Պոլ ֆոն Ֆրանկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ ֆոն Ֆրանկեն
Paul von Franken
Ծնվել էհուլիսի 6, 1818(1818-07-06)
ԾննդավայրՕբերբախեմ, Wachtberg, Rhein-Sieg District, Քյոլնի վարչական շրջան, Province of Jülich-Cleves-Berg, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Վախճանվել էնոյեմբերի 8, 1884(1884-11-08) (66 տարեկանում)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություննկարիչ
Paul von Franken Վիքիպահեստում

Պոլ ֆոն Ֆրանկեն (գերմ.՝ Paul von Franken, հուլիսի 6, 1818(1818-07-06), Օբերբախեմ, Wachtberg, Rhein-Sieg District, Քյոլնի վարչական շրջան, Province of Jülich-Cleves-Berg, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - նոյեմբերի 8, 1884(1884-11-08), Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի նկարիչ, Դյուսելդորֆյան դպրոցի ներկայացուցիչ, նկարիչների ընկերակցության անդամ։ Հայտնի է եղել որպես Կովկասյան պատկերներ ստեղծող նկարիչ։ Նրա ստեղծագործությունները վերագրվում են ուշ ռոմանտիզմի դարաշրջանին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ ֆոն Ֆրանկենը ծնվել և մեծացել է Գոդեսբերգում, Վիլհելմ Հյուգո ֆոն Ֆրանկենի (1784-1840 թթ.) ընտանիքում, ով 1816-1840 թվականներին եղել է Վիլիփի քաղաքապետը, 1818-1840 թվականներին՝ Գոդեսբերգի։

1841-1842 թվականներին սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել է Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադովին[2]: 1842 թվականից հետո այցելել է Բրյուսել, Անտվերպեն, Ամստերդամ[3]:

1851 թվականին, վերադառնալով Դյուսելդորֆ, ամուսնանում է բալթիկ նկարիչ Հելեն Կոբերի հետ, ով Ելգավայից էր։ Զույգն ապրել է Փարիզում, Ելգավայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, 1853 թվականին հաստատվել Թիֆլիսում, այցելել են նաև Թուրքիա, Երևան:

Վրաստանում ապրելու տարիներին Պոլ ֆոն Ֆրանկենն ընտելանում է վրացի ժողովրդին, մշակույթին, բնապատկերին, որոնք էլ դառնում են նրա ստեղծագործությունների կիզակետը[4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1841 թ. Հոր՝ Վիլհելմ Հյուգո ֆոն Ֆրանկենի դիմանկարը
  • 1848 թ. Խոստովանության նախապատրաստում
  • 1850 թ. Բժշկի այցը
  • 1851 թ. Fischhandel
  • 1859 թ. Թիֆլիսյան բնապատկեր
  • 1859 թ. Կազբեկ
  • 1862 թ. Ein Duchhan
  • 1864 թ. Ansicht aus Kolchis
  • 1866 թ. Der Analabar in Tiflis
  • Պարսիկների ավերածությունը Թիֆլիսում
  • «Երեկոն Կուր գետի ափին»[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horst Heidermann: Paul von Franken, der Maler des Kaukasus – aus Oberbachem. In: Oberbachemer Schriftenreihe, Heft 2. Verein für Brauchtumspflege und Ortsverschönerung Oberbachem e. V. (Hrsg.), 1997.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]