Պորտալ:Եվրատեսիլ/Ընտրված անձ
Արտաքին տեսք
![Սիրուշոն Եվրատեսիլ 2008 մրցույթում](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Sirusho_Harutyunyan_at_Eurovision_2008_8.jpg/180px-Sirusho_Harutyunyan_at_Eurovision_2008_8.jpg)
Սիրուշո (իրակական անունը՝ Սիրանուշ Հարությունյան, ծնվ. հունվարի 7, 1987 Երևան) — հայ փոփ երգչուհի։ Սիրուշոն ներկայացնում էր Հայաստանը Եվրատեսիլ 2008-ին Բելգրադում (Սերբիա)։ Ընտրված երգը «Քելե Քելե»-ն էր։ Այն գրավել է չորրորդ մրցույթային տեղը։
Սիրուշոն հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Կանադայում, երբ յոթ տարեկան էր։ Ինը տարեկանում ստացել է մրցանակ իր «Լուսաբաց» երգի համար։ Սիրուշոն դաշնամուրի դասերի է հետևել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, իսկ այժմ ուսանում է դիվանագիտություն Երևանի պետական համալսարանում։ Սիրուշոն հայտնի հայ երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է։