Պորտուգալական թագավորական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորտուգալական թագավորական գրադարան
Real Gabinete Português de Leitura 11-18.jpg
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա[1]
Տեսակգրադարան, շենք և Մշակութային ժառանգություն
Հիմնվել է1880
ՏեղադրությունՌիո դե Ժանեյրո[1] և Centro?
ՀասցեRua Luís de Camões, 30 - Centro, Rio de Janeiro - RJ, 20051-020 և R. Luiz de Camões, n° 30 - Centro[1]
Այլ տվյալներ
Կայքrealgabinete.com.br

Պորտուգալական թագավորական գրադարան (պորտ.՝ Real Gabinete Português de Leitura), գրադարան, գտնվում է Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում։

Իր ծառայությունների համար գրադարանը բազմիցս պարգևատրվել է։ Նրա շենքը, արտաքին և ներքին ձևավորման շնորհիվ համարվում է քաղաքի տեսարժան վայրերից և բազմիցս հայտնվել է տարբեր ֆիլմերում։ 2014 թվականին այն աշխարհի լավագույն գրադարաններից չորրորդն էր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1837 թվականին պորտուգալացի 43 քաղաքական միգրանտների խմբի կողմից` պորտուգալական մշակույթը բրազիլական կայսրության մայրաքաղաքում զարգացնելու համար։ 1900 թվականից սկսած գրադարանը դարձավ հանրաճանաչ։

Գրադարանի շենքը նախագծվել է նոր մանուելյան ոճով՝ պորտուգալացի ճարտարապետ Ռաֆայել դա Սիլվա Կաստրոյի կողմից, կառուցվել է 1880-1887 թվականներին[3]։ Բրազիլիայի կայսր Պեդրու II1880 թվականի հունիսի 10-ին  դրել է շենքի հիմքը, իսկ նրա դուստրը՝ Բրազիլիայի արքայադուստր Իզաբելլան 1887 թվականի սեպտեմբերի 10-ին իր ամուսնու հետ հանդիսավոր կերպով բացում են գրադարանը։

Շենքի ճակատը ստեղծվել է Լիսաբոնում վանքի հիերոնիմիտների ձևով և նավով տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Հուշարձանները իրենց մեջ ներառում են Պեդրու Կաբրալի, Լուիշ դի Կամոենսի, Հենրի Ծովագնացի և Վասկո դա Գամայի անունները։ Հարթաքանդակները հիմնականում Ֆեռնան Լոպիշի, Ժիլ Վիսենտեի, Ալեքսանդր Հերկուլանոնի և Ժուանա դե Ալմեյդայի պատկերներով են։ Ընթերցասրահի ինտերիերը, գրախանութները, ջահը և վիտրաժային առաստաղը պատկանում են նեոմանուելյան ոճին։

Բրազիլիայի գրականության ակադեմիայի պատմությունը կապված է նաև գրադարանի հետ։

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը Պորտուգալիայից դուրս ունի պորտուգալերեն գրքերի ամենամեծ հավաքածուն։ Ֆոնդերը, որոնք ունեն շուրջ 350 հազար գրապահոցներ, ընդգրկում են Կամոենսի «Լուզիադ»-ի առաջին հրատարակությունը, Մաշադ դե Ասիսի կտակերգական ձեռագիրը և այլն։ Գրադարանը Պորտուգալիայից ստանում է տարեկան մոտ վեց հազար հատոր։ Բացի այդ, այստեղ կարելի է գտնել Ժոզե Մալոյի և այլ արվեստագետների ստեղծագործությունների հավաքածուներ։

Գրադարանը հրատարակել է «Convergência Lusíada» ամսագիրը և պորտուգալացի ուսանողների համար անցկացնում է պորտուգալերեն լեզվի, գրականության, պատմության, մարդաբանության և արվեստի մասին դասընթացներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]