Պողոս Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Անանյան
Ծնվել է ապրիլի 27, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}}) (95 տարեկան)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն բանասեր

Անանյան Պողոս Գրիգորի (աշխարհական անունը՝ Անտոն, 1922), բանասեր, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր 1970 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ապրիլի 27-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազարի վանքում, ապա Հռոմի Գրիգորյան համալսարանում ուսումնասիրել փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1943 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, 1960 թվականին ձեռնադրվել վարդապետ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Վատիկանում։ Բանասիրության տարբեր հարցեր են շոշափում «Բազմավեպ»–ում լույս տեսած Անանյան Պողոսի «Ճշդում մը Կորյունի «Վարք Մաշտոց»–ի հրատարակություններուն մեջ» (1955 թ․, 11– 12), «Դավիթ Անհաղթի անտիպ մեկ ճառը» (1956 թ․), «Ոսկան վարդապետի լատիներեն թարգմանությունը Կորյունի «Վարք Սուրբ Մեսրոպա համառոտ պատմության» (հայերեն և իտալերեն, 1966) ուսումնասիրություևները և առանձին հրատարակություններ։

Աշխատակցել է նաև վարքագրական ու վկայաբանական տասներկու հատորանոց (1961—69 թթ․) և այլ հանրագիտարանների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365 CC-BY-SA-icon-80x15.png