Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով
Wilhelm von Schadow.jpg
Ծնվել է սեպտեմբերի 6, 1788(1788-09-06)[1][2]
Ծննդավայր Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
Վախճանվել է մարտի 19, 1862(1862-03-19)[1][3] (73 տարեկանում)
Մահվան վայր Դյուսելդորֆ, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն նկարիչ, համալսարանի պրոֆեսոր և արվեստների գործիչ
Ուսուցիչ Յոհան Գոտֆրիդ Շադով
Աշակերտներ Richard Freytag, Elisabeth Jerichau-Baumann, Christian Albrecht von Benzon, Moritz Berendt, Andreas Müller և Johann Wilhelm Schirmer
Պարգևներ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Հայր Յոհան Գոտֆրիդ Շադով
Friedrich Wilhelm von Schadow Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով (գերմ.՝ Friedrich Wilhelm von Schadow, սեպտեմբերի 6, 1788(1788-09-06)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1] - մարտի 19, 1862(1862-03-19)[1][3], Դյուսելդորֆ, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]), գերմանացի նկարիչ: Նազարեթցիներ խմբի ներկայացուցիչ Պետեր ֆոն Կորնելիուսի հետ համատեղ հիմնել են Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Վիլհելմ Շադովը քանդակագործ Յոհան Գոդֆրիդ Շադովի որդին է: 20 տարեկանում Ֆրիդրիխ Վիլհելմն ընդունվում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և այնտեղ սովորում է Ֆրիդրիխ Գեորգ Վեյչի և Կարլ Վիլհելմ Վախի մոտ: 1806 թվականին Շադովի Յուլիա Ցելտերի դիմանկարը մասնակցում է խոշոր ակադեմիական ցուցահանդեսի: Կարլ Ֆրիդրիխ Ցելտերի աղջիկը դիմանկարում ներկայացել է սուրբ Սեսիլիայի կերպարով, Ջոն Ֆլակսմանի ոճով: 1806-1807 թվականներին Շադովը ծառայության մեջ էր գտնվում պրուսական բանակում:

Հաջողությամբ ավարտելով ակադեմիան` Ֆրիդրիխ Վիլհելմն եղբոր` քանդակագործ Ռուդոլֆ Շադովի հետ մեկնում է Իտալիա: Այստեղ նա ծանոթանում է դանիացի քանդակագործ Բերտել Տորվալդսենի հետ, իսկ նրա միջոցով մտնում է Կարոլինա ֆոն Գումբոլդտի շուրջը համախմբված նկարիչների շրջանակի մեջ: Նազարեթցիներ Պետեր ֆոն Կորնելիուսի, Ֆրիդրիխ Օվերբեկի, Ֆիլիպ Ֆեյտի և Կարլ Վիլհելմ Բախի ստեղծագործությունները Շադովի վրա մեծ տպավորություն գործեց, և նա 1813 թվականին որոշեց միանալ այդ խմբին[4]:

1814 թվականին Ֆրիդրիխ Օվերբեկի ազդեցության տակ Շադովը կաթոլիկություն է ընդունում: Հռոմում եղած ժամանակ Շադովը առավելապես նկարում էր կրոնական թեմաներով մոնումենտալ կտավներ դասական-ակադեմիական ոճով: 1816-1818 թվականներին Կորնելիուսի, Օվերբեկի և Ֆեյտի հետ միասին Շադովը մասնակցում է Բարտոլդի առանձնատան ձևավորմանը: 1819 թվականի ամռանը Կարլ Ֆրիդրիխ Շինկելի խնդրանքով Շադովը վերադառնում է Բեռլին, որտեղ Բեռլինյան գեղարվեստի ակադեմիայում ստանում է դոցենտի կոչում:

1820 թվականին Շադովն ամուսնանում է պալատական բժիշկ Իոհան Գոտլիբ ֆոն Գրոշկի դստեր` Շարլոտա ֆոն Գրոշկի հետ: Ամուսնությունից ծնվում է աղջիկը` Սոֆիան, որը հետագայում դառնում է Ռիխարդ Գազենկլեվերի կինը, և որդին` Յոհան Գոտֆրիդ Ռուդոլֆ Շադովը, որը հետագայում դառնում է պրուսական բանակի գեներալ-լեյտենանտ:

1822-1825 թվականներին Շադովը Բեռլինում ղեկավարում էր մեծ արվեստանոց, որտեղ թագավորի հովանավորությամբ սովորում էին բազմաթիվ աշակերտներ: 1825 թվականի վերջին Շադովը փակում է արվեստանոցը և պաշտամունքի հարցերով պրուսական նախարար Կարլ ֆոն Շտեյնցում Ալտենշտեյնի կողմից նշանակվում Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն փոխարինելով Պետեր ֆոն Կորնելիուսին: Մի քանի տարի անց Դյուսելդորֆ են ժամանում նրա մի շարք տաղանդավոր աշակերտներ, որոնցից էին Էդուարդ Բենդեմանը, Թեոդոր Գիլդերբրանդտը, Յուլիուս Հյուբները, Ֆրանց Իտենբախը, Հենրիխ Հոֆմանը, Կարլ Ֆրիդրիխը Լեսինգը և Կարլ Ֆերդինանդ Զոն, որը զգալիորեն նպաստում է Դյուսելդորֆյան գեղարվեստի դպրոցի կայացմանը:

1857 թվականին իր ծննդյան 69- ամյակի նախօրեին Շադովը ծանր հարված ստացավ, որից նա չկարողացավ վերականգնվել: Երկու տարի անց Շադովը վայր դրեց իր բոլոր լիազորությունները և հեռացավ հասարակական կյանքից[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hübner, Schadow und seine Schule (Bonn, 1869).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]