Դոլմեն
Արտաքին տեսք
(Վերահղված է Պորտալ (դոլմեններ)ից)
Շինանյութ | մեգալիթյան կառույց |
---|---|
Կառուցի ձև | rectangular cuboid? |
Դոլմեն (բրետոն. dolmen < dol -սեղան, men - քար), հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հուղարկավորության համար։ Հայաստանում դոլմեններ կան Աշտարակում, Արթիկի Հառիճ գյուղում, Տավուշում։
Ձևերը՝ ըստ տեղանքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տեղերում դոլմենները տարբեր ձևով են կառուցված։
- Կովկաս, Կրասնոդարի շրջան (Ռուսաստան) - սալերով, հավաքական, տաշտաձև, մոնոլիտ դոլմեններ, նաև կրոմլեխներ։
- Դանիա - դոլմենները հսկայական քարերից են, ընդ որում վերևի սալաքարը ամենամեծն է։
- Մեծ Բրիտանիա, Իռլանդիա - դոլմենները լավ մշակված ուղղանկյուն քարերից են, պատերի քանակը չորսից պակաս մենհիրներ։
- Կորեա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա - վերին սալը ներքևիններին համեմատ շատ խոշոր է, Կորեայում դոլմենները հիմնականում առանց անցքի են
- Պորտուգալիա, Իսպանիա - դոլմենները թեք հարթ սալեր են, դասավորված շրջանով և ծածկով(անտոսներ)։
- Ֆրանսիա, Գերմանիա - Ուղղանկյուն մշակված քարեր են, իրար մոտիկ շարված ստեղծում են սրահը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի մենհիրներն ու դոլմենները Արխիվացված 2008-12-18 Wayback Machine
- Դոլմենները, մենհիրները և կրոմլեխները Ֆրանսիայի հարավում
- Դոլմենների նկարներ Նիդերլանդիայից
- Կորեայի դոլմենները
- Դոլմենների նկարներ Արխիվացված 2018-08-07 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ |