեղեցին կառուցվել է դեռևս 1154 թվականին՝ ռոմանական ոճով, 17-րդ դարում այն ամբողջությամբ վերակառուցվել է, ձեռք է բերել բարոկկո առանձնահատկություններ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն ամբողջությամբ ավերվել է կործանիչ-ռմբակոծիչի կողմից նետված ռումբից։ 1950 թվականին եկեղեցին վերականգնվել է բնակիչների հաշվին՝ պատմական տեսքի ամբողջական պահպանմամբ, ներառյալ նույնիսկ կահույքի կտորները։
Պորտոֆինոյի գերեզմանատունը գտնվում է Սան Ջորջիո եկեղեցու տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Պլյինի Ավագի, Պորտոֆինոն հիմնադրվել է հռոմեացիների կողմից և անվանել են Պորտուս Դելֆինին, Portus Delphini(լատ.) (լատիներեն) - «Դելֆինների նավահանգիստ», քանի որ մեծ թվով դելֆիններ էին ապրում ափամերձ ջրերում։ Առաջին գրավոր տեղեկություններն ստացվել են Ադելգեյդ Բուրգունդսկի կողմից` 986 թվականին, ըստ որի մոտակա աբբայությունը բնակության վայրը տեղափոխվեց «Դելֆիններ նավահանգիստ»։ XX դարի 50 -ական թվականներին այս քաղաքի հիմնական եկամտի աղբյուր հանդիսանում էր բարձր հիմքերի վրա դրված տուրիզմը, չնայած մեծ էր նաև ձկնորսությամբ զբաղվողների թիվը։ Պորտոֆինոյի մասին է երգում Դալիդան` "Love in Portofino", այս երգը երգում է նաև Անդրեա Բոչելլին, նույնանուն երգ ունի նաև Ժաննա Ֆրիսկեն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտոֆինո» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||

