Բելգիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգիայի զինանշան
Great coat of arms of Belgium.svg
Մանրամասնություններ

Բելգիայի զինանշանի ներկայիս տեսքը հաստատվել է արքայական հրամանագրով 1837 թվականի մարտի 17-ից սկսած, որտեղ եղել են նկարագրված մեծ և փոքր չափերի զինանշաններ։ Համաձայն Բելգիայի Սահմանադրության 193-րդ (սկզբում 125-րդ) հոդվածի․ «Բելգիայի ժողովուրդը ընդունում է կարմիր, ոսկեգույն և սև գույները, պետական զինանշանի գույներ` Բելգիայի առյուծին՝ «Միասնությունը ուժ է տալիս» կարգախոսով» ։

Մեծ զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին զինանշան

Սև վահանի վրա պատկերված է ոսկեգույն, ծառս կանգնած առյուծ, կարմիր ճանկերով և դուրս ցցված կարմիր լեզվով (Բելգիայի առյուծ)։ Վահանի վերևում տեղակայված է ոսկեգույն սաղավարտ՝ բացված երեսկալով։ Սաղավարտի վրա՝ մեծ դքսության թագ։ Ետևում գտնվում են գայիսոնները, մեկը` «Արդարության ձեռքով», մյուսը՝ առյուծով։ Վահանը պատում է Լեոպոլդի շքանշանի ոսկե շղթան։ Վահանը բռնած առյուծները՝ պահել են նաև բելգիական դրոշակները ոսկե կոթերի վրա։ Ներքևում գտնվում է կարմիր ժապավենը։ Նրա վրա ոսկե տառերով գրված է «Միասնությունը ուժ է տալիս» (L’UNION FAIT LA FORCE ֆրանսերենով կամ EENDRACHT MAAKT MACHT հոլանդերենով)։ Այս ամբողջը տեղակայված է ոսկե ծոպերով և վրձիններով պատմուճանի վրա։ Պատմուճանը պահում են կղաքիսները և այն պսակված է մեծ դքսության թագով։ Պատմուճանի վրա բարձրացված են Բելգիայի մարզերի դրոշակները 1837 թվականի դրությամբ (չնայած մարզերի քանակի փոփոխությանը, դա չի ազդել զինանշանի վրա)։

Մեծ զինանշանը հազվադեպ է օգտագործվում։ Այն զարդարում է օրենքների կնիքները և միջազգային պայմանագրերը:

Փոքր զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր զինանշան

Բելգիայի կառավարության կողմից օգտագործվող Փոքր զինանշանը կազմված է սև վահանի վրա պատկերված առյուծից, խաչված գայիսոններից, կարգախոսից, թագից, Լեոպոլդի շքանշանից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]