Պորտալ:Բելգիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի դրոշը
Բելգիայի դրոշը
Բելգիայի զինանշանը
Բելգիայի զինանշանը

Բելգիա (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։

Տարածքը գրեթե հավասար է Հայաստանի տարածքին։ Ավտոմեքենայով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։

Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային։ Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թ. միայն։

Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները։ (մանրամասն...)